https://arm.sputniknews.ru/20230902/bekum-hnaravvor-e-serzh-sargsjann-azatutjan-hraparakum-e-65235390.html
Բեկում հնարավոր է. Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում է
Բեկում հնարավոր է. Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում է
Sputnik Արմենիա
ՀՀ երորրդ նախագահը վստահ է, որ ամեն ինչն էլ հնարավոր է վերականգնել, բայց նախ պետք է հեռացնել գործող իշխանություններին։ 02.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-02T18:43+0400
2023-09-02T18:43+0400
2023-09-02T19:17+0400
սերժ սարգսյան
հանրահավաք
արցախ
անկախության հռչակագիր
ազատության հրապարակ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65236464_0:39:1600:940_1920x0_80_0_0_1d2a41cb20129e6cedc91c60e975de76.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Երևանի Ազատության հրապարակում հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Արցախի Անկախության հռչակագրի օրվա առթիվ ընդդիմության հրավիրած հանրահավաքին։ Ազատության հրապարակում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հրապարակ եկավ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի և ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ։ Նրա զրույցը լրագրողների հետ շատ կարճ էր, ասաց` եկել է հանրահավաքին մասնակցելու, այն, ինչ պետք է ասի, արդեն ասել է իր ուղերձում։Արցախի համար պայքարում բեկում հնարավո՞ր է այս փուլում մտցնել։ Սերժ Սարգսյանը միանշանակ ասաց` իհարկե, հնարավոր է։ Վստահ է` հնարավոր է վերականգնել մսխված թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ռեսուրսի ներուժը, բայց նախ պետք է գործող իշխանություններին հեռացնել։Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դրանից հետո ինքը մասնակցելու է ՀՀ կառավարության ձևավորմանը, ասաց` ոչ, ձևավորմանը մասնակցություն չի ունենալու, կմասնակցի միայն գործող իշխանությունների հեռացմանը։Արցախում փոխվել է դիրքորոշում, Արցախը բռնել է պայքարի ուղին. քաղաքագետՀՀ 3–րդ նախագահը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե վերջին իրադարձություններից հետո Արցախի` իբրև գործոնի դերակատարումը նվազել է։Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Արայիկ Հարությունյանի հրաժարականը կարող է Արցախի համար նոր ճգնաժամ բերել, Սերժ Սարգսյանը նշեց` Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հնարավոր է նոր նախագահի ընտրություն։Անկախության հռչակագրի ընդունման օրը Արցախում հոգեհանգստյան կարգ է մատուցվելՀիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
ազատության հրապարակ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65236464_12:0:1435:1067_1920x0_80_0_0_d2fa27f828a7737e7a1891f95d27ed20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, հանրահավաք, արցախ, անկախության հռչակագիր, ազատության հրապարակ, երևան
սերժ սարգսյան, հանրահավաք, արցախ, անկախության հռչակագիր, ազատության հրապարակ, երևան
Բեկում հնարավոր է. Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում է
18:43 02.09.2023 (Թարմացված է: 19:17 02.09.2023) ՀՀ երորրդ նախագահը վստահ է, որ ամեն ինչն էլ հնարավոր է վերականգնել, բայց նախ պետք է հեռացնել գործող իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Երևանի Ազատության հրապարակում հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Արցախի Անկախության հռչակագրի օրվա առթիվ ընդդիմության հրավիրած հանրահավաքին։ Ազատության հրապարակում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հրապարակ եկավ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի և ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ։ Նրա զրույցը լրագրողների հետ շատ կարճ էր, ասաց` եկել է հանրահավաքին մասնակցելու, այն, ինչ պետք է ասի, արդեն ասել է իր
ուղերձում։
Արցախի համար պայքարում բեկում հնարավո՞ր է այս փուլում մտցնել։ Սերժ Սարգսյանը միանշանակ ասաց` իհարկե, հնարավոր է։ Վստահ է` հնարավոր է վերականգնել մսխված թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ռեսուրսի ներուժը, բայց նախ պետք է գործող իշխանություններին հեռացնել։
«Պետք է փոխվի Հայաստանի ղեկավարությունը, դրանից հետո ամեն ինչը լինելու է իր տեղում»,– նշեց ՀՀ երրորդ նախագահը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դրանից հետո ինքը մասնակցելու է ՀՀ կառավարության ձևավորմանը, ասաց` ոչ, ձևավորմանը մասնակցություն չի ունենալու, կմասնակցի միայն գործող իշխանությունների հեռացմանը։
ՀՀ 3–րդ նախագահը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե վերջին իրադարձություններից հետո Արցախի` իբրև գործոնի դերակատարումը նվազել է։
«Արցախը միշտ էլ գործոն է եղել, և կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից, այդ գործոնը կա՛մ շատ մեծացել է, կա՛մ փոքրացել։ Կարծում եմ` հիմա իրավիճակն այնպիսին է, որ այո՛, Արցախի գործոնն էական հանգամանք է»,– նշեց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Արայիկ Հարությունյանի հրաժարականը կարող է Արցախի համար նոր ճգնաժամ բերել, Սերժ Սարգսյանը նշեց` Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հնարավոր է նոր նախագահի ընտրություն։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։