00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրացուցակում 159 ընտրող գրանցված է Նոր Նորքի գերեզմանատանը. «ՀայաՔվեի» բացահայտումը

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանի ավագանու ընտրությունները
Երևանի ավագանու ընտրությունները - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2023
Երևանի ավագանու ընտրությունները
Բաժանորդագրվել
Աննա Կոստանյանը տեղեկացրեց նաև, որ դիտորդական առաքելության այս բոլոր աշխատանքները հետագայում` որպես զեկույց, ներկայացնելու են հանրությանը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում 85 մարդ գրանցված է եղել ՀՀ ոստիկանական ակադեմիայի տարածքում, 86–ը` Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում, 159–ը` Նոր Նորքի գերեզմանատան տարածքին համընկնող հասցեում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչ Աննա Կոստանյանը։
Ըստ նրա` այս տվյալները տարբեր մեթոդներով են հավաքագրել` զանգահարել են իրենց թեժ գծին, տեղեկացել են սոցցանցերի միջոցով, «ՀայաՔվեի» ֆեյսբուքյան էջին են նամակներ ստացել, նախաձեռնության դիտորդների կողմից են արձանագրվել։
«Մեր դիտորդները գնացել են ընտրատեղամասեր, հասցեներ են բացահայտել, այդ հասցեների վրա տեսել են, որ մասսայական մարդկանց ինչ–որ քանակ է արձանագրված։ Տվյալ հասցեով գնացել են, տեսել են, ասենք` ՀՖՖ–ի տարածքն է կամ Նոր Նորքի գերեզմանատան հասցեի հետ համընկնող հասցե է»,– նշեց Կոստանյանը։
Նրա վստահեցմամբ` հավաքագրված այս տվյալներն ինքնանպատակ չեն. «ՀայաՔվեն» պատրաստվում է այդ տվյալները` փաստական ապացույցներով, ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։
«Հետամուտ ենք լինելու, որ բոլոր այս դեպքերով հասնենք որոշակի գործընթացների։ Օրինակ` ուզում ենք հասկանալ` այդ մարդիկ ի՞նչ սկզբունքով են այդքան մեծ քանակությամբ գրանցվել տվյալ հասցեում, արդյոք այդ հասցեում գրանցվելու իրավունք ունե՞ն, արդյոք այդ հասցեներն ընդհանրապես բնակելի տարածքնե՞ր են և այլն»,– ընդգծեց Աննա Կոստանյանը։
Արձանագրված այս և մնացած մյուս խախտումների մասին «ՀայաՔվեի» դիտորները ոչ միայն տեղեկացնում են ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին, այլև ամեն ինչ անում են, որ այդ խախտումների մասին կազմվեն արձանագրություններ` նախատեսված գրանցամատյանում։
«Օրինակ` ունենք դեպք, երբ տվյալ հանձնաժողովի նախագահը գրանցամատյանը վերցրել է և թույլ չի տվել, որ դիտորդը գրանցում կատարի խախտման մասին»,– ասաց նա։
Աննա Կոստանյանը տեղեկացրեց նաև, որ դիտորդական առաքելության այս աշխատանքները հետագայում` որպես զեկույց, ներկայացնելու են հանրությանը։
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում, որին մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),
«Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),
«Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),
«Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),
«Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։
Կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում չի եղել. Մարությանը վստահ է` 50+% ձայն կունենան
Նշենք, որ ժամը 08։00–ին Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475 ընտրական տեղամասերի դռները։
Երևանի քաղաքի գրանցում ունեցող քաղաքացիները կարող են մինչև երեկոյան 20։00–ն մասնակցել ավագանու ընտրություններին և իրենց քվեն տալ նախընտրած ուժին։
Սեպտեմբերի 7-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 հազար 250։ Ըստ վարչական շրջանների` ամենաշատ ընտրողները Շենգավիթ համայնքում են` 110780, իսկ ամենաքիչը Նուբարաշենում` 8065։
Լրահոս
0