00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի «Զեյթուն» հանրակացարանի վերանորոգման ֆինանսավորումը կլինի 2024–ի հունվարից. նախարար

© Sputnik / Asatur YesayantsԺաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2023
Բաժանորդագրվել
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ուսանողներին կացարանով ապահովելը համակարգային խնդիր է, երկարաժամկետ հատվածում այդ հարցը կլուծվի Ակադեմիական քաղաքի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. «Զեյթուն» հանրակացարանը, որը նախատեսված է ՀՀ բոլոր բուհերի ուսանողների համար, այսօր անմխիթար վիճակում է, սակայն շարունակում է սպասարկել ավելի քան 200 ուսանողի։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Դասագրքերի հրատարակման գործընթացը չի տապալվել. ԿԳՄՍ նախարար
Նա նշեց, որ ՀՀ պետական բյուջեով նախատեսված է հանրակացարանի վերանորոգումը, որը թույլ կտա այստեղ կեցություն ապահովել կրկնակի շատ` 400 ուսանողի համար։
«Նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, շինարարության մրցույթի փուլ պետք է անցնենք։ 2024 թ. հունվարից արդեն ֆինանսավորումը պլանավորված է։ Մեր ռազմավարությունն է, որպեսզի կրկնապատկենք նաև օտարերկրյա ուսանողների թիվը, այդ պատճառով պետք է տեմպով իրականացնենք Ակադեմիական քաղաքի կառուցումը»,– հայտարարեց նախարարը։
Նա պատասխանում էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի այն հարցին, որ ՀՀ–ում ուսանողների թվի աճին զուգահեռ հանրակացարաններով նրանց ապահովելու խնդիր է առաջացել։
«Դա խնդրահարույց է հատկապես անշարժ գույքի գների թանկացման ֆոնին։ Մինչդեռ ՀՀ որոշ բուհեր չունեն իրենց հանրակացարանները,կամ պատշաճ վիճակում չեն գտնվում դրանք»,– նկատեց պատգամավորը։
400.000 դրամ և ավել աշխատավարձ ստացող ուսուցիչները մի քանի տասնյակից շատ են. ԿԳՄՍ նախարար
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ դա իսկապես համակարգային խնդիր է, երկարաժամկետ հատվածում այդ հարցը լուծվելու է Ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակում, որով նախատեսված է ամբողջական համալիր թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար։
Նախարարը նաև հայտարարեց, որ ՀՀ–ի բուհերի մանկավարժական բնագիտական ուղղություններով մարզերից եկած ուսանողների համար այս սեպտեմբերի 1–ից ամսական կրթաթոշակը 70 հազար դրամ է դարձել։ Այս գումարը, ըստ նախարարի, հնարավորություն կտա ուսանողներին նաև նման սոցիալական խնդիրներին ուղղել այդ միջոցները։
Լրահոս
0