https://arm.sputniknews.ru/20230825/mahacel-e-pikasvoji-krtser-vordin-inch-e-linelu-amenatank-nkarchi-zharangutjan-het-64870367.html
Մահացել է Պիկասոյի կրտսեր որդին. ի՞նչ է լինելու «ամենաթանկ» նկարչի ժառանգության հետ
Մահացել է Պիկասոյի կրտսեր որդին. ի՞նչ է լինելու «ամենաթանկ» նկարչի ժառանգության հետ
Sputnik Արմենիա
Մինչև վերջերս նա էր տնօրինում իր հոր ամենաարժեքավոր ունեցվածքը։ 25.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-25T11:37+0400
2023-08-25T11:37+0400
2023-08-25T11:39+0400
պաբլո պիկասո
որդի
մահ
նկարիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/19/64868428_0:0:1350:759_1920x0_80_0_0_7c3b37c8d0e4c76e03f24581d4ce9d3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Շվեյցարիայում մահացել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կրտսեր որդին։ նա 76 տարեկան էր։ The Guardian–ը նշում է, որ Կլոդի փաստաբանը` Ժան–Ժակ Նոյերը, չի հայտնել մահվան պատճառը։Մահացել է Պաբլո Պիկասոյի դուստրըԿլոդն ամուսնացած էր Սիլվի Վոտյեի հետ, նրանք երկու երեխա ունեն։Կլոդ Ռուիս Պիկասոն Պիկասոյի և ֆրանսիացի նկարչուհի Ֆրանսուազա Ժիլոյի որդին է։ Մայրը` Ֆրանսուազան ևս այս տարի է մահացել` 101 տարեկան հասակում։The Guardian–ը հիշեցնում է, որ Պիկասոն 4 երեխա ուներ։ Կլոդն ու Պալոման նրա երեխաներն էին Ֆրանսուազա Ժիլոյից։ Ավագ որդին` Պավելը, որը մահացել է 1975 թվականին, բալետի պարուհի Օլգա Խոխլովայի հետ նրա ամուսնությունից էր ծնվել։ Դուստրը` Մայան, որը մահացել է 2022 թվականին, ֆրանսիացի մոդել Մարի Թերեզա Ուոլտերից էր։Բնօրինա՞կ, թե՞ կրկնօրինակ. կազմակերպիչները զարմացած են «Դալի և Պիկասո»–ի շուրջ աղմուկիցԿլոդ Ռուիս Պիկասոն հոր կալվածատան կառավարիչն էր 1989 թվականից մինչև 2023 թվականի հուլիս, որից հետո նա գործերը փոխանցել է քրոջը` Պալոմային։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/19/64868428_8:0:1208:900_1920x0_80_0_0_e21e8117e14150e063c4434bd6b48758.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պաբլո պիկասո, որդի, մահ, նկարիչ
պաբլո պիկասո, որդի, մահ, նկարիչ
Մահացել է Պիկասոյի կրտսեր որդին. ի՞նչ է լինելու «ամենաթանկ» նկարչի ժառանգության հետ
11:37 25.08.2023 (Թարմացված է: 11:39 25.08.2023) Մինչև վերջերս նա էր տնօրինում իր հոր ամենաարժեքավոր ունեցվածքը։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Շվեյցարիայում մահացել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կրտսեր որդին։ նա 76 տարեկան էր։ The Guardian–ը նշում է, որ Կլոդի փաստաբանը` Ժան–Ժակ Նոյերը, չի հայտնել մահվան պատճառը։
Կլոդն ամուսնացած էր Սիլվի Վոտյեի հետ, նրանք երկու երեխա ունեն։
Կլոդ Ռուիս Պիկասոն Պիկասոյի և ֆրանսիացի նկարչուհի Ֆրանսուազա Ժիլոյի որդին է։ Մայրը` Ֆրանսուազան ևս այս տարի է մահացել` 101 տարեկան հասակում։
Պիկասոյի կրտսեր որդին ֆոտոլրագրող էր, աշխատում էր Time Life–ի, Vogue–ի և ամերիկյան Saturday Review ամսագրի համար։ 2011 թվականին նա արժանացել էր Ֆրանսիայի բարձրագույն պարգևի` Պատվավոր լեգեոնի շքանշանի, որպես նկարիչ իր աշխատանքի, ինչպես նաև դատարանի որոշմամբ հոր ունեցվածքի կառավարիչ նշանակվելու համար։
The Guardian–ը հիշեցնում է, որ Պիկասոն 4 երեխա ուներ։ Կլոդն ու Պալոման նրա երեխաներն էին Ֆրանսուազա Ժիլոյից։ Ավագ որդին` Պավելը, որը մահացել է 1975 թվականին, բալետի պարուհի Օլգա Խոխլովայի հետ նրա ամուսնությունից էր ծնվել։ Դուստրը` Մայան, որը մահացել է 2022 թվականին, ֆրանսիացի մոդել Մարի Թերեզա Ուոլտերից էր։
Կլոդ Ռուիս Պիկասոն հոր կալվածատան կառավարիչն էր 1989 թվականից մինչև 2023 թվականի հուլիս, որից հետո նա գործերը փոխանցել է քրոջը` Պալոմային։