https://arm.sputniknews.ru/20230912/rusakan-karmir-khachn-ajsor-15-tvonna-mardasirakan-ognutjun-e-hascrel-lgh-i-bnakchutjany-65701284.html
Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂ-ի բնակչությանը
Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂ-ի բնակչությանը
Sputnik Արմենիա
Մարդասիրական օգնությունը բաժանելուց հետո ՌԴ-ի Կարմիր խաչի թիմը կվերադառնա Ռուսաստան։ 12.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-12T14:59+0400
2023-09-12T14:59+0400
2023-09-12T15:02+0400
կարմիր խաչ
արցախ
լեռնային ղարաբաղ
հումանիտար օգնություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0c/65685223_0:7:1100:626_1920x0_80_0_0_45c2f1e9e9d7db4de48b2ba6fadf6f81.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այժմ մարդասիրական օգնությունը բաժանվում է բնակչությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ռուսական Կարմիր խաչի նախագահ Պավել Սավչուկը։Հայտնել ենք, որ այսօր` սեպտեմբերի 12-ին, ռուսական Կարմիր խաչի միջոցով հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն:Մարդասիրական օգնությունը բաժանելուց հետո Ռուսաստանի Կարմիր խաչի թիմը կվերադառնա ՌԴ։Նա նշեց, որ հույս ունեն` իրենց առաքելությունը կնպաստի տարածաշրջանում հումանիտար իրավիճակի բարելավմանը։ Ակնկալում են, որ շուտով Լաչինի միջանցքը կբացվի մարդասիրական ապրանքների առաքման համար։Ի՞նչ ապրանքներ են եղել Արցախ հասած ռուսական Կարմիր խաչի բեռնատարումՀիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0c/65685223_106:0:1091:739_1920x0_80_0_0_e45ba5ca714e7edba600a72f61b1f266.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, արցախ, լեռնային ղարաբաղ, հումանիտար օգնություն, ռուսաստան
կարմիր խաչ, արցախ, լեռնային ղարաբաղ, հումանիտար օգնություն, ռուսաստան
Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂ-ի բնակչությանը
14:59 12.09.2023 (Թարմացված է: 15:02 12.09.2023) Մարդասիրական օգնությունը բաժանելուց հետո ՌԴ-ի Կարմիր խաչի թիմը կվերադառնա Ռուսաստան։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այժմ մարդասիրական օգնությունը բաժանվում է բնակչությանը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ռուսական Կարմիր խաչի նախագահ Պավել Սավչուկը։
Հայտնել ենք, որ այսօր` սեպտեմբերի 12-ին, ռուսական Կարմիր խաչի միջոցով հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն:
«Մարդասիրական օգնությունը բաղկացած է 1000 պարենային փաթեթներից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է ձավարեղեն, ալյուր, շոգեխաշած միս և երկար պահպանման ժամկետով այլ ապրանքներ։ Առանձին-առանձին պատրաստել ենք 192 փաթեթներ երեխաների համար, որոնք ներառում են և՛ հիգիենայի պարագաներ, և՛ սնունդ։ Բերել ենք նաև 270 կոմպլեկտ անկողնային սպիտակեղեն և 200 հիգիենայի պարագաներ»,–նշել է նա։
Մարդասիրական օգնությունը բաժանելուց հետո Ռուսաստանի Կարմիր խաչի թիմը կվերադառնա ՌԴ։
Նա նշեց, որ հույս ունեն` իրենց առաքելությունը կնպաստի տարածաշրջանում հումանիտար իրավիճակի բարելավմանը։ Ակնկալում են, որ շուտով Լաչինի միջանցքը կբացվի մարդասիրական ապրանքների առաքման համար։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։