00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում նախընտրական պաստառներ են վնասել. քրեական վարույթներ են հարուցվել

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Ավինյանը «Ոսկե ծիրանին»
Տիգրան Ավինյանը «Ոսկե ծիրանին» - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2023
Տիգրան Ավինյանը «Ոսկե ծիրանին». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քրեական վարույթներ են նախաձեռնվել քարոզչությանը խոչընդոտելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի–Sputnik. Երևանում նախընտրական պաստառներ վնասելու համար քրեական վարույթներ են հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, վերջին օրերին Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու 3 դեպքեր են արձանագրվել, որոնցից 1-ը եղել է «Ուժը հայրենյաց», 2-ը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները։
Սեպտեմբերի 10-ին` ժամը 23:02-ին, քաղաքացին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ սեպտեմբերի 3-5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ պոկել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բակերից մեկում կայանված, իրեն պատկանող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակիներին փակցված «Ուժը Հայրենյաց» կուսակցության պաստառները` պատճառելով գույքային վնաս:
Նույն օրը տեղեկություններ են ստացվել այն մասին, որ անհայտ անձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուս փողոցի կանգառներից մեկում փակցված պաստառը վնասել է։
Կրկին նույն օրը` սեպտեմբերի 10-ին` ժամը 21:00-ին, ոստիկանության ծառայողները ծառայություն իրականացնելիս նկատել են, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող շինության պատին փակցված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը վնասված է:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի (Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) 1-ին մասով։
Կատարվում է նախաքննություն։
Լրահոս
0