https://arm.sputniknews.ru/20230824/briks-y-hah-um-yntacvogh-gagatnazhvoghvovi-ardjunqnervov-khamalrvi-nvor-masnakicnervov-zlm-64804008.html
ԲՐԻԿՍ-ը ՀԱՀ-ում ընթացող գագաթնաժողովի արդյունքներով կհամալրվի նոր մասնակիցներով. ԶԼՄ
ԲՐԻԿՍ-ը ՀԱՀ-ում ընթացող գագաթնաժողովի արդյունքներով կհամալրվի նոր մասնակիցներով. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Նոր մասնակից երկրները բաշխվել են աշխարհագրական սկզբունքով։ 24.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-24T10:28+0400
2023-08-24T10:28+0400
2023-08-24T10:49+0400
բրիկս
գագաթնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/480/56/4805631_0:180:3001:1868_1920x0_80_0_0_69819ed21292970d3bbb1358c479d307.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Արգենտինան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն ԲՐԻԿՍ-ի նոր մասնակիցներ կդառնան, հայտնում է UOL բրազիլական լրատվական պորտալը՝ հղում անելով գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագծին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Հարթակի տվյալներով՝ աշխարհագրական հավասարակշռությունը պահպանելու համար ցուցակում կարող է ներառվել ևս մեկ աֆրիկյան երկիր։Ավելի վաղ ՀԱՀ արտգործնախարար Նալեդի Պանդորը հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ-ը համաձայնության է եկել ընդլայնման հարցի շուրջ և փաստաթուղթ է ընդունել, որում շարադրված են դրա սկզբունքները:ԲՐԻԿՍ-ը գլոբալ ասպարեզում հաստատվել է որպես հեղինակավոր կառույց. ՊուտինԴրանից առաջ էլ Չինաստանի ժողովրդական համալսարանի «Չունյան» ֆինանսների ինստիտուտի ավագ գիտաշխատող Չժոու Ռոնը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Յոհանեսբուրգի գագաթնաժողովից հետո ԲՐԻԿՍ-ի ընդլայնումն անխուսափելի կդառնա, կազմակերպության շրջանակներում համագործակցության ոլորտները նույնպես կավելանան:ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովն անցկացվում է Յոհանեսբուրգում օգոստոսի 22-24-ը, դրան ներկա են Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի ղեկավարները, Ռուսաստանը ներկայացնում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին մասնակցում է տեսակոնֆերանսի ռեժիմով:ԲՐԻԿՍ-ը հզորանում է, բայց չի շտապում ասել` «էստի համեցեք»ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը, սակայն վերջին ժամանակներս տնտեսական բլոկին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն, այդ թվում՝ Արգենտինան, Իրանը, Ալժիրը, Թունիսը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/480/56/4805631_134:0:2865:2048_1920x0_80_0_0_aa7f8fb2051fe5e749d8d15c2e3b069c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բրիկս, գագաթնաժողով
ԲՐԻԿՍ-ը ՀԱՀ-ում ընթացող գագաթնաժողովի արդյունքներով կհամալրվի նոր մասնակիցներով. ԶԼՄ
10:28 24.08.2023 (Թարմացված է: 10:49 24.08.2023) Նոր մասնակից երկրները բաշխվել են աշխարհագրական սկզբունքով։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Արգենտինան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն ԲՐԻԿՍ-ի նոր մասնակիցներ կդառնան, հայտնում է UOL բրազիլական լրատվական պորտալը՝ հղում անելով գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագծին: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Հարթակի տվյալներով՝ աշխարհագրական հավասարակշռությունը պահպանելու համար ցուցակում կարող է ներառվել ևս մեկ աֆրիկյան երկիր։
Ավելի վաղ ՀԱՀ արտգործնախարար Նալեդի Պանդորը հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ-ը համաձայնության է եկել ընդլայնման հարցի շուրջ և փաստաթուղթ է ընդունել, որում շարադրված են դրա սկզբունքները:
Դրանից առաջ էլ Չինաստանի ժողովրդական համալսարանի «Չունյան» ֆինանսների ինստիտուտի ավագ գիտաշխատող Չժոու Ռոնը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Յոհանեսբուրգի գագաթնաժողովից հետո ԲՐԻԿՍ-ի ընդլայնումն անխուսափելի կդառնա, կազմակերպության շրջանակներում համագործակցության ոլորտները նույնպես կավելանան:
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովն անցկացվում է Յոհանեսբուրգում օգոստոսի 22-24-ը, դրան ներկա են Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի ղեկավարները, Ռուսաստանը ներկայացնում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին մասնակցում է տեսակոնֆերանսի ռեժիմով:
ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը, սակայն վերջին ժամանակներս տնտեսական բլոկին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն, այդ թվում՝ Արգենտինան, Իրանը, Ալժիրը, Թունիսը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը: