00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ հյուպատոսության նախկին աշխատակիցը մեղադրվում է ՀՌԳ-ի մասին տվյալներ «ծախելու» համար

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում
ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2023
ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում
Բաժանորդագրվել
2022 թ. սեպտեմբերից մինչև ձերբակալման պահը Շոնովը նյութական վարձատրության դիմաց կատարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի աշխատակիցներ Ջեֆրի Սիլինի և Դևիդ Բերնշտեյնի հանձնարարությունները՝ հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին տեղեկություններ հավաքելու։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. ԱԴԾ-ն մեղադրանք է ներկայացրել Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից, Ռուսաստանի քաղաքացի Ռոբերտ Շոնովին ԱՄՆ-ի համար հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին տվյալներ հավաքելու համար: Տեղեկությունըհայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնին։
«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան տեղեկատուի, Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակցի և Ռուսաստանի քաղաքացի Շոնով Ռոբերտ Ռոբերտովիչի հակաիրավական գործունեությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 275.1 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու համար (գաղտնի հիմունքներով համագործակցություն օտարերկրյա պետության հետ)», - նշված է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ-ի տվյալներով՝ «2022 թվականի սեպտեմբերից մինչև ձերբակալման պահը Շոնովը նյութական վարձատրության դիմաց կատարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի աշխատակիցներ Ջեֆրի Սիլինի և Դեյվիդ Բերնշտեյնի հանձնարարությունները՝ տեղեկություններ հավաքելով հատուկ ռազմական գործողության ընթացքի, Ռուսաստանի մարզերում մոբիլիզացիոն գործընթացների, խնդրահարույց կետերի մասին և գնահատելով դրանց ազդեցությունը բնակչության բողոքային ակտիվության վրա 2024 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների նախաշեմին»։
Հատուկ ծառայությունները նշել են, որ պատրաստվում են հարցաքննել այդ դիվանագետներին։ «Նախատեսվում է իրականացնել նշված ամերիկացի դիվանագետների հարցաքննությունները, ինչի կապակցությամբ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հասցեին համապատասխան ծանուցագրեր են ուղարկվել», - հայտնել են ԱԴԾ-ից: Քրեական գործի քննության շրջանակում ԱԴԾ-ն իրականացնում է քննչական գործողություններ՝ ուղղված ռուսաստանցու հակաիրավական գործունեության բոլոր հանգամանքների բացահայտմանը։
Լրահոս
0