00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թևանյանը քաղաքական ուժերին կոչ է անում նախաձեռնել Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը

© Sputnik / Andranik GhazaryanԱնդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Անդրանիկ Թևանյան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացն ավարտին հասնելու համար Անդրանիկ Թևանյանը հավաքված քաղաքացիներին կոչ արեց պահպանել մաքսիմալ կարգապահություն ու թիմային ոգի։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը Արցախի ու ՀՀ-ի միակ սպառնալիքն է ու միայն նրա հեռացմամբ է հնարավոր ՀՀ-ի և Արցախի անվտանգության երաշխավորում։ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
«Մենք այս պայքարը ոչ իրավունք ունենք, ոչ էլ կարող ենք դադարեցնել, այլ պետք է հասցնել հաղթական ավարտի։ Կա մեկ ճանապարհ` բոլորս շարունակում ենք մնալ այստեղ։ Կոչ եմ անում մայրաքաղաքի ու մարզերի բոլոր բնակիչներին` հավաքվել Հանրապետության հրապարակում։ Որքան բազմամարդ, խաղաղ ու անցնցում լինի այս գործողությունը, այնքան ավելի արագ ու հեշտ կհեռացնենք Նիկոլ Փաշինյանին»,–ընդգծեց նա։
Նրա խոսքով` իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և միայն նրա ճնշմամբ պետք է իրականացվի իշխանափոխություն։
Թևանյանն առաջարկեց խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրապարակում ընթացող գործընթացին զուգահեռ սկսել Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթաց` իմպիչմենտիի միջոցով։
«Որպեսզի մենք կարողանանք իշխանափոխության գործընթացն իրականացնել, բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հեռացնենք կառավարությունից ու ձևավորենք նոր ազգային կառավարություն»,– նշեց նա։
Այդ նպատակին հասնելու համար Անդրանիկ Թևանյանը հավաքված քաղաքացիներին կոչ արեց պահպանել մաքսիմալ կարգապահություն ու թիմային ոգի։
«Մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը, որպեսզի պայքարը հասցնենք հաղթական ավարտի։ Համաձա՞յն եք»,– դիմելով հավաքվածներին` հարցրեց Թևանյանը։ Նրան ի պատասխան քաղաքացիները սկսեցին ծափահարել։
Նշենք, որ այսօր կեսօրից ակցիա է ընթանում ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց։ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայից հետո քաղաքացիները պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։
Ուշ երեկոյան ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց բողոքի ակցիայի մասնակցիների նկատմամբ։ Հնչեց երեք պայթյուն, որի արդյունքում կառավարության շենքը շրջակայքը ծխապատվեց։
ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների դեմ
ՀՀ կառավարության շենքի մոտ են նաև ՀՀ ՆԳՆ հատուկջոկատայինները։
Կառավարության շենքի մոտ ընթացքող բողոքի ակցիայի մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը` հորդորելով տուրք չտալ հնարավոր սադրանքներին։ ԱԱԾ–ից նշում են, որ ՀՀ–ում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով կա 25 զոհ, 140 վիրավոր։
Լրահոս
0