https://arm.sputniknews.ru/20230916/erevanum-gishery-inqnaglvorneri-2-vraert-e-eghel-ka-1-zvoh-3-patani-hivandanvocum-en-65881546.html
Երևանում գիշերը ինքնագլորների 2 վրաերթ է եղել. կա 1 զոհ, 3 պատանի հիվանդանոցում են
Երևանում գիշերը ինքնագլորների 2 վրաերթ է եղել. կա 1 զոհ, 3 պատանի հիվանդանոցում են
Sputnik Արմենիա
Վարորդներից մեկը եղել է ոչ սթափ վիճակում։ 16.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-16T11:32+0400
2023-09-16T11:32+0400
2023-09-16T12:43+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
մահ
ինքնագլոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48688048_0:85:1600:985_1920x0_80_0_0_c6cdd8e2d1801ef02d84710830874c7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik Գիշերը Երևանում ինքնագլորով շրջող երիտասարդների հետ կապված վրաերթի 2 դեպք է եղել: Մի դեպքում 15 և 17–ամյա պատանիները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս դեպքն ավելի վատ վերջաբան է ունեցել. կա զոհ։ 2 դեպքի մասին էլ հայտնում է shamshyan.com–ը։Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել դրանից շուրջ մեկ ժամ առաջ։«Սեպտեմբերի 15-ին` ժամը 23:35-ի սահմաններում, Երևանի բնակիչ 21-ամյա Արման Կ.-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 15-ամյա Հայկ Հ.-ին և 15-ամյա Արամ Մ.-ին»,–տեղեկացնում է կայքը: Վրաերթի ենթարկվածներից Հայկ Հ.-ն տեղում մահացել է, իսկ Արամ Մ.-ն բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Այս դեպքի փաստով ևս քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ինքնագլորից վնասվածք ստացածների 95%-ն այն վարած անձինք են. ի՞նչ վիճակագրություն է ԵՊԲՀ–ում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48688048_88:0:1512:1068_1920x0_80_0_0_0900c1c1ad17d4fe831f2d298aba8e01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, մահ, ինքնագլոր
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, մահ, ինքնագլոր
Երևանում գիշերը ինքնագլորների 2 վրաերթ է եղել. կա 1 զոհ, 3 պատանի հիվանդանոցում են
11:32 16.09.2023 (Թարմացված է: 12:43 16.09.2023) Վարորդներից մեկը եղել է ոչ սթափ վիճակում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik Գիշերը Երևանում ինքնագլորով շրջող երիտասարդների հետ կապված վրաերթի 2 դեպք է եղել: Մի դեպքում 15 և 17–ամյա պատանիները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս դեպքն ավելի վատ վերջաբան է ունեցել. կա զոհ։ 2 դեպքի մասին էլ հայտնում է shamshyan.com–ը։
«Այսօր` ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Ն.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Պարոնյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող 17-ամյա Քրիստինե Ա.-ին և 15-ամյա Սարգիս Կ.-ին»,–գրում է կայքը:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
«Սեպտեմբերի 15-ին` ժամը 23:35-ի սահմաններում, Երևանի բնակիչ 21-ամյա Արման Կ.-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 15-ամյա Հայկ Հ.-ին և 15-ամյա Արամ Մ.-ին»,–տեղեկացնում է կայքը:
Վրաերթի ենթարկվածներից Հայկ Հ.-ն տեղում մահացել է, իսկ Արամ Մ.-ն բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
«Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ երեխաները եղել են էլեկետրական ինքնագլորով, և այն նախատեսված է եղել 1 հոգու համար։ Երեխաներն անակնկալ հայտնվել են վարորդի առջև, ինչից հետո տեղի է ունեցել ողբերգական վրաերթը»,–գրում է կայքը:
Այս դեպքի փաստով ևս քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: