00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջրամբարի ջուրը վերջանում է. Զանգակատան բնակիչները մեղադրում են Արարատի մարզպետի հորը

© PhotoԶանգակատան ջրամբարը
Զանգակատան ջրամբարը - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Բաժանորդագրվել
Արարատի մարզի Զանգակատուն և Վարդաշատ գյուղերում եկամտի աղբյուրը խնձորի այգիներն են, իսկ այս տարի գրեթե ամբողջ բերքը կորստի եզրին է ոռոգման ջրի սակավության պատճառով։ Գյուղացիները զգուշացնում են` եթե հարցը չլուծվի, կտրուկ քայլերի են դիմելու։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Մոտ 1 շաբաթից Արարատի մարզի Զանգակատան ջրամբարի ջուրը կվերջանա, և գյուղացիները փաստի առաջ կկանգնեն։ Մեկը վարկով, մյուսը` պարտքով թունաքիմիկատներ, տնկիներ են ձեռք բերել խնձորի վաճառքից եկամուտ ստանալու հույսով, բայց հիմա հեկտարներով այգիներն անջուր են մնացել։ Զանգակատունն ու Վարդաշատը մեղադրում են Արարատի ներկայիս մարզպետի հորը` նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանին։ Ասում են` երկու գյուղերի այգիները չորացնում են նրա` Տիգրանաշեն գյուղում գտնվող խաղողի այգիները ջրելու համար։
© Sputnik / Petros LagesyanԶանգակատան բնակիչները
Жители села Зангакатун - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Զանգակատան բնակիչները

Ջրի խնդիրը նոր չէ

Այս կողմերում ոռոգման ջրի համար պայքարում են արդեն մոտ 5 տարի։ Հարցը տարեցտարի ավելի է սրվում։ Զանգակատան ջրամբարի ծավալը 1մլն 800 հազար խորանարդ մետր է։ Այս տարին չորային էր, և ջրամբարն ամբողջությամբ չի էլ լցվել` միայն 1 մլն 400 հազար խորանարդ մետր։ Հիմա այսքանից մոտ 200 հազար խորանարդ մետր ջուր է մնացել, որն առավելագույնը մինչև սեպտեմբերի 1-ը կբավարարի։
© Sputnik / Petros LagesyanՋրի սակավության պատճառով չորացած հողը
Нехватка воды для орошения в селах Вардашен и Зангакатун Араратской области - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Ջրի սակավության պատճառով չորացած հողը
Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Նշան Հակոբյանն ասում է` անգամ եթե չորային տարի չլիներ, միևնույն է` ջուրն էլի քիչ է։ Խորհրդային ժամանակներում, երբ պոմպակայանն ու ջրագիծը նորմալ վիճակում էին, ջրամբարի ջրով ոռոգվում էին Զանգակատուն և Վարդաշատ գյուղերի այգիներն ու Պարույր Սևակի տնամերձ հողամասերը` ընդհանուր մինչև 20 հա տարածքով։ Նրա խոսքով` Տիգրանաշենի հողատարածքները ևս միշտ եղել են ջրամբարի «իշխման գոտում», այսինքն` ջրամբարի ջրով են ոռոգվել։ Հիմա էլ պոմպեր կան, ուղղակի ջրագիծն է սարսափելի վիճակում` գերմաշված է, ինչի պատճառով պարբերաբար վթարներ են լինում. խողովակները մի քանի տեղից պայթում են ու Պարույր Սևակ գյուղի բնակիչներն առանց ջրի են մնում։ Խոսքն այս դեպքում մոտ 100 հա այգիների մասին է, որոնք ևս, այսպես ասած, ջրամբարի ջրի հույսին էին մնացել։
Քանի որ տարին չորային էր, Զանգակատան ու Վարդաշատի բնակիչներին էլ ոռոգման ջրի խնդրից բողոքում էին (նույնիսկ մի անգամ ջրամբարի ճանապարհն են փակել), հրատապ վերամղիչ պոմպակայան գործարկվեց, որ Պարույր Սևակի 100 հա այգիների համար այլևս ջրամբարից ջուր չվերցվի։
Ասում ենք 15, բայց մեր ռազմավարությունը պիտի լինի 150–350–ը. Փաշինյանը` ջրամբարների մասին
Նշան Հակոբյանն ասում է` 1 ամիս ու կես գյուղն առանց ոռոգման ջրի մնաց, մինչև վերամղիչ կայանը կառուցվեց։ Այդ ընթացքում ծիրանի այգիները թառամել, չորացել էին։ Հիմա կայանի հասցրած ջրով փորձ է արվում ոչ թե ոռոգել այգիները, այլ փրկել դրանք։
Պարույր Սևակի 100 հա հողերը ջրամբարի իշխման գոտուց դուրս եկան, բայց Տիգրանաշենի 20-22 հա այգիները մնացին։ Խոսքը մարզպետի հոր` Ռազմիկ Թևոնյանի հողատարածքի մասին է։

Ի՞նչ են ասում ՋՕԸ–ում

«Ջրի սակավության պայմաններում ես պարտավոր եմ ջուրն արդարացի բաշխել ջրօգտագործողների միջև։ Եթե 1 անգամ է ջրում 1 հա ունեցող հողագործը, 1 անգամ էլ պետք է ջրի 10, 20 կամ 30 հա ունեցողը։ Կապ չունի` ներկայիս մարզպետի հայրն էլ իրենց պես ջրօգտագործող է, իր հետ էլ պայմանագիր ունենք։ Նրանք (Զանգակատան գյուղացիները) պնդում են, որ ջրամբարն իրենցն է, իրենց պապերն են կառուցել, իսկ ներքևում ընկած գյուղերը պետք է զրկվեն ջրից»,–ասում է Նշան Հակոբյանը։
© Sputnik / Petros LagesyanՆշան Հակոբյան
Исполнительный директор Общества водопользователей Араратской области Ншан Акопян - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Նշան Հակոբյան
Նա համաձայնում է` այո', գյուղացիներն պատճառ ունեն բողոքելու, իրավունք էլ ունեն, բայց թողնել, որ մյուս գյուղերի այգիները չորանան, որ իրենք առատ բերք ստանան, ըստ նրա` արդարացի չէ։

Ի՞նչ են ասում Զանգակատուն և Վարդաշատ գյուղերում

Գյուղերում պնդում են, որ ըստ պայմանավորվածության` ջրամբարի ջրի 1/3–ն է Տիգրանաշենինը։
«Իրենց փայաբաժինը 520 հազար խորանարդ մետր է, մերը` Զանգակատուն և Վարդաշատ գյուղերինը, 700 հազար, մենք մի կերպ գոյատևելով` սպառել ենք մոտ 400 հազար, իրենք սպառել են համարյա 600 հազար»,– նշում է Զանգակատուն գյուղի բնակիչ Հակոբ Սարգսյանը։
«Մենք էստեղ մնացել ենք էս ջրի համար, մեզնից խլում, տանում են ջուրը։ Մեր գյուղը 220 տարվա պատմություն ունի, Տիգրանաշենը` 20։ 300 տնտեսություն կոտորում են 1 տնտեսության համար»,– բողոքում են գյուղերում։
© Sputnik / Petros LagesyanՀակոբ Սարգսյանն ու բողոքող մյուս գյուղացիները
Житель села Зангакатун Акоп Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Հակոբ Սարգսյանն ու բողոքող մյուս գյուղացիները
Գյուղամիջում հավաքված գյուղացիները մեկը մյուսին հերթ չտալով մեզ իրենց այգիներն են հրավիրում` սեփական աչքերով տեսնելու կորուստը։ Առանց ջրի մնացած խնձորները չեն մեծանում, նաև որդնում ու փչանում են։ Զանգակատան բնակիչ Արտակ Մովսիսյանը նշում է` նախորդ տարիներին շուկայում խնձորի կիլոգրամը 500 դրամով էր վաճառում, այս տարի արդեն բերքահավաքի ժամանակն է, բայց վաճառքի հանելու բան չկա, որովհետև միայն 2 անգամ են ոռոգել, արդեն 40-45 օր կլինի` խնձորենիները ջուր չեն տեսել։
Նրանց խոսքով` ջրամբարից վայրկյանում 100-150 լիտր ջուր բաց է թողնվում Ռազմիկ Թևոնյանի այգին ոռոգելու համար։
«Սա թշնամություն է»,– պնդում են գյուղացիները։
Այդտեղից մինչև նրա այգիները մոտ 7 կմ հեռավորության վրա են, ջուրը հոսում է բաց տարածքով, արդյունքում ջրի գրեթե 70-80 տոկոս կորուստ է լինում։ Այսինքն` մի կողմից գյուղացիներին ջուր չեն տալիս այգիները ոռոգելու համար, ջուրն անցնում է իրենց տների կողքով, գնում, որ Տիգրանաշեն հասնի, բայց տեղ էլ չի հասնում։ Ցույց են տալիս գյուղի տարբեր հատվածներով հոսող ջուրը, որն ինչքան գնում, այնքան ծանծաղ է դառնում։ Գյուղացիների խոսքով` օրեր առաջ ջրամբարից դարձյալ ջուր են բաց թողել Թևոնյանի այգու համար, ջուրը տեղ չի հասել, և հիմա նորից են անում։
© Sputnik / Petros Lagesyan

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները  - Sputnik Արմենիա
1/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

© Sputnik / Petros Lagesyan

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները - Sputnik Արմենիա
2/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

© Sputnik / Petros Lagesyan

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները - Sputnik Արմենիա
3/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

© Sputnik / Petros Lagesyan

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները - Sputnik Արմենիա
4/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

© Sputnik / Petros Lagesyan

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները - Sputnik Արմենիա
5/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

© Sputnik / Petros Lagesyan

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները - Sputnik Արմենիա
6/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

© Sputnik / Petros Lagesyan

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները - Sputnik Արմենիա
7/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

© Sputnik / Petros Lagesyan

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները - Sputnik Արմենիա
8/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

© Sputnik / Petros Lagesyan

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները - Sputnik Արմենիա
9/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

1/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

2/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

3/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

4/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

5/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

6/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

7/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

8/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

9/9

Ջրի սակավության պատճառով չորացող այգիները

Ի՞նչ են ասում Արարատի մարզպետարանում

Տարածաշրջանում ջրի խնդիր իսկապես կա, բայց ամենալավ վիճակում Զանգակատուն գյուղն է։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ մարզպետի հոր հողատարածքը ոռոգելու համար երկու գյուղերի բնակիչներն անջուր են մնում, իրականության հետ կապ չունի։

Ի՞նչ են ասում Արարատի համայնքապետարանում

Խնդիր իսկապես կա, դրա համար համայնքապետարանում խորհրդակցություններ են անցկացվել, որոշում է կայացվել հրատապ նոր ջրագծի շինարարություն սկսել, որպեսզի առաջիկայում Զանգակատուն գյուղից մինչև Պարույր Սևակ և Տիգրանաշեն գյուղեր ջրագծով ջուրը հասցվի և ներկայիս մոտ 70 տոկոս ջրի կորուստը 10 տոկոսի հասցվի։

Իսկ գյուղացիները...

Գյուղացիները ջրագծի կառուցման հույս չունեն, ասում են` ինչ հիշում են` իրենց նման խոստում են տալիս։ Այլևս ոչ մեկին չեն հավատում։ Իրենք իրենց հերթին խոստանում են` եթե 1-2 օրվա մեջ հարցը չլուծվեց, կտրուկ ու ծայրահեղ քայլերի են գնալու, որովհետև ամբողջ բերքը կորցնելու եզրին են։
Կապսի ջրամբարի շինարարությունը վերսկսվել է. Վաչե Տերտերյան
Լրահոս
0