00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կալանք և տնային կալանք. 3 անձ պատիժ կկրի իրավապահների հանդեպ խուլիգանական արարքի համար

© Sputnik / Vitaliy Belousov / Անցնել մեդիապահոցԿալանք
Կալանք - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2023
Կալանք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով:
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102 կմ հատվածում 2023թ․ հունիսի 16-ին «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտոպատահարի դեպքով 2 անձ տնային կալանքի է ենթարկվել և մեկ անձ կալանավորվել է քննիչի և մյուս իրավապահների նկատմամբ խուլիգանական արարք թույլ տալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Կոմիտեն այս դեպքին անդրադարձել է, քանի որ մամուլում շրջանառվել է, որ քննիչն ավտովթարից տուժածի հարազատների նկատմամբ հրահրիչ վարքագիծ է թույլ տվել ու արդյունքում նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել։
Կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրի զննություն կատարելուց հետո քննիչը ոստիկանության աշխատակիցներին հանձնարարել է վթարված մեքենաները տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։
Վթարի ենթարկված «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի որդին դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից Վայոց Ձորի Շատին համայնքի երկու բնակչի հետ միասին սեռական բնույթի հայհոյանքներ են տվել քննիչի և ոստիկանության աշխատակիցների հասցեին։
Վերոնշյալ բնակիչներից մեկը վիճաբանել է իրավապահների հետ, սպառնացել նրանց ենթարկել վրաերթի և վթարի ենթարկված «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից:
Շատին համայնքի մյուս բնակիչը շարունակել է վիճաբանել ոստիկանության աշխատակցի հետ, ձեռքով հարվածել նրա ուսի շրջանին՝ սպառնալով կտրել նրա պարանոցը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը հոդվածներով:
Դատարանի որոշմամբ վարորդի որդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք և գրավ:
Շատին համայնքի բնակիչներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Թե՛ վարորդի որդին, թե՛ այս բնակիչն ընդունել են իրենց ներկայացված մեղադրանքը։
Շատին համայնքի մյուս բնակչի նկատմամբ ընտրվել է կալանավորումը` որպես խափանման միջոց: Նշված անձը մեղադրանքի կապակցությամբ դիրքորոշում չի հայտնել։
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0