https://arm.sputniknews.ru/20230912/dzerbakalvatsneric-2-y-khvorvat-ein-1-y-haj-manramasner-marzadashti-tsetskrtuqic-65683360.html
Ձերբակալվածներից 2-ը խորվաթ էին, 1-ը` հայ. մանրամասներ մարզադաշտի ծեծկռտուքից
Ձերբակալվածներից 2-ը խորվաթ էին, 1-ը` հայ. մանրամասներ մարզադաշտի ծեծկռտուքից
Sputnik Արմենիա
Երկրպագուներն արդեն ազատ են արձակվել, որևէ մեկը մարմնական վնասվածք չունի։ 12.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-12T12:02+0400
2023-09-12T12:02+0400
2023-09-12T12:04+0400
ֆուտբոլ
խորվաթիա
հայաստան
երկրպագու
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65656660_0:0:1600:901_1920x0_80_0_0_301f6d1753fd3b1bc760e4fcd683890f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի–Sputnik. Սեպտեմբերի 11-ի երեկոյան Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ տեղի ունեցած վիճաբանություն–ծեծկռտուքի հետևանքով ձերբակալված 3 անձանցից 2-ը խորվաթ երկրպագուներ էին, մեկը` հայ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։Նա տեղեկացրեց, որ 3-ն էլ արդեն ազատ են արձակվել, մարմնական վնասվածքներ չունեն։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում վիճաբանություն–ծեծկռտուքը 3 անձի ձերբակալությամբ է ավարտվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից Sputnik Արմենիային ասել էին, որ սեպտեմբերի 11–ին` 21։05-ի սահմաններում, 3 անձ մարզադաշտից բերվել է ոստիկանության կենտրոնական բաժին։Երեկոյան անհրաժեշտ փաստաթղթերը կազմվել են, գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 11–ին կայացած հանդիպմանը մեր թիմը նվազագույն` 0։1 հաշվով պարտվեց խորվաթներին։Եվրո-2024-ի ընտրական խմբային փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը իր հաջորդ հանդիպումը անցկացնելու է հոկտեմբերի 12-ին։ Մրցակցի հարկի տակ մեր հավաքականը մրցելու է խմբի հետնապահ Լատվիայի ընտրանու հետ։
խորվաթիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65656660_92:0:1512:1065_1920x0_80_0_0_a723dfb1b17f8a09ad1d97b227ac67e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, խորվաթիա, հայաստան, երկրպագու, ձերբակալություն
ֆուտբոլ, խորվաթիա, հայաստան, երկրպագու, ձերբակալություն
Ձերբակալվածներից 2-ը խորվաթ էին, 1-ը` հայ. մանրամասներ մարզադաշտի ծեծկռտուքից
12:02 12.09.2023 (Թարմացված է: 12:04 12.09.2023) Երկրպագուներն արդեն ազատ են արձակվել, որևէ մեկը մարմնական վնասվածք չունի։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի–Sputnik. Սեպտեմբերի 11-ի երեկոյան Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ տեղի ունեցած վիճաբանություն–ծեծկռտուքի հետևանքով ձերբակալված 3 անձանցից 2-ը խորվաթ երկրպագուներ էին, մեկը` հայ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195–րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 1-ին մասով»,– նշեց Աբրահամյանը։
Նա տեղեկացրեց, որ 3-ն էլ արդեն ազատ են արձակվել, մարմնական վնասվածքներ չունեն։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում վիճաբանություն–ծեծկռտուքը 3 անձի ձերբակալությամբ է ավարտվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից Sputnik Արմենիային ասել էին, որ սեպտեմբերի 11–ին` 21։05-ի սահմաններում, 3 անձ մարզադաշտից բերվել է ոստիկանության կենտրոնական բաժին։
Երեկոյան անհրաժեշտ փաստաթղթերը կազմվել են, գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 11–ին կայացած հանդիպմանը մեր թիմը նվազագույն` 0։1 հաշվով
պարտվեց խորվաթներին։
Եվրո-2024-ի ընտրական խմբային փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը իր հաջորդ հանդիպումը անցկացնելու է հոկտեմբերի 12-ին։ Մրցակցի հարկի տակ մեր հավաքականը մրցելու է խմբի հետնապահ Լատվիայի ընտրանու հետ։