https://arm.sputniknews.ru/20230917/erevani-avaganun-yntrutjunnerin-masnakcel-e-yntrvoghneri-2846-tvokvosy-kyh-65978122.html
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 28.46 տոկոսը. ԿԸՀ
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 28.46 տոկոսը. ԿԸՀ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 20:00-ին Երևանի ընտրական տեղամասերում ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Այդ ժամի դրությամբ ընտրությանը... 17.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-17T21:04+0400
2023-09-17T21:04+0400
2023-09-17T22:31+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
երևան
երևանի ավագանի
տիմ ընտրություններ
ընտրություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/11/65972937_0:120:1600:1020_1920x0_80_0_0_5e562a0819c8af4ea99bb9d16ce59b62.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 20:00-ին Երևանի ընտրական տեղամասերում ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Այդ ժամի դրությամբ ընտրությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրողների 28.46 տոկոսը։ Ասուլիսի ժամանակ այս տվյալը ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։«Այս ցուցանիշը Երևան քաղաքի համար ցածր է, մասնակցության նման ցածր ցուցանիշ ես չեմ հիշում, բայց վերջին ընտրությունների դինամիկան անընդհատ գնացել է դեպի նվազում։ Բայց սա ընտրողների որոշումն է, ինչպես քվեարկելն է իր իրավունքը, այնպես էլ չքվեարկելը»,– ասաց ԿԸՀ նախագահը։2018-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել էր 370,323 քաղաքացի (43.65%)։Ընտրողների մասնակցությունը`ըստ Երևանի վարչական շրջանների.Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 83014 անձանցից մասնակցել է 23 229–ը կամ 27.98 տոկոսը,Ավան վարչական շրջանում` 39030 ընտրողից մասնակցել են 12 575–ը կամ 32.22 տոկոսը,Արաբկիր վարչական շրջանում` 94537 ընտրողից 29 301–ը կամ 30.99 տոկոսը,Դավթաշեն վարչական շրջանում` 33484 ընտրողից 10 709–ը կամ 31.98 տոկոսը,Էրեբունի վարչական շրջանում` 89 206 ընտրողից 21 719–ը կամ 24.35 տոկոսը,Կենտրոն վարչական շրջանում` 94 922 ընտրողից 28 714–ը կամ 30.25 տոկոսը,Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում` 106 317 ընտրողից 27 409 –ը կամ 25.86 տոկոսը,Նոր Նորք վարչական շրջանում` 97 497 ընտրողից 28 889–ը կամ 29.63 տոկոսը,Նորք–Մարաշ վարչական շրջանում` 10 667 ընտրողից 3314–ը կամ 31.7 տոկոսը,Նուբարաշեն վարչական շրջանում` 8065 ընտրողից 2250–ը կամ 27.9 տոկոսը,Շենգավիթ վարչական շրջանում` 110 780 ընտրողից 29 357–ը կամ 26.5 տոկոսը,Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում` 56 731 ընտրողից 17 006–ը կամ 29.98 տոկոսը։Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ էին, որին մասնակցում էին 13 կուսակցություն և 1 դաշինք.Կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում չի եղել. Մարությանը վստահ է` 50+% ձայն կունենանՆշենք, որ ժամը 08։00–ին Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475 ընտրական տեղամասերի դռները։Սեպտեմբերի 7-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 հազար 250։ Ըստ վարչական շրջանների` ամենաշատ ընտրողները Շենգավիթ համայնքում են` 110780, իսկ ամենաքիչը Նուբարաշենում` 8065։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/11/65972937_163:0:1586:1067_1920x0_80_0_0_b71f4076600b58518e78df600cb04464.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), երևան, երևանի ավագանի, տիմ ընտրություններ, ընտրություններ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), երևան, երևանի ավագանի, տիմ ընտրություններ, ընտրություններ
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ժամը 20:00-ին Երևանի ընտրական տեղամասերում ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Այդ ժամի դրությամբ ընտրությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրողների 28.46 տոկոսը։
Ասուլիսի ժամանակ այս տվյալը ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Այս ցուցանիշը Երևան քաղաքի համար ցածր է, մասնակցության նման ցածր ցուցանիշ ես չեմ հիշում, բայց վերջին ընտրությունների դինամիկան անընդհատ գնացել է դեպի նվազում։ Բայց սա ընտրողների որոշումն է, ինչպես քվեարկելն է իր իրավունքը, այնպես էլ չքվեարկելը»,– ասաց ԿԸՀ նախագահը։
2018-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել էր 370,323 քաղաքացի (43.65%)։
Ընտրողների մասնակցությունը`ըստ Երևանի վարչական շրջանների.
Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 83014 անձանցից մասնակցել է 23 229–ը կամ 27.98 տոկոսը,
Ավան վարչական շրջանում` 39030 ընտրողից մասնակցել են 12 575–ը կամ 32.22 տոկոսը,
Արաբկիր վարչական շրջանում` 94537 ընտրողից 29 301–ը կամ 30.99 տոկոսը,
Դավթաշեն վարչական շրջանում` 33484 ընտրողից 10 709–ը կամ 31.98 տոկոսը,
Էրեբունի վարչական շրջանում` 89 206 ընտրողից 21 719–ը կամ 24.35 տոկոսը,
Կենտրոն վարչական շրջանում` 94 922 ընտրողից 28 714–ը կամ 30.25 տոկոսը,
Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում` 106 317 ընտրողից 27 409 –ը կամ 25.86 տոկոսը,
Նոր Նորք վարչական շրջանում` 97 497 ընտրողից 28 889–ը կամ 29.63 տոկոսը,
Նորք–Մարաշ վարչական շրջանում` 10 667 ընտրողից 3314–ը կամ 31.7 տոկոսը,
Նուբարաշեն վարչական շրջանում` 8065 ընտրողից 2250–ը կամ 27.9 տոկոսը,
Շենգավիթ վարչական շրջանում` 110 780 ընտրողից 29 357–ը կամ 26.5 տոկոսը,
Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում` 56 731 ընտրողից 17 006–ը կամ 29.98 տոկոսը։
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ էին, որին մասնակցում էին 13 կուսակցություն և 1 դաշինք.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),
«Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),
«Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),
«Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),
«Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։
Նշենք, որ ժամը 08։00–ին Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475 ընտրական տեղամասերի դռները։
Սեպտեմբերի 7-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 հազար 250։ Ըստ վարչական շրջանների` ամենաշատ ընտրողները Շենգավիթ համայնքում են` 110780, իսկ ամենաքիչը Նուբարաշենում` 8065։