00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կա՛մ Փաշինյանը նոր արկածախնդրության է գնում, կա՛մ նրա զանգը պահանջված չէ ՌԴ–ում. քաղաքագետ

© РИА Новости / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2023
Բաժանորդագրվել
Ըստ քաղաքագետի` Փաշինյանն Էրդողանին զանգելով` կարող է ակնկալել Թուրքիայի միջոցով զսպել Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը, բայց փաստ չէ, որ դա կստացվի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ընտրել է Անկարան Մոսկվա դարձնելու ճանապարհը և ակտիվ հեռախոսազանգերը տարբեր երկրների առաջնորդներին ու չզանգահարելը ՌԴ առաջնորդին պետք է դիտարկել այս համատեքստում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9–ին 5 հեռախոսազրույց է ունեցել տարբեր երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել ԼՂ–ում ստեղծված հումանիտար ճգնաժամը, սահմանին տիրող իրավիճակը և այլն։ Դրան հաջորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:
Սուրենյանցը ուշագրավ է համարում ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց`Էրդողանը նախքան Փաշինյանի հետ զրուցելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Քաղաքագետի համոզմամբ` նման զանգերով Նիկոլ Փաշինյանը որոշել է դարձյալ բանակցային գործընթացում կիրառել ժամանակ ձգձգելու «խորամանկությունը», քանի որ նրան ձեռնտու չէ այս պահին որևէ փաստաթղթի ստորագրումը` ներքաղաքական կոնյունկտուրայից ելնելով։
«Երևի հասկանալով վերահաս պատերազմի վտանգը` նա, ըստ էության, այս հեռախոսազրույցներով անոնսավորում է, որ ինքը պատրաստ է Ալիևի օրակարգով հանդիպելու, և, եթե հավատանք այդ հեռախոսազրույցների տոնայնությանը` Փաշինյանն ըստ էության պատրաստ է Ադրբեջանի բոլոր պայմաններին և նրա հետ համաձայնության գալուն։ Սակայն դա կհանգեցնի ավելի տխուր հեռանկարի, կբերի Ադրբեջանի` պատերազմի օրակարգի լեգիտիմացմանը»,–նշեց Սուրենյանցը։
Ըստ քաղաքագետի` ստեղծված իրավիճակում շատ կարևոր դերակատարություն են վերապահել Թուրքիային,և Փաշինյանն այդ պատճառով է հետամուտ եղել էրդողանի հետ հեռախոսազրույցին։
Տեղ–տեղ չի կարող, տեղ–տեղ չի ուզում. Փաշինյանը` Արցախում ՌԴ–ի պարտավորությունների մասին
«Սակայն միակ բանը, որ Փաշինյանը կարող է ակնկալել այդ հեռախոսազանգից` Թուրքիայի միջոցով զսպելն է Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը, բայց փաստ չէ, որ դա կստացվի, քանի որ Փաշինյանն օրակարգ չունի և հաճախ տրվում է օտար օրակարգին։ Եվ երկրորդը` փաստ չէ, որ այդ առաքելությունը ստանձնելու համար Թուրքիան մեծ գին չի պահանջելու Հայաստանից։ Օրինակ, այդ մեծ գինը կարող է Արցախում հայաթափությունը, անկլավների վերադարձը և Սյունիքով անցնող տրանսպորտային ուղիների հարցը լինել»,–ասաց նա։
Այնուամենայնիվ, թե որքանով Էրդողանի հետ այս հեռախոսազրույցը կբերի տարածաշրջանային դեէսկալացիայի, քաղաքագետը վաղ է համարում կանխատեսում անելը։ Նրա մոտ որոշ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները ժամանակը կտա։
«Արդյո՞ք սա տարածաշրջանում նոր ստատուս քվոյի անոնս է, կամ արդյո՞ք պաշտոնական Երևանը փորձում է իր արտաքին քաղաքականությունը բալանսավորել, թե՞ Փաշինյանի համար Անկարան պայմանական նոր Մոսկվա է, որը պետք է կատարի այն նոտարի դերը, որը պետք «Նոր Հայաստանի» կադաստրի վկայականը հաստատի։ Դրանք հարցեր են, որոնց պատասխանը ժամանակը ցույց կտա»,–նշեց նա։
Սուրենյանցի մոտ այս հարցերն առաջացել են հայ–ռուսական ճգնաժամային հարաբերություններից ելնելով, հակառակ պարագայում այս բոլոր հեռախոսազրույցները շատ սովորական կարող էին դիտվել։ Բայց հիմա ստացվում է, որ Փաշինյանը կա՛մ աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության համատեքստում է այս քայլերն անում, կա՛մ պարտադրված է։
Նրա համար նաև տարօրինակ է այս զանգերի ցանկում Ռուսաստանի չլինելը։ Այստեղ երկու վարկած է առաջ գալիս. կա՛մ Փաշինյանը նոր արկածախնդրության է դիմում` շատ անկանխատեսելի հետևանքներով, կա՛մ այնքան է հասցրել փչացնել հայ–ռուսական հարաբերությունները, որ նրա զանգը պահանջված չէ Մոսկվայում։
Եվ եթե անգամ Հայաստանը որոշել է ընտրել Անկարան Մոսկվայի հետ փոխելու ճանապարհը` Սուրենյանցը հռետորական հարցադրում է անում` արդյոք դա ավելի թեթև է մեզ վրա նստելու, քան այն մոդերատորությունը, որ անում է Ռուսաստանը։
«ՌԴ–ի մոտեցումները հայ–ադրբեջանական հարաբերություններում, այո՛, պրոհայկական անվանել չենք կարող, բայց ավելի բալանասավորված է, քանի որ նա ստրատեգիական դաշնակից է համարում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, իսկ Թուրքիան նման կաշկանդվածություն և բարոյական պարտավորություն Հայաստանի առաջ չունի։ Թուրքիայի ստրատեգիական դաշնակիցն Ադրբեջանն է, և ես որևէ նշան չեմ տեսնում, որ այդ դաշնակցությունն Անկարան պետք է զոհաբերի հենց այնպես, Երևանի խնդրանքը բավարարելու համար»,–հավելեց Սուրենյանցը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պարզաբանել էր, թե ինչու այլ առաջնորդների թվում չի զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խոսելու սահմանին լարված իրավիճակի և ադրբեջանական զորքերի կուտակումների մասին:
Նա նշել է, որ դեկտեմբերից մինչ օրս Վլադիմիր Պուտինի հետ խոսել է ավելի քան մեկ տասնյակ անգամ: ՀՀ վարչապետը նշել է նաև, որ ՌԴ նախագահի հետ վերջին զրույցից հետո իրավիճակը չի փոխվել, որ նոր զրույցի անհրաժեշտություն առաջանա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի վարչապետը զանգահարել է արևմտյան երկրների, Իրանի և Վրաստանի առաջնորդներին, իսկ նախօրեին խոսել է նաև Թուրքիայի նախագահի հետ:
Լրահոս
0