https://arm.sputniknews.ru/20230918/dilijani-tunelum-37-amja-andz-e-vraerti-entarkvel-na-ughghatirvov-teghapvokhvelis-mahacel-e-65993572.html
Դիլիջանի թունելում 37-ամյա անձ է վրաերթի ենթարկվել. նա ուղղաթիռով տեղափոխվելիս մահացել է
Դիլիջանի թունելում 37-ամյա անձ է վրաերթի ենթարկվել. նա ուղղաթիռով տեղափոխվելիս մահացել է
Sputnik Արմենիա
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T12:07+0400
2023-09-18T12:07+0400
2023-09-18T12:11+0400
թունել
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
վրաերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/1477/02/14770240_0:0:1200:676_1920x0_80_0_0_272f2d7bbdeb83a0f759c8997435f309.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երևան–Սևան–Իջևան ճանապարհի 82-րդ կմ հատվածում` Դիլիջանի թունելի միջնամասում, Երևանի 83-ամյա բնակիչ Վիգեն Պ.–ն իր վարած «Toyota Rav 4» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Մարտին Ս.-ին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, ապա դեպքի մասին հայտնել ոստիկանությանը։Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Երևանում գիշերը ինքնագլորների 2 վրաերթ է եղել. կա 1 զոհ, 3 պատանի հիվանդանոցում են
թունել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1477/02/14770240_153:0:1158:754_1920x0_80_0_0_eb18bf85a9993f04acaeaff3fcf07db5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թունել, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, վրաերթ
թունել, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, վրաերթ
Դիլիջանի թունելում 37-ամյա անձ է վրաերթի ենթարկվել. նա ուղղաթիռով տեղափոխվելիս մահացել է
12:07 18.09.2023 (Թարմացված է: 12:11 18.09.2023) Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երևան–Սևան–Իջևան ճանապարհի 82-րդ կմ հատվածում` Դիլիջանի թունելի միջնամասում, Երևանի 83-ամյա բնակիչ Վիգեն Պ.–ն իր վարած «Toyota Rav 4» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Մարտին Ս.-ին։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, ապա դեպքի մասին հայտնել ոստիկանությանը։
«Քննչական աշխատանքների ժամանակ ոստիկանությունում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում սանավիացիայի ուղղաթիռով Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելիս Մարտին Ս.-ն մահացել է»,– գրում է կայքը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: