https://arm.sputniknews.ru/20230905/hunastanum-hvordarat-andzrevneri-hetevanqvov-1-mard-e-mahacel-100-avvor-tner-hegheghvel-en-65336103.html
Հունաստանում հորդառատ անձրևների հետևանքով 1 մարդ է մահացել, 100-ավոր տներ հեղեղվել են
Հունաստանում հորդառատ անձրևների հետևանքով 1 մարդ է մահացել, 100-ավոր տներ հեղեղվել են
Sputnik Արմենիա
Հորդառատ անձրևի հետևանքով պատը փլվել է տղամարդու վրա։ 05.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-05T15:10+0400
2023-09-05T15:10+0400
2023-09-05T15:28+0400
հունաստան
անձրև
մահ
փողոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65328763_2:0:900:505_1920x0_80_0_0_8c3245cf1007cc67dfcc18eb31bd70af.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հունաստանում հորդառատ անձրևի հետևանքով մեկ մարդ է մահացել, բազմաթիվ տներ հեղեղվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ekathimerini» թերթին:Նշվում է, որ հորդառատ անձրևները կշարունակվեն ևս մեկ օր։«Այսօր առավոտյան 10 ժամ տևած անձրևից հետո Հունաստանի կենտրոնական մասում գտնվող Վոլոս նավահանգստային քաղաքում 1 մարդ է մահացել, հարյուրավոր տներ և ճանապարհներ են հեղեղվել», - գրում է թերթը։Հրշեջ ծառայության տվյալներով` մահացածը տղամարդ է, հորդառատ անձրևի հետևանքով պատը փլվել է նրա վրա։ Տղամարդու մարմինն արդեն դուրս են բերել փլատակներից:Քաղաքի ջրահեռացման համակարգերը չեն հասցնում կլանել անձրևաջրերի հոսքերը։ Մայրուղիներում բազմաթիվ վարորդներ արգելափակվել են մեքենաներում:Նշվում է, որ Կրաֆսիդոնաս գետի ջրի մակարդակն այսօր առավոտյան բարձրացել է երեք մետրով, ինչի հետևանքով հնարավոր է` քաղաքի ևս մեկ շրջան հեղեղվի։Թերթի տեղեկություններով` հորդառատ անձրևի հետևանքով հեղեղվել է տեղի հիվանդանոցներից մեկի նկուղը, ինչպես նաև մոտակա մի քանի գյուղեր, հոսանքազրկվել են տներ։Նովոսիբիրսկում կարկուտի հետևանքով բազմաթիվ մեքենաներ են վնասվել
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65328763_147:0:820:505_1920x0_80_0_0_0c3aa87aeeb0c15cca53b9f39d268f31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, անձրև, մահ, փողոց
հունաստան, անձրև, մահ, փողոց
Հունաստանում հորդառատ անձրևների հետևանքով 1 մարդ է մահացել, 100-ավոր տներ հեղեղվել են
15:10 05.09.2023 (Թարմացված է: 15:28 05.09.2023) Հորդառատ անձրևի հետևանքով պատը փլվել է տղամարդու վրա։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հունաստանում հորդառատ անձրևի հետևանքով մեկ մարդ է մահացել, բազմաթիվ տներ հեղեղվել են։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ekathimerini» թերթին:
Նշվում է, որ հորդառատ անձրևները կշարունակվեն ևս մեկ օր։
«Այսօր առավոտյան 10 ժամ տևած անձրևից հետո Հունաստանի կենտրոնական մասում գտնվող Վոլոս նավահանգստային քաղաքում 1 մարդ է մահացել, հարյուրավոր տներ և ճանապարհներ են հեղեղվել», - գրում է թերթը։
Հրշեջ ծառայության տվյալներով` մահացածը տղամարդ է, հորդառատ անձրևի հետևանքով պատը փլվել է նրա վրա։ Տղամարդու մարմինն արդեն դուրս են բերել փլատակներից:
Քաղաքի ջրահեռացման համակարգերը չեն հասցնում կլանել անձրևաջրերի հոսքերը։ Մայրուղիներում բազմաթիվ վարորդներ արգելափակվել են մեքենաներում:
Նշվում է, որ Կրաֆսիդոնաս գետի ջրի մակարդակն այսօր առավոտյան բարձրացել է երեք մետրով, ինչի հետևանքով հնարավոր է` քաղաքի ևս մեկ շրջան հեղեղվի։
Թերթի տեղեկություններով` հորդառատ անձրևի հետևանքով հեղեղվել է տեղի հիվանդանոցներից մեկի նկուղը, ինչպես նաև մոտակա մի քանի գյուղեր, հոսանքազրկվել են տներ։