https://arm.sputniknews.ru/20230920/2024i-natoi-zvoravarzhutjunnery-rdi-het-razmakan-bakhmany-nakhapatrastvelu-masn-en-agn-66170064.html
2024–ի ՆԱՏՕ–ի զորավարժությունները ՌԴ–ի հետ ռազմական բախմանը նախապատրաստվելու մասն են. ԱԳՆ
2024–ի ՆԱՏՕ–ի զորավարժությունները ՌԴ–ի հետ ռազմական բախմանը նախապատրաստվելու մասն են. ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ–ն նման զորավարժությունները սադրիչ է որակել։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T17:58+0400
2023-09-20T17:58+0400
2023-09-20T17:59+0400
նատօ
զորավարժություններ
ռուսաստան
բախումներ
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812491_0:115:3229:1931_1920x0_80_0_0_9bda02a45aebe1a9472940d6de0e8af2.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. 2024 թվականին նախատեսված ՆԱՏՕ–ի զորավարժությունները, որոնք սառը պատերազմից ի վեր ամենածավալունն են, Ռուսաստանի հետ ռազմական բախմանը նախապատրաստվելու մասն են` հերթական քայլը Եվրոպայում իրավիճակն ապակայունացնելու համար։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։Դիվանագետը հավելել է, որ սա հերթական գիտակցված քայլն է` ուղղված Եվրոպայի հյուսիսում իրավիճակն ապակայունացնելուն։Գրուշկոյի խոսքով` ռազմական տեսանկյունից նման որոշումը որևէ բանի չի հանգեցնի, սակայն դա ևս մեկ անգամ ընդգծում է Ռուսաստանի արևմտյան սահմանների, այդ թվում հյուսիսարևմտյան գոտու պահպանմանն ուղղված «ընդունված և ապագայում ընդունվելիք բոլոր որոշումների իրականացման անհրաժեշտությունը»։Մեծ ֆանտազիա ու սադրիչ փորձեր. ՌԴ ԱԳ փոխնախարարները` ՆԱՏՕ–ին Հայաստանի միանալու մասինԱվելի վաղ հայտնել էին 2024 թվականի գարնանը Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում` սառը պատերազմից ի վեր ամենաընդարձակ զորավարժություններ անցկացնելու ՆԱՏՕ–ի ծրագրերի մասին, որը նպատակ ունի ենթադրյալ ռուսական հարձակումը հետ մղելուն ուղղված գործողությունների մշակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812491_250:0:2979:2047_1920x0_80_0_0_a3c4134babd8b5d098a6201ce0859ad3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, զորավարժություններ, ռուսաստան, բախումներ, արտաքին գործերի նախարարություն (ագն)
նատօ, զորավարժություններ, ռուսաստան, բախումներ, արտաքին գործերի նախարարություն (ագն)
2024–ի ՆԱՏՕ–ի զորավարժությունները ՌԴ–ի հետ ռազմական բախմանը նախապատրաստվելու մասն են. ԱԳՆ
17:58 20.09.2023 (Թարմացված է: 17:59 20.09.2023) ՌԴ ԱԳՆ–ն նման զորավարժությունները սադրիչ է որակել։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. 2024 թվականին նախատեսված ՆԱՏՕ–ի զորավարժությունները, որոնք սառը պատերազմից ի վեր ամենածավալունն են, Ռուսաստանի հետ ռազմական բախմանը նախապատրաստվելու մասն են` հերթական քայլը Եվրոպայում իրավիճակն ապակայունացնելու համար։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Դրանք սադրիչ զորավարժություններ են, որոնք ակնհայտ ագրեսիվ բնույթ են կրում, ուժի ցուցադրություն, ռազմաքաղաքական ճնշման փորձ... Սցենարն այնպես է ձևակերպված, որ կասկած չի թողնում նրանում, որ դա ՌԴ–ի հետ ռազմական բախմանը նախապատրաստվելու մաս է կազմում», – ասել է նա լրագրողներին։
Դիվանագետը հավելել է, որ սա հերթական գիտակցված քայլն է` ուղղված Եվրոպայի հյուսիսում իրավիճակն ապակայունացնելուն։
Գրուշկոյի խոսքով` ռազմական տեսանկյունից նման որոշումը որևէ բանի չի հանգեցնի, սակայն դա ևս մեկ անգամ ընդգծում է Ռուսաստանի արևմտյան սահմանների, այդ թվում հյուսիսարևմտյան գոտու պահպանմանն ուղղված «ընդունված և ապագայում ընդունվելիք բոլոր որոշումների իրականացման անհրաժեշտությունը»։
Ավելի վաղ հայտնել էին 2024 թվականի գարնանը Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում` սառը պատերազմից ի վեր ամենաընդարձակ զորավարժություններ անցկացնելու ՆԱՏՕ–ի ծրագրերի մասին, որը նպատակ ունի ենթադրյալ ռուսական հարձակումը հետ մղելուն ուղղված գործողությունների մշակում։