https://arm.sputniknews.ru/20230912/aleqsandr-grigvorjany-hajastani-qaghaqaciutjun-e-stacel-na-cankanum-e-ashkhatel-hhum-65700945.html
Ալեքսանդր Գրիգորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել. նա ցանկանում է աշխատել Հայաստանում
Ալեքսանդր Գրիգորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել. նա ցանկանում է աշխատել Հայաստանում
Sputnik Արմենիա
Ճանաչված մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է իր կյանքում և կարիերայում արդեն կայացած և սպասվելիք նորությունների մասին։ 12.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-12T14:36+0400
2023-09-12T14:36+0400
2023-09-12T14:42+0400
ալեքսանդր գրիգորյան
մարզիչ
ֆուտբոլ
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2128/77/21287758_0:85:1600:985_1920x0_80_0_0_357b4b86c7aa5805e0e8c60a3368597a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայտնի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեծ ցանկություն ունի Հայաստանում աշխատելու։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիային տված հարցազրույցում։Նշենք, որ մի քանի օր առաջ Գրիգորյանը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Կրասնոդարի «Կուբանի» հետ, որտեղ աշխատում էր այս տարվա մայիսից։ Փորձեցինք ճշտել` ինչ պլաններ ունի Գրիգորյանը ապագայի հետ կապված։ «Ես մեծ ցանկություն ունեմ Հայաստանում աշխատելու և գիտեմ, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու։ Ցանկությունը կա, իսկ հնարավորությունը, կարծում եմ` կլինի», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Գրիգորյանը։Ֆուտբոլային ոչ թոփ երկրների համար, ինչպիսին նաև Հայաստանն է, վաղուց արդեն ընդունված կարգ է ազգային հավաքականները համալրել արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներով։ Բացի այդ, Հայաստանի անձնագիրը մեր ազգային հավաքականում հանդես գալու հնարավորություն է տվել նաև այլ ազգերի ներկայացուցիչների, որոնք երկար տարիներ խաղացել են հայկական ակումբներում։ Նման մոտեցումը եղել է, կա և հաստատ շարունակական կլինի։ Բայց սա վերաբերվում է միայն ֆուտբոլիստներին։ Առանց Հայաստանի քաղաքացիության կարելի է մարզել հավաքական թիմերը, իհարկե եթե աշխատանքային հրավեր լինի ՀՖՖ-ից։Ալեքսանդր Գրիգորյանը ժամանակին հրավեր ստացավ մարզելու Հայաստանի ազգային հավաքականը, բայց գործը պայմանագիր կնքելուն չհասավ` տարբեր պատճառներով։ Չնայած դրան իր աշխատանքային գործունությունը հիմնականում Ռուսաստանում ծավալած մարզիչը մնաց Հայաստանում ու աշխատեց նախ «Ուրարտու», ապա «Ալաշկերտ» թիմերում։ Գրիգորյանը համոզված է, որ դեռ աշխատելու է Հայաստանում, արդեն որպես ՀՀ քաղաքացի։Հավելենք, որ Գրիգորյանը 2019-2021 թվականներին է գլխավորել Երևանի «Ուրարտուն», ապա՝ «Ալաշկերտը»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2128/77/21287758_88:0:1512:1068_1920x0_80_0_0_8c3dc67533ab1a7c441efce933c62e70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր գրիգորյան, մարզիչ, ֆուտբոլ, ռուսաստան, հայաստան
ալեքսանդր գրիգորյան, մարզիչ, ֆուտբոլ, ռուսաստան, հայաստան
Ալեքսանդր Գրիգորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել. նա ցանկանում է աշխատել Հայաստանում
14:36 12.09.2023 (Թարմացված է: 14:42 12.09.2023) Ճանաչված մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է իր կյանքում և կարիերայում արդեն կայացած և սպասվելիք նորությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայտնի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեծ ցանկություն ունի Հայաստանում աշխատելու։ Այս մասին նա ասաց
Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Նշենք, որ մի քանի օր առաջ Գրիգորյանը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Կրասնոդարի «Կուբանի» հետ, որտեղ
աշխատում էր այս տարվա մայիսից։ Փորձեցինք ճշտել` ինչ պլաններ ունի Գրիգորյանը ապագայի հետ կապված։ «Ես մեծ ցանկություն ունեմ Հայաստանում աշխատելու և գիտեմ, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու։ Ցանկությունը կա, իսկ հնարավորությունը, կարծում եմ` կլինի», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Գրիգորյանը։
Մարզիչից տեղեկացանք, որ նա վերջերս նաև Հայաստանի քաղաքացիություն է ստացել, չնայած դա կարող էր անել հայկական ակումբերում աշխատելու ժամանակ։ «Հայաստանում աշխատելու ժամանակ, կարծես թե ուղղակի հնարավորություն չունեցա զբաղվել հայկական անձնագիր ստանալու գործով։ Պատերազմ էր, հետո էլ հայրս մահացավ, ու չստացվեց։ Հիմա ես արդեն Հայաստանի քաղաքացի եմ, ու դա ինձ համար սկզբունքային նշանակություն ունի», - հավելեց մասնագետը։
Ֆուտբոլային ոչ թոփ երկրների համար, ինչպիսին նաև Հայաստանն է, վաղուց արդեն ընդունված կարգ է ազգային հավաքականները համալրել արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներով։ Բացի այդ, Հայաստանի անձնագիրը մեր ազգային հավաքականում հանդես գալու հնարավորություն է տվել նաև այլ ազգերի ներկայացուցիչների, որոնք երկար տարիներ խաղացել են հայկական ակումբներում։ Նման մոտեցումը եղել է, կա և հաստատ շարունակական կլինի։ Բայց սա վերաբերվում է միայն ֆուտբոլիստներին։ Առանց Հայաստանի քաղաքացիության կարելի է մարզել հավաքական թիմերը, իհարկե եթե աշխատանքային հրավեր լինի ՀՖՖ-ից։
Ալեքսանդր Գրիգորյանը ժամանակին հրավեր ստացավ մարզելու Հայաստանի ազգային հավաքականը, բայց գործը պայմանագիր կնքելուն չհասավ` տարբեր պատճառներով։ Չնայած դրան իր աշխատանքային գործունությունը հիմնականում Ռուսաստանում ծավալած մարզիչը մնաց Հայաստանում ու աշխատեց նախ «Ուրարտու», ապա «Ալաշկերտ» թիմերում։ Գրիգորյանը համոզված է, որ դեռ աշխատելու է Հայաստանում, արդեն որպես ՀՀ քաղաքացի։
Հավելենք, որ Գրիգորյանը 2019-2021 թվականներին է գլխավորել Երևանի «Ուրարտուն», ապա՝ «Ալաշկերտը»: