00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դը Գոլի թոռը միացել է ռուսախոս բնակչությանը Լատվիայից չվտարելու կոչին

© Pixabay / MakaluՌիգա
Ռիգա - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2023
Բաժանորդագրվել
Լատվիայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների 61%-ը, որոնք գրանցվել են լատիշերենի քննության համար, չեն հանձնել այն: Դրանք հիմնականում տարեց մարդիկ են, որոնք ապրում են Լատվիայում դեռ ԽՍՀՄ ժամանակներից։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի 5–րդ Հանրապետության առաջին նախագահ, գեներալ Շառլ դը Գոլի թոռը՝ Պիեռ դը Գոլը, ստորագրել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) նամակը՝ պահանջելով պաշտպանել ռուսալեզու բնակչությանը Լատվիայից վտարումից:
Սեպտեմբերի 1-ին Մարդու իրավունքների խորհուրդը կոչ է արել ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ-ին ուշադրություն դարձնել Լատվիայում ռուսների իրավունքների հետ կապված իրավիճակին։ Մարդկանց կարող են վտարել երկրից՝ լատիշերենի քննություն չհանձնելու պատճառով:
Պիեռ դը Գոլը, որն այժմ ղեկավարում է ժողովուրդների միջև խաղաղության և բարգավաճման հիմնադրամը, ինչպես նաև «MIR Ֆրանսիա և Ֆրանկոֆոնիա» ասոցիացիայի նախագահն է, աջակցել է մարդու իրավունքների խորհրդի դիմումին:
Ռուս հետազոտողները կուսումնասիրեն ՀՀ–ում ապրող ռուսախոսների մշակույթն ու ավանդույթները
Տեքստում նշվում է, որ վտարման վտանգի տակ են հայտնվում կենսաթոշակային տարիքի մարդիկ, որոնք ապրում են Լատվիայում դեռ ԽՍՀՄ ժամանակներից, ու «նրանց երկար տարիների աշխատանքով ստեղծվել է այդ երկրի տնտեսական բազան»: Հեղինակները մատնանշում են իշխանության կողմից միջազգային ասպարեզում Ռուսաստանի Դաշնության քաղաքականության նկատմամբ վերաբերմունքի մասին հարցաթերթիկներ լրացնելու պահանջի ցինիզմը, ինչը «մտքի և գործողության ազատության իրավունքի լուրջ խախտում է, որը հավասարեցվում է տոտալիտար ռեժիմի գործողություններին» և «Եվրոպայում ֆաշիզմի վերածննդի իրական վտանգ է ներկայացնում»:
Մարդու իրավունքների խորդուրդն ընդգծել է, որ լատվիական իշխանությունների նմանատիպ գործողությունները կոպտորեն հակասում են ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ` տեքստը ստորագրել են նաև աշխարհի ավելի քան 30 հեղինակավոր մարդիկ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լատվիայում բնակվող ՌԴ քաղաքացիները, որոնք չեն հանձնել լատիշերենի քննությունը, սեպտեմբերից կսկսեն նամակներ ստանալ ՆԳՆ-ից՝ երկիրը լքելու հրահանգով: Ինչպես հայտարարել է խորհրդարանի քաղաքացիության, միգրացիայի և հասարակության համախմբման հանձնաժողովի ղեկավար Ինգմարս Լիդական, հանրապետությունից երեք ամսվա ընթացքում կարող են ՌԴ արտաքսել մոտ 6 հազար քաղաքացիների:
ՌԴ ՔԿ-ն Դոնբասում ռուսախոսների ցեղասպանության համար մեղադրել է Ուկրաինայի զինվորականներին
Լատվիայի կառավարությունը 2022 թվականի օգոստոսին որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին Լատվիայում ժամանակավոր կացության թույլտվությունը երկարաձգել միայն բացառիկ դեպքերում, իսկ մշտական կացության թույլտվություն տալ նրանց միայն այն դեպքում, եթե մինչև 2023 թվականի սեպտեմբեր անցնի պետական լեզվի քննությունը A2-ից ոչ ցածր մակարդակով։
Ավելի վաղ Լատվիայի Սեյմը օրինագիծ էր ընդունել 3 տարվա ընթացքում ամբողջ կրթությունը լատիշերեն անցնելու մասին։ Ռուսերենը հնարավոր կլինի սովորել միայն որպես «փոքրամասնության լեզու»: Լատվիայում ապրում է մոտ 1,8 միլիոն մարդ, որոնց մոտ 40%-ը ռուսախոս են: Ընդ որում, Լատվիայում մեկ պետական լեզու կա՝ լատիշերեն։ Ռուսերենը օտար լեզվի կարգավիճակ ունի։
Լրահոս
0