Երևանում Մոսկվայի տունը Կախակն և Ազատ գյուղերի 85 ընտանիքների փոխանցել է 3 տ օգնություն
11:06 06.09.2023 (Թարմացված է: 11:10 06.09.2023)

© Photo : Дом Москвы
Բաժանորդագրվել
Օգնությունը ընտանիքներին է փոխանցվել «Մոսկվայի տուն» մոսկովյան կրթական-մշակութային կենտրոնի (ՄԿՄԿ) աշխատակիցների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կախակն և Ազատ գյուղերի ավելի քան 85 ընտանիքների փոխանցվել է մոտ 3 տոննա մարդասիրական օգնություն։ Նախաձեռնությունն իրականացվել է Երևանում Մոսկվայի տան, ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աջակցությամբ և Վարդենիս համայնքի վարչակազմի հետ համագործակցությամբ։ Օգնությունը ընտանիքներին է փոխանցվել «Մոսկվայի Տուն» մոսկովյան կրթական-մշակութային կենտրոնի (ՄԿՄԿ) աշխատակիցների կողմից։
«Մենք մարդասիրական օգնություն ենք բերել բնակիչներին, ինչպես նաև նվերներ երեխաների համար։ Մեր երկրներին կապում է դարավոր բարեկամությունն ու դաշինքը, և այս գործողությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հայ ժողովրդի կողքին է»,- ասել Է Երևանում Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանն էլ իր հերթին նշել է, որ բարձր է գնահատում Երևանում Մոսկվայի տան հետ համագործակցությունը և հուսով է, որ դա երկարատև կլինի։

Երևանում Մոսկվայի տունը Կախակն և Ազատ գյուղերի 85 ընտանիքների փոխանցել է 3 տ օգնություն
© Photo : Дом Москвы
Հիշեցնենք, որ հունիսին Երևանում Մոսկվայի տան աշխատակիցներն այցելել էին ՀՀ Գեղարքունիքի մարզի Կուտական և Տրետուք գյուղեր, որտեղ երեխաներին նվիրել էին դպրոցական պարագաներ և հագուստ։ Բացի այդ Կուտականի դպրոցին նվիրել էին նաև գույք և համակարգիչներ։

1/3
© Photo : Дом Москвы
Երևանում Մոսկվայի տունը Կախակն և Ազատ գյուղերի 85 ընտանիքների փոխանցել է 3 տ օգնություն

2/3
© Photo : Дом Москвы
Երևանում Մոսկվայի տունը Կախակն և Ազատ գյուղերի 85 ընտանիքների փոխանցել է 3 տ օգնություն

3/3