https://arm.sputniknews.ru/20230917/tikunqic-harvatsel-kliner-ete-paterazmi-orerin-pashtvony-lqei-marutjany-pashinjanin-65958285.html
Թիկունքից հարվածել կլիներ, եթե պատերազմի օրերին պաշտոնը լքեի. Մարությանը` Փաշինյանին
Թիկունքից հարվածել կլիներ, եթե պատերազմի օրերին պաշտոնը լքեի. Մարությանը` Փաշինյանին
Sputnik Արմենիա
Նշենք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը Մարությանին անվանել էր վախկոտ դասալիք և ասել, թե թիկունքից հարվածել է ՔՊ–ին։ 17.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-17T15:44+0400
2023-09-17T15:44+0400
2023-09-17T16:00+0400
հայկ մարության
երևան
երևանի ավագանի
ընտրություններ
քաղաքապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65967629_0:0:1600:901_1920x0_80_0_0_10923d87563a3d445c64620f2ad465fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը չի համարում, որ ինքը թիկունքից հարվածել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` այնտեղից դուրս գալով։ Այս մասին Մարությանն ասաց Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո։Նշենք, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանին անվանել էր վախկոտ դասալիք, ինչպես նաև հայտարարել էր, որ թիկունքից էլ հարվածել է ՔՊ–ին։«Թիկունքից հարվածել կլիներ, եթե պատերազմի (խոսքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին է-խմբ.) օրերին պաշտոնը լքեի, կուսակցությունից դուրս գայի ու հայտարարեի այդ մասին։ Ես ներքին կարգով Սուրեն Պապիկյանին ասել էի, որ մեր ճանապարհներն իրար հետ չեն կարող լինել, ու դա սկզբունքային քայլ է։ Հավելել էի, որ կարող են այդ մասին հայտարարել այն ժամանակ, երբ հարմար կլինի կամ իրավիճակը հանգիստ կլինի»,– նշեց Երևանի քաղաքապետի թեկնածուն։Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ է եղել 2018–21թթ։ Դրանից հետո նա հայտարարեց, որ ՀՀ իշխանությունը շեղվել է հեղափոխական արժեքներից և դուրս եկավ ՔՊ–ից։ Հիմա Մարությանը «Ազգային առաջընթաց» կուսակցության կազմում մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65967629_0:0:1600:1200_1920x0_80_0_0_eeee4731e4a6dbafb5f2487e15290e13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մարության, երևան, երևանի ավագանի, ընտրություններ, քաղաքապետ
հայկ մարության, երևան, երևանի ավագանի, ընտրություններ, քաղաքապետ
Թիկունքից հարվածել կլիներ, եթե պատերազմի օրերին պաշտոնը լքեի. Մարությանը` Փաշինյանին
15:44 17.09.2023 (Թարմացված է: 16:00 17.09.2023) Նշենք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը Մարությանին անվանել էր վախկոտ դասալիք և ասել, թե թիկունքից հարվածել է ՔՊ–ին։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը չի համարում, որ ինքը թիկունքից հարվածել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` այնտեղից դուրս գալով։ Այս մասին Մարությանն ասաց Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո։
Նշենք, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանին
անվանել էր վախկոտ դասալիք, ինչպես նաև հայտարարել էր, որ թիկունքից էլ հարվածել է ՔՊ–ին։
«Թիկունքից հարվածել կլիներ, եթե պատերազմի (խոսքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին է-խմբ.) օրերին պաշտոնը լքեի, կուսակցությունից դուրս գայի ու հայտարարեի այդ մասին։ Ես ներքին կարգով Սուրեն Պապիկյանին ասել էի, որ մեր ճանապարհներն իրար հետ չեն կարող լինել, ու դա սկզբունքային քայլ է։ Հավելել էի, որ կարող են այդ մասին հայտարարել այն ժամանակ, երբ հարմար կլինի կամ իրավիճակը հանգիստ կլինի»,– նշեց Երևանի քաղաքապետի թեկնածուն։
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ է եղել 2018–21թթ։ Դրանից հետո նա հայտարարեց, որ ՀՀ իշխանությունը շեղվել է հեղափոխական արժեքներից և դուրս եկավ ՔՊ–ից։ Հիմա Մարությանը «Ազգային առաջընթաց» կուսակցության կազմում մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին։