00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մուրադ Փափազյանը կդիմի ՄԻԵԴ, եթե ՀՀ–ում նրա իրավունքները չվերականգնվեն. փաստաբան

© Photo : provided by Franck PapazianՄուրադ Փափազյան
Մուրադ Փափազյան - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Բաժանորդագրվել
Փափազյանի գործով նախանական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստին ակնկալվում է ապահովել նրա ներկայությունը տեսակապի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Երևանում այսօր տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն ընդդեմ Հայաստանի գործով առաջին նախնական նիստը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023 թ. հուլիսի 13-ին Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է, և նա ներառվել է ՀՀ համար անցանակալի անձանց ցանկում։
Նախնական դատական նիստի ժամանակ դատավորը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովեն Մուրադ Փափազյանի ներկայությունը տեսակապի միջոցով։
Մուրադ Փափազյանի փաստաբան Սիրանուշ Սահակյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ հնարավոր էր ապահովել իր պաշտպանյալի ներկայությունը դատական նիստին, եթե ՀՀ իշխանությունները ցանկանային։
«Մուրադ Փափազյանի գործունեությունն աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով, որն ուղղված է եղել ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ որոշ պաշտոնյաների դեմ։ Այստեղ ՀՀ շահը նույնականացվել է ՀՀ որոշ պաշտոնյաների մասնավոր շահի հետ։ Նշեմ, որ մենք չենք սահմանափակվելու ՀՀ ազգային դատարաններով. մենք երկարաժամկետ ենք այս գործընթացին վերաբերում, և այս խնդիրները բարձրաձայնելու ենք նաև ՄԻԵԴ–ում»,– ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։
Փափազյանի` ՀՀ–ին և Արցախին վերաբերող հայրենասիրական գաղափարներն են, ըստ նրա, հիմք հանդիսացել, որպեսզի արգելվի նրա մուտքը ՀՀ։
Սիրանուշ Սահակյանը վստահեցնում է` Մուրադ Փափազյանը չի մասնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Փարիզում տեղի ունեցած ակցիաներին։
«Ի դեպ, այդ ակցիաները եթե խոսքի ազատության կամ այլ իրավունքների սահմանը հատած լինեին, ապա վստահ եղեք, որ Ֆրանսիայի իշխանությունները միջոցներ կձեռնարկեին դրանք կանխարգելելու համար»,– նշեց փաստաբանը։
Հավելենք, որ Փափազյանի գործով հաջորդ նիստի օրվա և ժամի մասին կծանուցվի լրացուցիչ։
Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան էր ժամանել հուլիսի 13-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։
Մուրադ Փափազյանն այս մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։
Ըստ «Դիմադրություն» շարժման՝ Փափազյանին երկիր չթողնելը Թուրքիայի պահանջն է եղել։ Իշխան Սաղաթելյանի խոսքով` քննարկում են հստակ նախապայմաններ, որոնցից են նաև նրանք, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները և հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։
Հետևանքներ կարող են լինել. Արամ Ա–ն` հայ–թուրքական բանակցությունների և Փափազյանի մասին
Լրահոս
0