00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Նելլի Դուրյան
Երեխայի վրա ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել․Դուրյան
12:07
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի` ՌԴ-ին ուղղված մեղադրանքները վնասում են ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց

© Photo : ScreenshotՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Բաժանորդագրվել
Բարձրաստիճան հայ պաշտոնյաների աղմկահարույց հայտարարություններն առաջին հերթին վնասում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման փորձերին։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնության կարիք ունեցող մարդկանց։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պարբերաբար հնչող հռետորաբանությունը` Ռուսաստանին մեղադրելու փորձերով, մասնավորապես, Երևանի կողմից, ուղղակի անընդունելի է։ Սա առաջին հերթին հարվածում է այն մարդկանց, ովքեր հիմա օգնության կարիք ունեն: Եվ հարց է առաջանում` քաղաքական հայտարարությունները, որոնք իրենց թույլ են տալիս շատ բարձր մակարդակի մի շարք գործիչներ Երևանում, ինչի՞ համար են։ Չեմ ուզում այդ մասին մտածել, բայց շատ փորձագետներ ենթադրում են, որ խնդրի լուծումը բարդացնելու նպատակով է»,- հավելել է Զախարովան։
Նա համոզված է, որ հիմա պետք է անհրաժեշտ ամեն ինչ անել իրավիճակը բարելավելու և մարդկանց տառապանքները նվազագույնի հասցնելու համար։ Վերջին օրերի նման հայտարարությունները փչացնում են և չեն օգնում գլխավոր խնդրին` ԼՂ–ում մարդկանց օգնելուն։ Զախարովան հիշեցրել է նաև այն կարևոր ավանդի մասին, որը Ռուսաստանը ներդրել է կարգավորման գործում։
Նրա խոսքով` ներկայումս Ռուսաստանն արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և այլ պրոֆիլային գերատեսչությունների գծով մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ գործընկերների հետ և քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորման նպատակով:
Մասնավորապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցության գծով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այդ թեմային անդրադարձել է անցյալ շաբաթ` Երևան կատարած այցի ընթացքում: Այս օրերին նա գտնվում է Բաքվում, որտեղ նախատեսված են նրա խորհրդակցությունները ադրբեջանցի գործընկերների հետ։
«Մենք գործում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հունով։ Մենք կողմ ենք մարդասիրական օգնության անարգել մուտքին տարածաշրջան ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով և միաժամանակ կոչ ենք անում խուսափել այդ հարցի չափից ավելի քաղաքականացումից»,-ասել է Զախարովան։
Նա միաժամանակ նշել է, որ ԵՄ-ն այս դեպքում անամոթաբար փոխառում է ռուսական կողմի նախաձեռնությունը։ Այնուամենայնիվ, ԵՄ–ի գործողությունները, ընդհանուր առմամբ, իրավիճակի կարգավորման չեն հանգեցնում։
Պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար. Զախարովան` Փաշինյանին
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
Լրահոս
0