https://arm.sputniknews.ru/20230825/hajastani-ev-adrbejani-ag-nakhararneri-nvor-handipman-masin-teghekutjun-der-chka-hajizade-64870997.html
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին տեղեկություն դեռ չկա. Հաջիզադե
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին տեղեկություն դեռ չկա. Հաջիզադե
Sputnik Արմենիա
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն ասել է, որ գործընթացը շարունակվում է։ 25.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-25T11:55+0400
2023-08-25T11:55+0400
2023-08-25T13:24+0400
արարատ միրզոյան
ջեյհուն բայրամով
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45324095_0:192:1024:768_1920x0_80_0_0_fcd5b1e3fb15d353e248509ec7c5c352.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին տեղեկություններ դեռ չկան։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ հանդիպել են հուլիսի 25-ին Մոսկվայում` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնած եռակողմ հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը քննարկվել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։Չեմ կարծում, որ ԱՄՆ–ն ուզում է ԼՂ–ում Բաքվի կողմից էթնիկ զտումների մաս լինել. ՄիրզոյանՀիշեցնենք նաև, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 27-29-ը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/10/45324095_0:0:1024:768_1920x0_80_0_0_64806ddc4be11d7d2374ea1b68571ded.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին տեղեկություն դեռ չկա. Հաջիզադե
11:55 25.08.2023 (Թարմացված է: 13:24 25.08.2023) Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն ասել է, որ գործընթացը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին տեղեկություններ դեռ չկան։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
«Գործընթացը շարունակվում է։ Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս հարցին անդրադարձել է օգոստոսի 24-ին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և մշակութային դաշնային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Հաջորդ հանդիպումների մասին տեղեկություններ դեռ չկան»,–ասել է նա։
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ հանդիպել են հուլիսի 25-ին Մոսկվայում` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնած եռակողմ հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը քննարկվել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 27-29-ը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։