00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրախտավայր դարձած աքսորավայրը, կամ ինչպես ջրաշուշանների լիճը բացահայտեց Ուրասարի հմայքը

© Sputnik / Aram NersesyanՈւրասար
Ուրասար - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2023
Բաժանորդագրվել
Լոռու մարզի Ուրասար գյուղը ծերացող չես անվանի, միայն այս տարի գյուղում 13 երեխա է լույս աշխարհ եկել, մարդիկ սկսել են տներ, տարածքներ գնել հյուրատուն ու ամառանոց կառուցելու համար։ Sputnik Արմենիան բացահայտել է գյուղի տուրիստական հմայքը։
Երևանից մոտ 150 կմ հեռավորության վրա թաքնված է իսկական դրախտ, անունը` Ուրասար։ Շատ տարիներ առաջ` Եկատերինա կայսրուհու կառավարման օրոք, այն աքսորավայր է եղել ռուսների համար։ Այստեղ աքսորվել են ընտանիքներով, ու այդպես գյուղ է հիմնադրվել։ Ըստ տարբեր վավերագրերի` Ուրասարը հիմնադրվել է 1855 թվականին, սկզբում կոչվել Նովո Պակրովկա, ապա Կույբիշև (մինչև 1991թ-ն), հետո վերանվանվել Ուրասար։
© Sputnik / Aram NersesyanՈւրասար
Вид на село Урасар территории озера с водяными лилиями - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Ուրասար
Այս գյուղում զբոսաշրջային հոսքը սկսվում է հունիսի կեսերից ու շարունակվում մինչև հուլիսի վերջ, երբ ծաղկած է լինում հայտնի ջրաշուշանների լիճը։ Այն տեսնելու համար գալիս են Հայաստանի ամենահեռավոր անկյուններից անգամ։ Sputnik Արմենիայի թիմն էլ, ինչ խոսք, ճանապարհ ընկավ Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանների հմայքը վայելելու։ Լիճը հեքիաթային գեղեցկություն ուներ։ Հատկապես թռչնի թռիչքի բարձրությունից։
© Sputnik / Aram Nersesyan

Ջրաշուշանների լիճը

Ջրաշուշանների լիճը - Sputnik Արմենիա
1/5

Ջրաշուշանների լիճը

© Sputnik / Aram Nersesyan

Ջրաշուշանների լիճը

Ջրաշուշանների լիճը - Sputnik Արմենիա
2/5

Ջրաշուշանների լիճը

© Sputnik / Aram Nersesyan

Ջրաշուշանների լիճը

Ջրաշուշանների լիճը - Sputnik Արմենիա
3/5

Ջրաշուշանների լիճը

© Sputnik / Aram Nersesyan

Ջրաշուշանների լիճը

Ջրաշուշանների լիճը - Sputnik Արմենիա
4/5

Ջրաշուշանների լիճը

© Sputnik / Aram Nersesyan

Ջրաշուշանների լիճը

Ջրաշուշանների լիճը - Sputnik Արմենիա
5/5

Ջրաշուշանների լիճը

1/5

Ջրաշուշանների լիճը

2/5

Ջրաշուշանների լիճը

3/5

Ջրաշուշանների լիճը

4/5

Ջրաշուշանների լիճը

5/5

Ջրաշուշանների լիճը

Ջրաշուշաններ, սակայն, այդպես էլ չտեսանք։ Ասացին` շատ չէ, մի քանի օր ենք ուշացել։ Որոշեցինք եկող տարի էլ գալ Ուրասար, որ տեսնենք ծաղկած ջրաշուշանները, իսկ այս անգամ առիթը բաց չթողեցինք գյուղում շրջելու, ներկայի ու ծրագրերի մասին խոսելու համար։
© Sputnik / Aram NersesyanՈւրասար
Село Урасар Лорийской области - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Ուրասար

Ուրասարը փոխվում է

Գյուղն այսօր փաստացի մոտ 300 բնակիչ ունի։ Դպրոցում 45 աշակերտ կա, այս տարի առաջին դասարան 4 երեխա է գնացել։ Վարչական ղեկավար Գևորգ Մանուկյանն ասում է` մի քանի տարի անց այս ցուցանիշը բազմապատկված կլինի։ Միայն այս տարի արդեն 13 երեխա է լույս աշխարհ եկել։ Ուրասարի համար սա «բեյբի բում» է, Մանուկյանը դա պայմանավորում է գյուղի ապագայի հանդեպ հավատով։
© Sputnik / Aram NersesyanՈւրասար
Село Урасар Лорийской области - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Ուրասար
Գյուղը գազիֆիկացվում է (նախկինում երբևէ գազ չի եղել), ճանապարհներն ասֆալտապատվում են, մանկապարտեզ կգործի 3 տասնամյակի դադարից հետո, մշակույթի պալատն է վերանորոգվում, որտեղ խմբակներ կգործեն, կից նաև նոր սպորտդահլիճ է կառուցվում։ Միջազգային երկու տարբեր կազմակերպություններ էլ ակտիվ անտառատնկման աշխատանքներով են զբաղված, սարերից մեկի վրա ծառերն այնպես են տնկել, որ մի քանի տարի հետո անգամ տիեզերքից նայելիս սարի վրա մարդու թոքեր ուրվագծվեն։ Հաջորդ տարվա ծրագրում էլ ջրագծի վերանորոգումն է։
«Հավակնոտ ծրագրեր ունենք. վճարովի որսատեղի ենք հիմնում, որտեղ փասիաններ են որսալու։ Նման բան Հայաստանում քիչ տեղերում կա, հիմա փաստաթղթային հարցերով ենք զբաղված»,– ասում է վարչական ղեկավարը։
Թեև զբոսաշրջիկներ շատ են գալիս գյուղ, բայց կանգ չեն առնում, որովհետև գիշերակացի հնարավորություն չկա։ Վարչական ղեկավարն ասում է` արդեն այս հարցով էլ են զբաղվում, 1-2 տարվա մեջ և՛ հյուրատներ կկառուցվեն, և՛ ռեստորան։
© Sputnik / Aram NersesyanՈւրասարի տներից մեկը
Село Урасар Лорийской области - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Ուրասարի տներից մեկը
«Մարդիկ գալիս են, ձեզ նման սիրահարված գնում ու վերադառնում»,– ասում է Գևորգ Մանուկյանը։

Լիճը` կանաչ լույս

Ջրաշուշաններ այս լճում միշտ են եղել։ Վարչական ղեկավարն ասում է` հիմա ավելի շատ են, քան տարիներ առաջ։
«Այստեղ ապրում են վայրի սազաններ, կարասներ, ասում են` շատ տարիների առաջ ջրասուզակներ են ուսումնասիրել ջրի հատակն ու հսկայական չափերի սազաններ տեսել»,– պատմում է Մանուկյանը։
Իշխանասարը հե՜ն է, մենք էլ` թիրախի տակ. Լորի կյանքը և 47 րոպեում բերքը ոչնչացրած կարկուտը
Վարչական ղեկավարի խոսքով` գյուղացիները միայն մի քանի տարի առաջ են իմացել, որ կարմիրգրքյան հարստություն ունեն։ Հիմա հատուկ հոգածությամբ են վերաբերվում լճին ու ջրաշուշաններին, գյուղ եկող հյուրերին էլ են զգուշացնում, որ հանկարծ չվնասեն ջրաշուշանները։
«Հիմա լավ են հասկանում, որ ջրաշուշանների այս լիճը մեր գյուղի համար կանաչ լույս է տուրիզմը զարգացնելու համար»,– նշում է վարչական ղեկավարը։
© Sputnik / Aram NersesyanՋրաշուշանների լիճը թռչնի թռիչքի բարձրությունից
Озеро с водяными лилиями у села Урасар Лорийской области - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Ջրաշուշանների լիճը թռչնի թռիչքի բարձրությունից

Գյուղի եկեղեցին

Գյուղի կենտրոնում Սուրբ Աստվածածնի գոտու եկեղեցին է, կառուցվել է 1901 թվականին` որպես ռուսական ուղղափառ եկեղեցի աքսորյալների համար։ Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես կինոդիտման սրահ ու անգամ որպես պահեստ։ 1989թ.–ին այն իր սկզբնական նշանակությանն է վերադարձվել։ Քանի որ տարիների ընթացքում ռուս բնակիչները գնացին, գյուղը գրեթե 100 տոկոսով հայաբնակ դարձավ (հիմա 4-5 ռուս տարեցներ են մնացել), տարիներ առաջ եկեղեցին փոխանցվեց Մայր Աթոռին ու վերաօծվեց։
© Sputnik / Aram Nersesyan

Ուրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ուրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին - Sputnik Արմենիա
1/3

Ուրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

© Sputnik / Aram Nersesyan

Ուրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ուրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին - Sputnik Արմենիա
2/3

Ուրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

© Sputnik / Aram Nersesyan

Ուրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ուրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին - Sputnik Արմենիա
3/3

Ուրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

1/3

Ուրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

2/3

Ուրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

3/3

Ուրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Եկեղեցու բանալիները պահվում են տիկին Ցողիկի մոտ, որը պատրաստակամորեն օրվա ցանկացած ժամի գալիս, եկեղեցու դռները բացում է այցելուների առջև, շտապում իր կյանքում եկեղեցու հետ կապված հրաշքների ու տեսիլքների մասին պատմել։
© Sputnik / Aram NersesyanՑողիկ տատը
Смотритель церкви Покрова Святой Богородицы в селе Урасар Лорийской области бабушка Цохик - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Ցողիկ տատը
«Տեսեք` խաչը չենք փոխել հարգանքից ելնելով»,– եկեղեցու դռան վերևում ուղղափառ խաչը մատնանշելով` ասում է Ցողիկ տատը։
© Sputnik / Aram NersesyanՈւրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը
Церковь Покрова Святой Богородицы в селе Урасар Лорийской области - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Ուրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը
Պատին էլ փակցված են 1885-1907թթ. եկեղեցու քահանաների ու սաղմոսերգուների անունները։ Պատմության ամեն պատառիկի այստեղ խնամքով են մոտենում։

Աշխարհի ամենալավ գյուղը

Ուրասարը ծերացող գյուղ չէ, ի տարբերություն շատ այլ գյուղերի` այստեղ ամեն քայլափոխի երիտասարդի ես հանդիպում։
Ո՞վ էր վայոցձորցի Մագելանը, կամ աշխարհի ամենաերկար քարանձավներից մեկը Հայաստանում է
Օգոստոսի կեսերից սկսվում է խոտհունձը։ Արմենն ու Գևորգն արթնանում են վաղ առավոտյան ու գործի անցնում։ Խոտն արդեն հնձել են, հակերը կապել, հիմա հավաքում են, որ վաճառքի փուլին անցնեն։ 1 հակի արժեքը մոտ 500 դրամ է։
© Sputnik / Aram NersesyanԱրմենն ու Գևորգը խոտհունձի շրջանում
Жители села Урасар Лорийской области во время сельхоз работ - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Արմենն ու Գևորգը խոտհունձի շրջանում
«Չեմ դժգոհում։ Ամուսնացած չեմ, որովհետև չեմ հանդիպել այն մեկին, թե չէ` կին էլ կպահեմ, երեխա էլ կպահեմ»,– ասում է 33-ամյա Արմենն ու շտապում ինձ գյուղի բարիքներից հյուրասիրել` էկո սալոր։
© Sputnik / Aram NersesyanԱրմենը
Житель села Урасар Армен с собакой Сево - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Արմենը
Ուրասարում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, մշակում ցորեն ու կարտոֆիլ։ Աշխատող մարդու համար այստեղ անելիք շատ կա։
© Sputnik / Aram NersesyanԳևորգը
Житель села Урасар Геворг - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Գևորգը
«Ինձ համար իմ ծննդավայրն ամենալավ տեղն է։ Հետո, տեսնում եք բնությունը. այստեղ կարելի է տուրիզմը զարգացնել։ Սեզոնին օրական կարող է մի 400 հոգի գալ։ Խելացի մարդն իր տունն է շենացնում, մյուսներն էլ գնում են արտագնա աշխատանքի»,– գյուղի մասին ոգևորությամբ պատմում է Արմենը։
Ոզնիների այգի` բիզնես, որը կառավարվում է նաև երկնքից. Ուջանի տուրիստական հմայքը
26-ամյա Էրիկն էլ աշխատում է գյուղի ՀԷԿ–ում, իսկ այս օրերին արձակուրդում է ու խոտհունձով է զբաղվում։ Քանի որ տեխնիկա ունի, նաև համագյուղացիների համար է գործ անում։ Ասում է` այս սեզոնին մի 20 օրում սեփական տեխնիկայով կարող ես միջինը 300-400 հազար գումար աշխատել։ Վատ չէ։
© Sputnik / Aram NersesyanԷրիկը
Житель села Урасар Эрик - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2023
Էրիկը
«Տարին հաջող չէր, երկու-երեք ամիս ամեն օր անձրև եկավ, ո՛չ ցորեն կա, ո՛չ կարտոֆիլ, ծախս արեցինք, դուրս չի գալիս։ Ոռոգում չունենք, երկնքի հույսին ենք»,– ասում է Էրիկն ու շտապում նորից լավի մասին խոսել։
Գյուղում վերջին շրջանում շարժ կա։ Ուրասարը զարգանում է։ Անգամ տարիներով փակ տներ կային, որ վաճառվել են, նշանակում է` մարդիկ իրենց ապագան գյուղի հետ են կապում։
© Sputnik / Aram Nersesyan

Ուրասարի բնությունը

Ուրասարի բնությունը - Sputnik Արմենիա
1/9

Ուրասարի բնությունը

© Sputnik / Aram Nersesyan

Ուրասարի համայնքապետարա նի շենքը

Ուրասարի համայնքապետարա նի շենքը - Sputnik Արմենիա
2/9

Ուրասարի համայնքապետարա նի շենքը

© Sputnik / Aram Nersesyan

Ուրասար

Ուրասար - Sputnik Արմենիա
3/9

Ուրասար

© Sputnik / Aram Nersesyan

Ձիեր Ուրասարում

Ձիեր Ուրասարում - Sputnik Արմենիա
4/9

Ձիեր Ուրասարում

© Sputnik / Aram Nersesyan

Ուրասար

Ուրասար - Sputnik Արմենիա
5/9

Ուրասար

© Sputnik / Aram Nersesyan

Արևածաղիկներն Ուրասարի դաշտում

Արևածաղիկներն Ուրասարի դաշտում - Sputnik Արմենիա
6/9

Արևածաղիկներն Ուրասարի դաշտում

© Sputnik / Aram Nersesyan

Ուրասարի դաշտերից մեկը

Ուրասարի դաշտերից մեկը - Sputnik Արմենիա
7/9

Ուրասարի դաշտերից մեկը

© Sputnik / Aram Nersesyan

Ուրասարի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում

Ուրասարի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում - Sputnik Արմենիա
8/9

Ուրասարի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում

© Sputnik / Aram Nersesyan

Ուրասարի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում։

Ուրասարի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում։ - Sputnik Արմենիա
9/9

Ուրասարի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում։

1/9

Ուրասարի բնությունը

2/9

Ուրասարի համայնքապետարա նի շենքը

3/9

Ուրասար

4/9

Ձիեր Ուրասարում

5/9

Ուրասար

6/9

Արևածաղիկներն Ուրասարի դաշտում

7/9

Ուրասարի դաշտերից մեկը

8/9

Ուրասարի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում

9/9

Ուրասարի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում։

Լրահոս
0