00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօր Սոթքում զոհված Արսենը չհասցրեց 3–րդ երեխային տեսնել, Անդրանիկը դեռ չէր էլ ամուսնացել

© Sputnik / Aram NersesyanԶինվորական հագուստ
Զինվորական հագուստ - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Բաժանորդագրվել
Ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով զոհված Արսենն ու Անդրանիկը 25–օրյա վարժանքների մասնակից էին։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Այսօր Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը իր դեռ չծնված երրորդ երեխային չհասցրեց տեսնել, իսկ 36-ամյա Անդրանիկ Անտոնյանը դեռ նոր պետք է ընտանիք կազմեր։
Սոթքում զոհված 2 զինծառայողները Մասիս համայնքից էին
Արսենն ու Անդրանիը Մասիս համայնքից էին ու միգուցե իրար երբեք էլ չճանաչեին, եթե նրանց 25–օրյա վարժանքների չկանչեին։
Մասիս համայնքի Ռանչպար գյուղի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Արսենը մի քույր ու մի եղբայր ունի։ Ապրում էր ծնողների հետ:
«Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ունի, կինն էլ երրորդ երեխային է սպասում: Հիմնականում գյուղատնտեսությամբ էր զբաղվում, ցորեն, գարի աճեցնում: Համեստ, շատ հարգալից տղա էր։ Ես նրան անձամբ եմ ճանապարհել վայենկոմատ։ Շատ մեծ կորուստ է»,-ասաց վարչական ղեկավարը։
Արսենին օգոստոսի 15-ին էին տարել Գեղարքունիք՝ 25 օրյա վարժանքների։
© Photo : соцсетиԱրսեն Մկրտչյանը
Погибший из-за азербайджанских обстрелов в Сотке 37-летний Арсен Мкртчян - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Արսեն Մկրտչյանը
Մասիս համայնքի Նորաբաց գյուղի վարչական ղեկավար Մարգար Մարգարյանն էլ Անդրանիկ Անտոնյանի մասին խոսելիս նրան բնութագրող միայն մեկ բառ է արտաբերում` ուժեղ էր։
© Photo : соцсетиՄարգար Մարգարյանը
Погибший из-за азербайджанских обстрелов в Сотке 36-летний Андраник Антонян - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Մարգար Մարգարյանը
Անդրանիկ Անտոնյանը ևս զբաղվում էր գյուղատնտեսությամբ, վերջին անգամ երեկ է ընկերների ու ընտանիքի անդամների հետ հեռախոսով զրուցել։

«Անդրանիկը երկու քույր ունի, տան միակ տղան էր: Ոչ մի բանից վախ չուներ։ Մոտ 13 օր էր,ինչ դիրքերում էր»,- պատմեց Նորաբացի վարչական ղեկավարը:

Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր:
Դեպի գյուղեր կրակոցներ արձանագրված չեն. Գեղարքունիքի մարզպետը` իրադրության մասին
Լրահոս
0