00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս ու ե՞րբ հայտնի կդառնա Երևանի 14-րդ քաղաքապետի անունը

© SputnikНочная иллюминация здания мэрии Еревана
Ночная иллюминация здания мэрии Еревана - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2023
Բաժանորդագրվել
Որքա՞ն է անցողիկ շեմը ավագանու ընտրություններում, ի՞նչ կլինի, եթե ոչ մի ուժ չի հաղթահարում 50 տոկոսը, քաղաքապետ չընտրվելու դեպքում ի՞նչ է սպասվում նորընտիր ավագանուն... Այս ու այլ հարցերի մասին Sputnik Արմենիան զրուցել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Այս դեպքում նորընտիր ավագանու լիազորությունների ստանձնումը ենթադրվում է հոկտեմբերի 10-ին, քանի որ ներկայիս գործող ավագանին լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Եթե անցողիկ շեմը երեք կուսակցություններից պակաս հաղթահարեն, այդ դեպքում մանդատների բաշխմանը կմասնակցեն առավելագույն ձայներ ստացած երեք կուսակցությունները կամ գուցե դաշինքը։ Այսինքն` Ընտրական օրենսգրքի համաձայն` առնվազն 3 քաղաքական ուժ պետք է ներգրավվի մանդատների բաշխմանը»,– մեկնաբանում է Վահագն Հովակիմյանը։
Նա հիշեցրեց, որ Երևանի ավագանու` 2018 թվականի ընտրություններում նման իրավիճակ ստեղծվեց։
Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա օրենքի ուժով ընտրված քաղաքապետ է համարվում այդ կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող թեկնածուն:
Եթե որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Այդ դեպքում ավագանու լիազորությունները ստանձնելու պահից հետո` երկշաբաթյա ժամկետում, ավագանին պետք է ընտրի քաղաքապետ։
Ըստ օրենքի, եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե ավագանին չկարողանա երկշաբաթյա ժամկետում համաձայնության գալ ու չընտրի քաղաքապետ, ըստ ԿԸՀ նախագահի, կառավարությունը երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո պետք է ավագանու արտահերթ ընտրություններ նշանակի։
ՄԻՊ–ի թեժ գիծը ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ է ստացել
«Մենք նման դեպքեր մարզերում ունեցել ենք` Վեդիում, Սիսիանում»,– հիշեցրեց ԿԸՀ նախագահը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին մայրաքաղաքի տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմինն է։ Ավագանին կազմված է 65 անդամից։ Նրանք ընտրվում են հինգ տարի ժամկետով։ Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
Ի տարբերություն համապետական ընտրությունների` ավագանու ընտրություններին ընտրական իրավունք ունենալու համար պարտադիր չէ ունենալ ՀՀ քաղաքացիություն։ Քվեարկելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն Երևանում մեկ տարվա հաշվառում ունեցող անձինք։ Նույն պայմաններն են գործում նաև ավագանու անդամի թեկնածուների, բայց ոչ քաղաքապետի թեկնածուի համար։
Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի միջև, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների համար և 6 տոկոս՝ կուսակցությունների դաշինքների համար)։
Կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում չի եղել. Մարությանը վստահ է` 50+% ձայն կունենան
Լրահոս
0