https://arm.sputniknews.ru/20230914/karvogh-e-hhn-vaveracnel-hrvomi-statutn-u-chdzerbakalel-putinin-pataskhanum-e-minasjany-65788609.html
Կարո՞ղ է ՀՀ–ն վավերացնել Հռոմի ստատուտն ու չձերբակալել Պուտինին. պատասխանում է Մինասյանը
Կարո՞ղ է ՀՀ–ն վավերացնել Հռոմի ստատուտն ու չձերբակալել Պուտինին. պատասխանում է Մինասյանը
Sputnik Արմենիա
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կարծիքով` ափսոս է Հռոմի ստատուտի տված հնարավորություններից չօգտվելը։ 14.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-14T13:11+0400
2023-09-14T13:11+0400
2023-09-14T13:12+0400
հռոմի ստատուտ
գրիգոր մինասյան
ձերբակալություն
վլադիմիր պուտին
դատարան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48317056_0:0:1600:901_1920x0_80_0_0_cf97f0825022e0f6a014d758b37e72db.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի ստատուտի նախագիծը ներկայացվել է շատ ավելի վաղ, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշումը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը`պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Հայաստանը վավերացնել Հռոմի ստատուտն ու չկատարել Միջազգային իրավական դատարանի որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին։Նա հիշեցրեց, որ կոնվենցիան թույլ կտա, օրինակ, Հայաստանի դեմ իրականացված ռազմական հանցագործությունները վեր հանել ու քննել։ Ըստ Մինասյանի` դա շատ լավ պաշտպանողական և քննչական գործիք է, որից չօգտվելն ափսոս է։Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասինՀաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48317056_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f3ec8027d8db7b06d920199a18fa1c86.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի ստատուտ, գրիգոր մինասյան, ձերբակալություն, վլադիմիր պուտին, դատարան, հայաստան
հռոմի ստատուտ, գրիգոր մինասյան, ձերբակալություն, վլադիմիր պուտին, դատարան, հայաստան
Կարո՞ղ է ՀՀ–ն վավերացնել Հռոմի ստատուտն ու չձերբակալել Պուտինին. պատասխանում է Մինասյանը
13:11 14.09.2023 (Թարմացված է: 13:12 14.09.2023) ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կարծիքով` ափսոս է Հռոմի ստատուտի տված հնարավորություններից չօգտվելը։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի ստատուտի նախագիծը ներկայացվել է շատ ավելի վաղ, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշումը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը`պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Հայաստանը վավերացնել Հռոմի ստատուտն ու չկատարել Միջազգային իրավական դատարանի որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին։
«Ստատուտի վավերականացումը կապված է միայն Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմամբ։ Դա մեր պետական շահին է ուղղված, ուրիշ ոչ մի բանին»,– ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ կոնվենցիան թույլ կտա, օրինակ, Հայաստանի դեմ իրականացված ռազմական հանցագործությունները վեր հանել ու քննել։ Ըստ Մինասյանի` դա շատ լավ պաշտպանողական և քննչական գործիք է, որից չօգտվելն ափսոս է։
Նշենք, որ երեկ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։
Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։