00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը վստահեցնում է` Գրանադայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունը կատարելուց հետո
Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունը կատարելուց հետո - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2023
Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունը կատարելուց հետո
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը շեշտեց` Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ կամ մյուս տարվա սկիզբ։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Իսպանիայի Գրանադա քաղաքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։ Այս մասին Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Իսպանիայի Գրանադա քաղաքում հոկտեմբերի 5-ին եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում է նախատեսվում։ Ներկայում, այն բանից հետո, երբ Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց խաղաղության պայմանագրի շուրջ իրենց առաջարկությունները, տեղեկություններ էին շրջանառվում, որ Գրանադայում ինչ–որ փաստաթուղթ կարող է ստորագրվել։
«Ցավոք սրտի, ոչ։ Եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրել, ապա կնշանակեր, որ մենք համարել ենք, թե այդ փաստաթուղթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել։ Մենք ասել ենք, որ մեր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է և ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ` մինչև տարեվերջ կամ մյուս տարվա սկիզբ, ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր։ Մենք ամեն ինչ անում ենք դրա համար»,– ասաց Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ ինտենսիվ բանակցությունները կշարունակեն ու կհասնեն խնդրի լուծմանը։ ՀՀ վարչապետը շեշտեց` ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը և Լաչինի միջանցքի շրջափակումը նեգատիվ ազդեցություն են ունենում խաղաղ գործընթացի վրա։ Ստեղծված այս իրավիճակի պատճառով, ըստ Փաշինյանի, խաղաղության պայմանագրի առնչությամբ տարվող աշխատանքների առումով բավականին ժամանակ են կորցրել։ Նա ընդգծեց` այն ժամանակն ու էներգիան, որ ծախսել ու շարունակում են, ցավոք, անարդյունք ծախսել այդ թեմայի կարգավորման վրա, նույն էներգիան կարող էր ուղղորդվել խաղաղության պայմանագրի շուրջ քննարկման համար։
«Ես քաղաքական հանձնառություն եմ ստանձնել` ստորագրել նման պայմանագիր, և որքան ուշանում է այդ գործընթացը, այնքան վատ է մեր ստանձնած քաղաքական հանձնառության առումով։ Ես հնարավոր համարում եմ, որ այս իրավիճակում խաղաղության պայմանագիրը կստորագրվի, որովհետև մենք հիմա աշխատում ենք, որպեսզի իրավիճակը փոխվի` Լաչինի միջանցքի բացման, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը վերացնելու, Բաքու–Ստեփանակերտ երկխոսության ուղղությամբ»,– նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Ի՞նչ է գրել Փաշինյանը Պուտինին ուղղված նամակում
Լրահոս
0