https://arm.sputniknews.ru/20230902/adrbejany-pvordzum-e-heghinakazrkel-khaghaghapah-araqelutjuny-arcakhi-ag-nakharar-65222779.html
Ադրբեջանը փորձում է հեղինակազրկել խաղաղապահ առաքելությունը. Արցախի ԱԳ նախարար
Ադրբեջանը փորձում է հեղինակազրկել խաղաղապահ առաքելությունը. Արցախի ԱԳ նախարար
Sputnik Արմենիա
Արցախյան կողմը հույս ունի, որ խաղաղապահները կկարողանան իրենց գործառույթները լիարժեք իրականացնել։ 02.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-02T13:53+0400
2023-09-02T13:53+0400
2023-09-02T13:55+0400
հայ-ադրբեջանական
ադրբեջան
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/10/26115974_0:0:3274:1842_1920x0_80_0_0_10b312f08d7062ef0299f3260f0a5389.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Ադրբեջանական սադրանքների գլխավոր նպատակներից մեկն էլ Արցախում ռուսական խաղապահ առաքելությունը հեղինակազրկելն է։ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը` մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Ստեփանակետը համամիտ է ՀՀ իշխանությունների տեսակետին, որին նաև արձագանքեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 30-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորախմբի վրա գցելը տեղին չէ, սխալ է և անհիմն, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Նա շեշտել էր, որ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն է։ Զախարովայի այս հայտարարությանը բավականին կոշտ արձագանքել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը` Զախարովային խորհուրդ տալով ԼՂ հարցում հնարքների չդիմել և չբարդացնել իրավիճակը։ՀՀ իշխանությունների հետ քննարկվե՞լ է արդյոք խաղաղապահների մանդատի ընլայնման հարցը, Ղազարյանը նշեց` ճիշտ չի լինի, որ տարբեր քննարկումների վերաբերյալ բոլոր փակագծերը բացվեն։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/10/26115974_301:0:3032:2048_1920x0_80_0_0_858075e31c1b256269d369a653fe39e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղապահներն արցախում
հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղապահներն արցախում
Ադրբեջանը փորձում է հեղինակազրկել խաղաղապահ առաքելությունը. Արցախի ԱԳ նախարար
13:53 02.09.2023 (Թարմացված է: 13:55 02.09.2023) Արցախյան կողմը հույս ունի, որ խաղաղապահները կկարողանան իրենց գործառույթները լիարժեք իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Ադրբեջանական սադրանքների գլխավոր նպատակներից մեկն էլ Արցախում ռուսական խաղապահ առաքելությունը հեղինակազրկելն է։ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը` մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Ստեփանակետը համամիտ է ՀՀ իշխանությունների տեսակետին, որին նաև արձագանքեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պաշտոնական Ստեփանակերտն ամենօրյա ռեժիմով փոխգործակցում է խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, և հուսով ենք, որ խաղաղապահներն իրենց գործառույթները կկարողանան լիարժեք կատարել»,– նշեց Ղազարյանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան օգոստոսի 30-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորախմբի վրա գցելը տեղին չէ, սխալ է և անհիմն, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Նա շեշտել էր, որ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն է։ Զախարովայի այս հայտարարությանը բավականին
կոշտ արձագանքել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը` Զախարովային խորհուրդ տալով ԼՂ հարցում հնարքների չդիմել և չբարդացնել իրավիճակը։
ՀՀ իշխանությունների հետ քննարկվե՞լ է արդյոք խաղաղապահների մանդատի ընլայնման հարցը, Ղազարյանը նշեց` ճիշտ չի լինի, որ տարբեր քննարկումների վերաբերյալ բոլոր փակագծերը բացվեն։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: