00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայրամովը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մշակումը կանգ է առել

© Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՋեյհուն Բայրամովը
Ջեյհուն Բայրամովը - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2023
Ջեյհուն Բայրամովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ադրբեջանի ԱԳ նախարարը դրանում մեղադրել է հայկական կողմին։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված բանակցությունները ներկա պահին կանգ են առել։ Այս մասին ACANU ասոցիացիայի` ՄԱԿ-ի հավատարմագրված լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ադրբեջանի ԱԳ նախարարը դրանում մեղադրել է հայկական կողմին` ՀՀ իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները «սադրիչ» որակելով։ Որպես «սադրանքի» օրինակ Ադրբեջանի Բայրամովը նշել է սեպտեմբերի 9-ին Ղարաբաղում կայացած ընտրությունները, ինչպես նաև ԼՂ անկախության հռչակման 32-ամյակի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը։
Այնուամենայնիվ, Բայրամովը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի մի շարք հոդվածներ արդեն իսկ համաձայնեցված են երկու կողմերի միջև, սակայն հետագա բանակցությունների անհրաժեշտություն կա։
«Ես տոկոսով փաստաթղթի պատրաստ լինելու աստիճանը չէի նկարագրի, քանի որ նույնիսկ 99-տոկոս պատրաստ լինելու դեպքում առանց վերջին 1%–ի համաձայնեցման դա չի լուծվի։ Սակայն կարող եմ ասել, որ բանակցությունների ընթացքում մի շարք հոդվածներ վերջնական տեսքով համաձայնեցվել են։ Կան ևս մի շարք հոդվածներ, որտեղ կողմերի դիրքորոշումները շատ մոտ են եղել, և մենք այն տեսակետն ունեինք, որ բանակցությունների մյուս փուլը կարող էր հասնել այդ նպատակին», – ասել է նա։
Բայրամովը հավելել է, որ կան նաև մի քանի կետեր, որոնց պարագայում դիրքորոշումները «բացարձակ տարբեր են, և անհրաժեշտ է լրացուցիչ քննարկումներ անցկացնել» և որ այդ փաստաթուղթը կարող է շատ արագ ստորագրվել «իրական քաղաքական կամքի» առկայության դեպքում։
Նախորդ տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ–ի և ԵՄ–ի միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ Այս տարվա մայիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններով, այսինքն ԼՂ–ի հետ միասին։ Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ՀՀ ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե Երևանը իր դիրքորոշումը չփոխի։
Լրահոս
0