https://arm.sputniknews.ru/20230912/uzum-en-bvolvor-usucichnery-hiastapven-kgmsi-mvot-bvoghvoqi-akcia-e-65707643.html
Ուզում են` բոլոր ուսուցիչները հիասթափվեն. ԿԳՄՍՆ–ի մոտ բողոքի ակցիա է
Ուզում են` բոլոր ուսուցիչները հիասթափվեն. ԿԳՄՍՆ–ի մոտ բողոքի ակցիա է
Sputnik Արմենիա
Ուսուցիչները բողոքում են նոր չափորոշիչների, ինչպես նաև իրենց ոտնահարված իրավունքների դեմ։ 12.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-12T16:39+0400
2023-09-12T16:39+0400
2023-09-12T17:42+0400
ուսուցիչ
բողոքի ակցիա
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
դասագիրք
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0c/65707353_0:88:623:438_1920x0_80_0_0_84e2b42687650a44c32be086722a0560.jpg
Հայաստանյան բազմաթիվ դպրոցների ուսուցիչներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են արտահայտվում նոր չափորոշիչներին և ինչպես նաև պահանջում են, որպեսզի իրենց իրավունքները չոտնահարվեն։Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորմանը, նա ընդգծեց, որ «Անգլերեն» առարկայի հարցերը բերված են դրսից, և որքան էլ իր կամ մյուս կոլեգաների գիտելիքները բարձր մակարդակի վրա են, այնուամենայնիվ, գուցե և չկարողանան պատասխանել որոշ հարցերի։ Ուսուցչուհին ընդգծեց, որ անհրաժեշտ է դասընթացներ անցկացնել։Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Գալստյանն էլ ընդգծեց, որ ոտնահարվում են իրենց իրավունքները` աշխատանքից հետո տանը միևնույնն է շարունակում են աշխատել, շաբաթ–կիրակի օրերին շաբաթվա պլան են լրացնում, աշխատավարձերի առումով էլ անհավասարություն է դրված ուսուցիչների միջև։«Ուսուցիչների մի մասի աշխատավարձը բարձրացնում են, մյուսինը` ոչ, բայց դա սխալ է։ Ես ուրախ մ իմ կոլեգաների համար, բայց բարձրացնելիս կարող են ընդհանուր բարձրացնել, հետո կոչ անել կամավոր ատեստավորվելու։ Բազմաթիվ ուսուցիչներ այս պայմանների պատճառով ուղղակի դուրս են գալիս գործից։ Այս պահին ամենաոտնահարված մասնագետը հանրապետությունում ուսուցիչն է»,– ընդգծեց նա։Խոսելով նոր տպագրված գրքերի մասին, ուսուցչուհին շեշտեց, որ 5-րդ դասարանի համար նախատեսված «Մայրենիի» գիրքը տպագրված է և բավականին մատչելի է։ Չնայած դրան, Գալստյանն ընդգծեց, որ կան նաև թերություններ ուսումնական պլանի մասով. թեմաներ կան, որ առկա չեն պլանում, իսկ դասագրքում կան։Շուրջ 1 ուսումնական տարի «կկորի». փորձագետը` չտպագրված դասագրքերի մասինՈւսուցչուհի Լիլիթ Օհանյանն էլ շեշտեց, որ պետք է վերացվեն ռոբոտային գործողությունները։ Օրինակ` բացի տարեկան պլանից, ամեն օր լրացվում են այդ օրվա անելիքները, հետո վերջնարդյունքը, «էլեկտրոնային մատյան» հասկացողությունում գնահատականներն են նշանակվում, բայց ըստ Օհանյանի, այս ամենը ոչինչ չի տալիս աշակերտին, իսկ ուսուցիչը չի կարողանում իր ժամերն ավելի ռացիոնալ օգտագործել։Բողոքի ակցիայից որոշ ժամանակ անց մանկավարժների մոտ իջան ՀՀ ԿԳՄՍ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ու Հանրակրթական և արտադպրոցական հաստատություններում ծրագրերի համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։Սարգսյանը ուսուցիչներին հայտնեց, որ «էլեկտրոնային մատյանի» վերաբերյալ այսօր 200 գրություն են ստացել և խնդրեց հավաքված ուսուցիչներին դադարեցնել այդ հոսքը։ Նա վստահեցրեց` ներկայում իրենց կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ իրենք ունեն լուծումներ։Հիմա 10 ուսուցիչ մտել են ԿԳՄՍ նախարարություն` բողոքը ներկայացնելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0c/65707353_3:0:622:464_1920x0_80_0_0_d8bec6e589f978bdd59e5f8beafc063e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուսուցիչ, բողոքի ակցիա, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), դասագիրք, տեսանյութեր
ուսուցիչ, բողոքի ակցիա, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), դասագիրք, տեսանյութեր
Ուզում են` բոլոր ուսուցիչները հիասթափվեն. ԿԳՄՍՆ–ի մոտ բողոքի ակցիա է
16:39 12.09.2023 (Թարմացված է: 17:42 12.09.2023) Ուսուցիչները բողոքում են նոր չափորոշիչների, ինչպես նաև իրենց ոտնահարված իրավունքների դեմ։
Հայաստանյան բազմաթիվ դպրոցների ուսուցիչներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են արտահայտվում նոր չափորոշիչներին և ինչպես նաև պահանջում են, որպեսզի իրենց իրավունքները չոտնահարվեն։
«Ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր ուսուցիչները հիասթափվեն, դպրոցներում ուսուցիչների պակաս լինի։ Բոլոր տեղերում ուսուցիչների թափուր աշխատատեղեր են, ու այս վիճակը շարունակվում է, չգիտեմ էլ ինչ են որոշելու անել»,– նշեց բողոքի ակցիայի մասնակից անգլերենի ուսուցչուհին։
Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորմանը, նա ընդգծեց, որ «Անգլերեն» առարկայի հարցերը բերված են դրսից, և որքան էլ իր կամ մյուս կոլեգաների գիտելիքները բարձր մակարդակի վրա են, այնուամենայնիվ, գուցե և չկարողանան պատասխանել որոշ հարցերի։ Ուսուցչուհին ընդգծեց, որ անհրաժեշտ է դասընթացներ անցկացնել։
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Գալստյանն էլ ընդգծեց, որ ոտնահարվում են իրենց իրավունքները` աշխատանքից հետո տանը միևնույնն է շարունակում են աշխատել, շաբաթ–կիրակի օրերին շաբաթվա պլան են լրացնում, աշխատավարձերի առումով էլ անհավասարություն է դրված ուսուցիչների միջև։
«Ուսուցիչների մի մասի աշխատավարձը բարձրացնում են, մյուսինը` ոչ, բայց դա սխալ է։ Ես ուրախ մ իմ կոլեգաների համար, բայց բարձրացնելիս կարող են ընդհանուր բարձրացնել, հետո կոչ անել կամավոր ատեստավորվելու։ Բազմաթիվ ուսուցիչներ այս պայմանների պատճառով ուղղակի դուրս են գալիս գործից։ Այս պահին ամենաոտնահարված մասնագետը հանրապետությունում ուսուցիչն է»,– ընդգծեց նա։
Խոսելով նոր տպագրված գրքերի մասին, ուսուցչուհին շեշտեց, որ 5-րդ դասարանի համար նախատեսված «Մայրենիի» գիրքը տպագրված է և բավականին մատչելի է։ Չնայած դրան, Գալստյանն ընդգծեց, որ կան նաև թերություններ ուսումնական պլանի մասով. թեմաներ կան, որ առկա չեն պլանում, իսկ դասագրքում կան։
Ուսուցչուհի Լիլիթ Օհանյանն էլ շեշտեց, որ պետք է վերացվեն ռոբոտային գործողությունները։ Օրինակ` բացի տարեկան պլանից, ամեն օր լրացվում են այդ օրվա անելիքները, հետո վերջնարդյունքը, «էլեկտրոնային մատյան» հասկացողությունում գնահատականներն են նշանակվում, բայց ըստ Օհանյանի, այս ամենը ոչինչ չի տալիս աշակերտին, իսկ ուսուցիչը չի կարողանում իր ժամերն ավելի ռացիոնալ օգտագործել։
Բողոքի ակցիայից որոշ ժամանակ անց մանկավարժների մոտ իջան ՀՀ ԿԳՄՍ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ու Հանրակրթական և արտադպրոցական հաստատություններում ծրագրերի համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։
Սարգսյանը ուսուցիչներին հայտնեց, որ «էլեկտրոնային մատյանի» վերաբերյալ այսօր 200 գրություն են ստացել և խնդրեց հավաքված ուսուցիչներին դադարեցնել այդ հոսքը։ Նա վստահեցրեց` ներկայում իրենց կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ իրենք ունեն լուծումներ։
Հիմա 10 ուսուցիչ մտել են ԿԳՄՍ նախարարություն` բողոքը ներկայացնելու համար։