https://arm.sputniknews.ru/20230919/putinn-u-pashinjany-der-chen-shpvel-kreml-66083291.html
Պուտինն ու Փաշինյանը դեռ չեն շփվել. Կրեմլ
Պուտինն ու Փաշինյանը դեռ չեն շփվել. Կրեմլ
Sputnik Արմենիա
Դմիտրի Պեսկովին հարցրել են` արդյոք Պուտինի և Փաշինյանի միջև այլ շփումներ եղել են, բացի ՀՀ վարչապետի ուղարկած նամակից: 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T18:41+0400
2023-09-19T18:41+0400
2023-09-19T18:41+0400
ռուսաստան
հայաստան
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37475599_110:0:3751:2048_1920x0_80_0_0_f69d63ed1c861fbcc375e98d3c8f4239.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի շփվել նրա ուղարկած նամակից հետո: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Իսկապես, մանրամասն նամակ է եղել, որտեղ ներկայացվում էր հայկական կողմի տեսակետը տեղի ունեցածի վերաբերյալ։ Այդ պահին իրականում աշխատանք էր տարվում դեպի Ղարաբաղ մարդասիրական օգնության հոսքերը վերականգնելու ուղղությամբ։ Եվ ի գոհունակություն մեզ՝ երեկվա դրությամբ այդ աշխատանքը հաջողությամբ պսակվեց։ Առաջին խմբաքանակը երկու ուղղություններով` Աղդամի և Լաչինի ճանապարհներով, ուղարկվեցին, բայց, ցավոք, դա մեզ չփրկեց ռազմական գործողությունների վերսկսումից։ Այդ ժամանակից ի վեր որևէ այլ շփում չի եղել», – ասել է Պեսկովը։Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանային լարվածության ֆոնին Հայաստանի վարչապետը զանգահարել է արևմտյան երկրների, Իրանի և Վրաստանի առաջնորդներին, իսկ սեպտեմբերի 11-ին խոսել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սեպտեմբերի 11-ին Հանրային եթերում հարցազրույցի ժամանակ լրագրողի այն հարցին, թե ինչու չի զրուցել Պուտինի հետ, Փաշինյանը պատասխանեց` այս իրավիճակում առաջին զանգը սովորաբար լինում է ՌԴ նախագահին, քանի որ նա այս իրավիճակի մասին վստահաբար տեղեկացված է։ Սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37475599_1105:0:3836:2048_1920x0_80_0_0_3b378d031cca9ce997d4cbea2377124e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, դմիտրի պեսկով
ռուսաստան, հայաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, դմիտրի պեսկով
Պուտինն ու Փաշինյանը դեռ չեն շփվել. Կրեմլ
Դմիտրի Պեսկովին հարցրել են` արդյոք Պուտինի և Փաշինյանի միջև այլ շփումներ եղել են, բացի ՀՀ վարչապետի ուղարկած նամակից:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի շփվել նրա ուղարկած նամակից հետո: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, մանրամասն նամակ է եղել, որտեղ ներկայացվում էր հայկական կողմի տեսակետը տեղի ունեցածի վերաբերյալ։ Այդ պահին իրականում աշխատանք էր տարվում դեպի Ղարաբաղ մարդասիրական օգնության հոսքերը վերականգնելու ուղղությամբ։ Եվ ի գոհունակություն մեզ՝ երեկվա դրությամբ այդ աշխատանքը հաջողությամբ պսակվեց։ Առաջին խմբաքանակը երկու ուղղություններով` Աղդամի և Լաչինի ճանապարհներով, ուղարկվեցին, բայց, ցավոք, դա մեզ չփրկեց ռազմական գործողությունների վերսկսումից։ Այդ ժամանակից ի վեր որևէ այլ շփում չի եղել», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանային լարվածության ֆոնին Հայաստանի վարչապետը զանգահարել է արևմտյան երկրների,
Իրանի և
Վրաստանի առաջնորդներին, իսկ սեպտեմբերի 11-ին
խոսել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սեպտեմբերի 11-ին Հանրային եթերում հարցազրույցի ժամանակ լրագրողի այն հարցին, թե ինչու չի զրուցել Պուտինի հետ, Փաշինյանը պատասխանեց` այս իրավիճակում առաջին զանգը սովորաբար լինում է ՌԴ նախագահին, քանի որ նա այս իրավիճակի մասին վստահաբար տեղեկացված է։ Սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: