00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն երբեք Սերբիային այնքան աջակցություն չի ցուցաբերել, որքան Ուկրաինային. Վուչիչ

© AP Photo / Darko VojinovicՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2023
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սերբիայի նախագահը վստահ է, որ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի ձգձգումը չի արտացոլում իր երկրում տիրող իրական իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Financial Times թերթին տված հարցազրույցում նշել է, որ ԵՄ-ն երբեք Սերբիային այնքան աջակցություն չի ցուցաբերել, որքան Ուկրաինային: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես նշում է թերթը, Կիևը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի փետրվարին և չորս ամիս անց ստացել է թեկնածուի կարգավիճակ, մինչդեռ Բելգրադը հայտ ներկայացնելուց հետո ստիպված է եղել ավելի քան չորս տարի սպասել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին:
«Ես ուկրաինացիների դեմ ոչինչ չունեմ», - ասել է Վուչիչը: Սակայն, Վուչիչի կարծիքով, Ուկրաինային ԵՄ-ի աջակցության մակարդակը, ինչպես նաև Կիևին ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակի տրամադրումը հայտի և հաջորդ տարի ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների հնարավոր մեկնարկը «ցույց է տալիս մեզ, որ մենք (Սերբիան-խմբ.) երբեք նման քաղաքական աջակցություն չենք ունեցել»:
Նախագահն ավելացրել է, որ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի ձգձգումը չի արտացոլում իր երկրում տիրող իրական իրավիճակը: Սերբիան, նրա խոսքով, «շատ ավելի լավ վիճակում է, քան Ռումինիան և Բուլղարիան 2007 թվականին, երբ նրանք միացան ԵՄ-ին»:
Վլադիմիր Զելենսկին 2022 թվականի փետրվարի 28-ին ստորագրել է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հայտը։ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները 2022 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային միությանն անդամակցելու թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն։ Եվրահանձնաժողովը Ուկրաինային ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրելու առաջարկություններում յոթ պայման է դրել։
Թեկնածուի կարգավիճակ ստանալը ԵՄ-ին անդամակցելու բավական երկար ճանապարհի սկիզբն է միայն։ Թուրքիան թեկնածուի կարգավիճակում է 1999 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005-ից, Չեռնոգորիան՝ 2010-ից, իսկ Սերբիան՝ 2012-ից: Վերջինը ԵՄ-ին անդամակցել է Խորվաթիան, դա տեղի է ունեցել 2013 թվականին, գործընթացը տևել է տասը տարի։
Սպասվում է, որ Եվրամիության ընդլայնման հարցը կքննարկվի Եվրամիության աշնանային գագաթնաժողովում:
Լրահոս
0