00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարությունյանը և Ալիխանյանը պարտվեցին, բայց Արսենը դեռ կարող է օլիմպիական ուղեգիր վաստակել

© Sputnik / Asatur YesayantsԱրսեն Հարությունյան
Արսեն Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2023
Բաժանորդագրվել
Ազատ ոճի Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական ուղեգրի իրական հավակնորդ են համարվում Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը։ Արսենը պայքարի մեջ մտավ այսօր, իսկ Թևանյանը կգոտեմարտի վաղը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը երեք տպավորիչ հաղթանակներից հետո քառորդ եզրափակիչում 14։16 հաշվով պարտվեց ճապոնացի Ռեյ Հիգուչիին Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։
Ավելի վաղ՝ որակավորման փուլում, Արսեն Հարությունյանը բացահայտ առավելությամբ՝ 14։3 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ, 1/16-ում 14։2 հաշվով՝ իտալացի Սիմոնե Վինչենցո Պիորդույին, 1/8 եզրափակիչում՝ 11։0 հաշվով՝ Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող, Եվրոպայի 2022 թվականի չեմպիոն Վլադիմիր Եգորովին։
Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցն էր օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ճապոնացի Ռեյ Հիգուչին, որին Արսենը պարտվել էր աշխարհի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում։ Ցավոք, Հարությունյանին ռևանշի հասնել չհաջողվեց։ Հավասար պայքարում մեր ըմբիշը պարտվեց 14։16 հաշվով։ Սա չի նշանակում, որ Արսենը զրկվեց օլիմպիական ուղեգրից։ Եթե ճապոնացին հասնի եզրափակիչ, ապա մեր ըմբիշը իրավունք կստանա սփոփիչ գոտեմարտի միջոցով պայքարել բրոնզե մեդալի, միաժամանակ՝ օլիմպիական ուղեգիր ստանալու համար։
74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը մեկնարկային գոտեմարտում 7։6 հաշվով պարտության մատնեց վենեսուելացի Էնտոնի Չիրինոսին
Էկվադորցի Ջամալ Սպարտան Աբդուլը մեր ըմբիշի երկրորդ մրցակիցն էր առաջնությունում։ Ալիխանյանը մաքուր հաղթանակ տոնեց ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ հայ ըմբիշի մրցակիցն էր Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր թուրք Սոներ Դեմիրթաշը։ Ցավոք, մեր ըմբիշը պարտվեց 0։3 հաշվով։ Բայց եթե Դեմիրթաշը հասնի եզրափակիչ, այդ դեպքում Ալիխանյանը ինչպես և Արսեն Հարությունյանը, սփոփիչ գոտեմարտ միջոցով հնարավորություն կստանա, բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար պայքարելու։
79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց ադրբեջանցի Օրխան Աբասովի հետ։ Հաղթեց մրցակիցը։
Արման Անդրեասյանը պարտվեց կիսաեզրափակիչ գոտեմարտում. նա կպայքարի բրոնզե մեդալի համար
Այսօր երեկոյան Արման Անդրեասյանը 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի հետ։
Հիշեցնենք՝ յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն յուրաքանչյուր քաշային կարգում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Լրահոս
0