https://arm.sputniknews.ru/20230917/inch-e-grel-pashinjany-putinin-ughghvats-namakum-65914356.html
Ի՞նչ է գրել Փաշինյանը Պուտինին ուղղված նամակում
Ի՞նչ է գրել Փաշինյանը Պուտինին ուղղված նամակում
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շեշտեց, որ թեպետ պաշտոնական գրագրությունը գաղտնի է, բայց հանրությունը, ըստ էության, տեղյակ է այն մասին, ինչ գրվել է նամակում։ 17.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-17T10:19+0400
2023-09-17T10:19+0400
2023-09-17T10:39+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
նամակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60917319_0:12:800:462_1920x0_80_0_0_b333d68435f53183310d569a8a98d0e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանային իրադրության վերաբերյալ իր գնահատականն է ներկայացրել։ Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո ընտրատեղամասի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետը։ Նա ընդգծեց` ՌԴ նախագահին նամակում գրել է այն գնահատականը, որը ներկայացրել էր վերջին ամիսներին իրենց 7-8 հեռախոսային խոսակցությունների ընթացքում։Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանային լարվածության ֆոնին Հայաստանի վարչապետը զանգահարել է արևմտյան երկրների, Իրանի և Վրաստանի առաջնորդներին, իսկ սեպտեմբերի 11-ին խոսել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սեպտեմբերի 11-ին Հանրային եթերում հարցազրույցի ժամանակ լրագրողի այն հարցին, թե ինչու չի զրուցել Պուտինի հետ, Փաշինյանը պատասխանեց` այս իրավիճակում առաջին զանգը սովորաբար լինում է ՌԴ նախագահին, քանի որ նա այս իրավիճակի մասին վստահաբար տեղեկացված է։ Սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:Անդրադառնալով սահմանային իրադրությանը` վարչապետը հայտնեց, որ փոփոխություն չկա, այն իրավիճակն է, որի մասին խոսել է կառավարության վերջին նիստում։Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչ կարծիք ունի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, թե Հայաստանը «ռուսներին քշում է Արևմուտքին աջակցելու համար», Փաշինյանը նշեց` նախընտրում է մեկնաբանել իր գործընկերների հայտարարությունները։ Նա հավելեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է` Հայաստանի և ՀՀ վարչապետի հետ խնդիրներ չկան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60917319_0:0:695:521_1920x0_80_0_0_996469351c2092c6ca6bad940f2f38e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, նամակ
հայաստան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, նամակ
Ի՞նչ է գրել Փաշինյանը Պուտինին ուղղված նամակում
10:19 17.09.2023 (Թարմացված է: 10:39 17.09.2023) ՀՀ վարչապետը շեշտեց, որ թեպետ պաշտոնական գրագրությունը գաղտնի է, բայց հանրությունը, ըստ էության, տեղյակ է այն մասին, ինչ գրվել է նամակում։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանային իրադրության վերաբերյալ իր գնահատականն է ներկայացրել։ Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո ընտրատեղամասի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետը։ Նա ընդգծեց` ՌԴ նախագահին նամակում գրել է այն գնահատականը, որը ներկայացրել էր վերջին ամիսներին իրենց 7-8 հեռախոսային խոսակցությունների ընթացքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանային լարվածության ֆոնին Հայաստանի վարչապետը զանգահարել է արևմտյան երկրների,
Իրանի և
Վրաստանի առաջնորդներին, իսկ սեպտեմբերի 11-ին
խոսել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սեպտեմբերի 11-ին Հանրային եթերում հարցազրույցի ժամանակ լրագրողի այն հարցին, թե ինչու չի զրուցել Պուտինի հետ, Փաշինյանը պատասխանեց` այս իրավիճակում առաջին զանգը սովորաբար լինում է ՌԴ նախագահին, քանի որ նա այս իրավիճակի մասին վստահաբար տեղեկացված է։ Սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակություններն իրարից շատ չեն տարբերվում։ Պաշտոնական նամակները ժանրի կանոններ ունեն, տեղավորում ենք այդ ժանրի կանոնների մեջ, նույն բանն ենք ասում։ Այո՛, այդ գրագրությունը գաղտնի է և այլն, այդ նամակները չեն հրապարակվում, բայց դուք գիտեք դրա բովանդակությունը»,– ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով սահմանային իրադրությանը` վարչապետը հայտնեց, որ փոփոխություն չկա, այն իրավիճակն է, որի մասին խոսել է կառավարության վերջին նիստում։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչ կարծիք ունի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, թե Հայաստանը «ռուսներին քշում է Արևմուտքին աջակցելու համար», Փաշինյանը նշեց` նախընտրում է մեկնաբանել իր գործընկերների հայտարարությունները։ Նա հավելեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է` Հայաստանի և ՀՀ վարչապետի հետ խնդիրներ չկան։