00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք կարող ենք մեզ թույլ տալ փողը էժանացնել. ԿԲ նախագահը` դրամի հնարավոր արժեզրկման մասին

© Photo : Screenshot / Youtube / Central Bank of Republic of ArmeniaՄարտին Գալստյան
Մարտին Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2023
Մարտին Գալստյան
Բաժանորդագրվել
Տրանսֆերների հոսքը դեպի ՀՀ վերջին մեկ–երկու տարվա ընթացքում խիստ պակասել է, որը ԿԲ նախագահը հիմնականում պայմանավորում է ՌԴ–ում տեղի ունեցող իրադարձություններով։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի` 0.25 տոկոսային կետով իջեցումը կարող է ազդել նաև դրամի վրա` արժեզրկելով այն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կենտրոնական բանկն այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75%։
«Նախկինում արված մեր աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք այսօր մեզ թույլ տալ փողը էժանացնել, որի կողմնակի ազդեցություններից մեկը կարող է լինել, օրինակ, փոխարժեքի փոփոխությունը»,– ասաց ԿԲ նախագահը։
Գալստյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ԿԲ–ն առաջնորդվում է գների կայունացման մանդատով և դրա շրջանակում իրենց նպատակակետն է ունենալ 4 տոկոս գնաճ։
ԿԲ նախագահի խոսքով` տրանսֆերների հոսքը դեպի ՀՀ վերջին մեկ–երկու տարվա ընթացքում խիստ պակասել է, որը հիմնականում պայմանավորված է ՌԴ–ում տեղի ունեցող իրադարձություններով։
Դրա փոխարեն Գալստյանը ֆենոմենալ երևույթ է արձանագրել աշխատուժի շուկայում` Հնդկաստանից եկած միգրանտների հոսքը գնալով ավելանում է։
«Նախկինում նման հոսք չկար, վերջին մի քանի տարվա ֆենոմեն է սա։ Սա իր հերթին հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծելու, որ ՀՀ–ից նաև դրամական որոշակի արտահոսք է լինելու դեպի այն երկրներ, որտեղից այդ մարդիկ որպես աշխատուժ գալիս են ՀՀ ու կարծում են, որ Հայաստանը ապրելու ու աշխատելու համար նորմալ միջավայր է»,– ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է վերարտահանման ծավալներին, ապա ԿԲ նախագահը դժվարացավ կոնկրետ որևէ թիվ ասել, միայն նշեց, որ այս տարի վերարտահանման ծավալները զգալիորեն պակասել են։
Մյուս դրական միտումը Գալստյանը համարեց ՏՏ ոլորտում որակյալ կադրերի հոսքը, որի արդյունքում փոխվել է տվյալ ոլորտում աշխատանքային միջավայրը, այդ թվում` մոտեցումները, մշակույթը, արդյունավետությունը։
Տնտեսական աճի ցուցանիշի վրա մեծ ազդեցություն ունեցող շինարարության ոլորտում ԿԲ–ն ՀՀ կառավարության հետ միասին ձգտում է քանակական տնտեսական աճից անցում կատարել դեպի որակականի` էկոլոգիապես մաքուր շինարարության։
Հիշեցնենք` օգոստոսի 1–ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հայտարարել էր, որ ՀՀ դրամի արժևորման ճնշումները շարունակվում են։
Լրահոս
0