https://arm.sputniknews.ru/20230827/inch-ein-anum-stepanavani-erknqum-tasnjak-inqnatirner-u-drvonner-kam-air-fest-i-zhamn-e-64946409.html
Ի՞նչ էին անում Ստեփանավանի երկնքում տասնյակ ինքնաթիռներ ու դրոններ, կամ Air Fest-ի ժամն է
Ի՞նչ էին անում Ստեփանավանի երկնքում տասնյակ ինքնաթիռներ ու դրոններ, կամ Air Fest-ի ժամն է
Sputnik Արմենիա
Առաջին երեք Air Fest-երն անցկացվել են Արցախում։ Շրջափակման հետևանքով կազմակերպիչները որոշում ընդունեցին առաջին անգամ այն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում... 27.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-27T12:04+0400
2023-08-27T12:04+0400
2023-08-27T15:06+0400
ավիացիա
ստեփանավան
ինքնաթիռ
միջոցառում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1a/64927252_0:78:1500:922_1920x0_80_0_0_d0a5f8b60314c7cd34cf82e448f74d5e.jpg
Ստեփանավանի օդանավակայանում անսովոր մարդաշատ է, երկնքում էլ սավառնում են տարատեսակ թռչող սարքեր՝ փոքր ինքնաթիռներից մինչև դրոն ու պարապլան։ Երկար տարիների չօգտագործվող թռիչքուղին «գործածության» վերադարձնողը 4-րդ Air Fest-ն է։ Այս պատմությունն իրականում սկիզբ առավ 6 տարի առաջ Արցախում։ Հենց այնտեղ 2017 թվականին անցկացվեց առաջին օդային փառատոնը։«Շատ գեղեցիկ թռիչք ունեցանք․ մենք օդապարիկով թռանք Վերածննդի հրապարակից, մեր երկու ընկերներն էլ Ստեփանակերտի օդանավակայանից՝ ինքնաթիռով ու պարաթրեյքով»,- հիշում է Sky ball ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը։Ֆեստը հաջողված էր, ուստի հաջորդ տարիներին՝ 2018-ին և 2019-ին ևս կայացավ։ Հետո կորոնավիրուս, պատերազմ, և փառատոնը գրեթե 3 տարվա ընդմիջում ունեցավ։ Այս տարի էլ շրջափակման հետևանքով հնարավոր չեղավ փառատոնն Արցախում անցկացնել։ Սկսեցին այլ տարբերակներ մտածել, մինչև որ ամեն բան կարգավորվի, ու փառատոնը կրկին վերադառնա այնտեղ, որտեղ ծնվել է։ Այդպես Air Fest-ը Ստեփանավան հասավ։ Վայրն ընտրվեց մի քանի պատճառով։Փառատոնի նպատակն է նպաստել մեր երկրում փոքր ավիացիայի զարգացմանը։ Արմենի խոսքով՝ որպեսզի փառատոնն իրականություն դառնար, օրենսդրական, կազմակերպչական լիքը խնդիրներ են լուծվել, այսինքն՝ փառատոնն օգնում է, որ զարգացման գործընթացներն արագանան։ Արմենը հույս ունի՝ մի օր այնքան կզարգանա, որ մարդիկ կկարողանան ունենալ և վարել ինքնաթիռ այնպես, ինչպես ավտոմեքենա։Փառատոնի ծրագրում ընդգրկված էին ավիամոդելավորում, պարապլանով թռիչք, դրոնների «ելույթ», ուղղաթիռներով և պարաշյուտով թռիչք, նաև փորձառու օդաչուների դասախոսություններ, ոլորտին վերաբերող պանելային քննարկում և այլն։ Ֆեստը մեկնարկեց փոքր ինքնաթիռների ավիաշոուով, որին մասնակցում էին 10-ից ավելի ինքնաթիռներ Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և, իհարկե, Արցախից։«Այն ժամանակ փոքր քայլերով սկսեցինք․ Արցախում, ցավոք, միայն 2 ինքնաթիռ կարող էր մասնակցել, այսինքն՝ նրանք, որոնք այստեղ էին։ Քանի որ օդը փակ էր, դրսից հյուրեր չէին կարող գալ»,- նշում է Արմեն Սարգսյանը։Խոստովանում է՝ իրականում փառատոնին նախապատրաստվելիս մի քիչ վատատես էին, նման մեծ թվով մասնակիցներ և հյուրեր չէին սպասում։Փառատոնի կազմակերպմանն աջակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն և ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի խոսքով՝ այս փառատոնն ամբողջովին տեղավորվում է մեծ պահանջարկ ունեցող և Հայաստանում զարգացող արկածային տուրիզմի տրամաբանության մեջ։Կազմակերպիչները վստահ են, որ սա մի մեծ բանի փոքր սկիզբ է, և հաջորդ տարիներին թե մասնակիցների ու հյուրերի թիվն է բազմապատկված լինելու,թե աշխարհագրությունն է ընդլայնվելու։
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1a/64927252_84:0:1417:1000_1920x0_80_0_0_322e9989441746be1a8217cb6b2adb2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
ավիացիա, ստեփանավան, ինքնաթիռ, միջոցառում
ավիացիա, ստեփանավան, ինքնաթիռ, միջոցառում
Ի՞նչ էին անում Ստեփանավանի երկնքում տասնյակ ինքնաթիռներ ու դրոններ, կամ Air Fest-ի ժամն է
12:04 27.08.2023 (Թարմացված է: 15:06 27.08.2023) Առաջին երեք Air Fest-երն անցկացվել են Արցախում։ Շրջափակման հետևանքով կազմակերպիչները որոշում ընդունեցին առաջին անգամ այն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում անցկացնել։ Sputnik Արմենայի նկարահանող խումբը մասնակցել է փառատոնին՝ արձանագրելու ամենակարևոր պահերը։
Ստեփանավանի օդանավակայանում անսովոր մարդաշատ է, երկնքում էլ սավառնում են տարատեսակ թռչող սարքեր՝ փոքր ինքնաթիռներից մինչև դրոն ու պարապլան։ Երկար տարիների չօգտագործվող թռիչքուղին «գործածության» վերադարձնողը 4-րդ Air Fest-ն է։ Այս պատմությունն իրականում սկիզբ առավ 6 տարի առաջ Արցախում։ Հենց այնտեղ 2017 թվականին անցկացվեց առաջին օդային փառատոնը։
«Շատ գեղեցիկ թռիչք ունեցանք․ մենք օդապարիկով թռանք Վերածննդի հրապարակից, մեր երկու ընկերներն էլ Ստեփանակերտի օդանավակայանից՝ ինքնաթիռով ու պարաթրեյքով»,- հիշում է Sky ball ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը։
Ֆեստը հաջողված էր, ուստի հաջորդ տարիներին՝ 2018-ին և 2019-ին ևս կայացավ։ Հետո կորոնավիրուս, պատերազմ, և փառատոնը գրեթե 3 տարվա ընդմիջում ունեցավ։ Այս տարի էլ շրջափակման հետևանքով հնարավոր չեղավ փառատոնն Արցախում անցկացնել։ Սկսեցին այլ տարբերակներ մտածել, մինչև որ ամեն բան կարգավորվի, ու փառատոնը կրկին վերադառնա այնտեղ, որտեղ ծնվել է։ Այդպես Air Fest-ը Ստեփանավան հասավ։ Վայրն ընտրվեց մի քանի պատճառով։
«Նախ՝ Ստեփանավանը կլիմայի առումով շատ բարենպաստ է, բացի այդ, այստեղ կա հին օդանավակայանի վազքուղին, որը դեռ ինչ-որ ձևով հնարավոր է շահագործել փոքր ինքնաթիռների համար։ Երրորդ պատճառն էլ այն է, որ այստեղ ոչ մի միջոցառում տեղի չի ունենում, առավել ևս, երբ օդանավակայանի պես հարստություն ունեն»,- ասում է փառատոնի կազմակերպիչ, Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամի տնօրեն Արմեն Սարգսյանը։
Փառատոնի նպատակն է նպաստել մեր երկրում փոքր ավիացիայի զարգացմանը։ Արմենի խոսքով՝ որպեսզի փառատոնն իրականություն դառնար, օրենսդրական, կազմակերպչական լիքը խնդիրներ են լուծվել, այսինքն՝ փառատոնն օգնում է, որ զարգացման գործընթացներն արագանան։ Արմենը հույս ունի՝ մի օր այնքան կզարգանա, որ մարդիկ կկարողանան ունենալ և վարել ինքնաթիռ այնպես, ինչպես ավտոմեքենա։
Փառատոնի ծրագրում ընդգրկված էին ավիամոդելավորում, պարապլանով թռիչք, դրոնների «ելույթ», ուղղաթիռներով և պարաշյուտով թռիչք, նաև փորձառու օդաչուների դասախոսություններ, ոլորտին վերաբերող պանելային քննարկում և այլն։ Ֆեստը մեկնարկեց փոքր ինքնաթիռների ավիաշոուով, որին մասնակցում էին 10-ից ավելի ինքնաթիռներ Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և, իհարկե, Արցախից։
«Այն ժամանակ փոքր քայլերով սկսեցինք․ Արցախում, ցավոք, միայն 2 ինքնաթիռ կարող էր մասնակցել, այսինքն՝ նրանք, որոնք այստեղ էին։ Քանի որ օդը փակ էր, դրսից հյուրեր չէին կարող գալ»,- նշում է Արմեն Սարգսյանը։
Խոստովանում է՝ իրականում փառատոնին նախապատրաստվելիս մի քիչ վատատես էին, նման մեծ թվով մասնակիցներ և հյուրեր չէին սպասում։
Փառատոնի կազմակերպմանն աջակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն և ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի խոսքով՝ այս փառատոնն ամբողջովին տեղավորվում է մեծ պահանջարկ ունեցող և Հայաստանում զարգացող արկածային տուրիզմի տրամաբանության մեջ։
Կազմակերպիչները վստահ են, որ սա մի մեծ բանի փոքր սկիզբ է, և հաջորդ տարիներին թե մասնակիցների ու հյուրերի թիվն է բազմապատկված լինելու,թե աշխարհագրությունն է ընդլայնվելու։