https://arm.sputniknews.ru/20230902/vtshrakanutjun-u-kamq-hh-2-rd-ev-3-rd-nakhagahnery-shnvorhavvorel-en-arcakhi-ankakhutjan-tvony-65216860.html
Վճռականություն ու կամք. ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները շնորհավորել են Արցախի Անկախության տոնը
Վճռականություն ու կամք. ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները շնորհավորել են Արցախի Անկախության տոնը
Sputnik Արմենիա
Միասնական ջանքերով հնարավոր է հայրենիքի արժանապատիվ պաշտպանություն իրականացնել, բայց զուգահեռ պետք է նաև դիվանագիտական ճակատում աշխատել: 02.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-02T11:33+0400
2023-09-02T11:33+0400
2023-09-02T11:40+0400
արցախ
անկախություն
անկախության օր
սերժ սարգսյան
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1354/66/13546617_0:77:1500:921_1920x0_80_0_0_965ce8c3bcfc43784c8e95475f04f7c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Արցախի Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց ուղերձներում անդրադարձել են այն ծանր իրավիճակին, որում այսօր Արցախն է, և խոսել անկախության պահպանման կենսական անհրաժեշտության մասին։ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ ստեղծված իրավիճակից ելքն առաջին հերթին «ապազգային իշխանություններին հեռացնելն է»։ Նա շեշտել է` իրավիճակը չափազանց ծանր է, բայց ոչ անհուսալի։ Հայ ժողովրդի միասնական ջանքերով հնարավոր է հայրենիքի արժանապատիվ պաշտպանություն՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում:«Անկախության պայքարի ճանապարհին անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունն ու թուլամորթությունը չեն կարող ընկեր լինել»,–իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:Նա հավելել է, որ պետք է ապավինել վճռականությանը, արիությանը, կամքին ու պատվախնդրությանը։Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1354/66/13546617_188:0:1500:984_1920x0_80_0_0_b6aa94a56265f5b04b8511443e335a41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, անկախություն, անկախության օր, սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան
արցախ, անկախություն, անկախության օր, սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան
Վճռականություն ու կամք. ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները շնորհավորել են Արցախի Անկախության տոնը
11:33 02.09.2023 (Թարմացված է: 11:40 02.09.2023) Միասնական ջանքերով հնարավոր է հայրենիքի արժանապատիվ պաշտպանություն իրականացնել, բայց զուգահեռ պետք է նաև դիվանագիտական ճակատում աշխատել:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Արցախի Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց ուղերձներում անդրադարձել են այն ծանր իրավիճակին, որում այսօր Արցախն է, և խոսել անկախության պահպանման կենսական անհրաժեշտության մասին։
«Այսօր, ինչպես 32 տարի առաջ, կրկին այն հանգրվանին ենք, երբ ողջ հայության ամուր կամքն ու մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը»,– Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ ստեղծված իրավիճակից ելքն առաջին հերթին «ապազգային իշխանություններին հեռացնելն է»։ Նա շեշտել է` իրավիճակը չափազանց ծանր է, բայց ոչ անհուսալի։ Հայ ժողովրդի միասնական ջանքերով հնարավոր է հայրենիքի արժանապատիվ պաշտպանություն՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում:
«Անկախության պայքարի ճանապարհին անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունն ու թուլամորթությունը չեն կարող ընկեր լինել»,–
իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա հավելել է, որ պետք է ապավինել վճռականությանը, արիությանը, կամքին ու պատվախնդրությանը։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։