https://arm.sputniknews.ru/20230819/lencvovn-asel-e-irenq-kpvordzen-atshjuny-teghapvokhel-helen-dadajani-eghbajr-64640225.html
«Լենցովն ասել է՝ իրենք կփորձեն աճյունը տեղափոխել»․ Հելեն Դադայանի եղբայր
«Լենցովն ասել է՝ իրենք կփորձեն աճյունը տեղափոխել»․ Հելեն Դադայանի եղբայր
Sputnik Արմենիա
Արդեն մոտ մեկ շաբաթ է` Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է։ 19.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-19T22:32+0400
2023-08-19T22:32+0400
2023-08-19T22:32+0400
հայաստան
արցախ
խաղաղապահներն արցախում
խաղաղապահ
աղջիկ
վթար
աճյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/10/64494446_0:0:2048:1153_1920x0_80_0_0_6760b2cb55bfade9651d41e6c3891467.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հնարավոր է՝ Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխեն ՌԴ խաղաղապահները։ Ինչպես հայտնում է «Արցախպրես» գործակալությունը, այս մասին ասել է Հելենի եղբայրը` Նվեր Ստեփանյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտովթարի զոհ դարձած աղջկա մայրը` Ալվարդ Սաֆարյանը, և հարազատները Արցախում հավաքվել են Կարմիր խաչի գրասենյակի մոտ և պահանջում են աղջկա դին վերադարձնել հայրենիք։ Հելեն Դադայանը Արցախից էր` Ճարտար գյուղից։ Նա Հայաստան էր եկել սովորելու նպատակով։Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։Մահացածերից մեկը արցախցի Հելեն Դադայանն է։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջկա մորեղբայրը` Մուշեղ Սաֆարյանը, այդ հարցում օգնելու համար դիմել է Կարմիր խաչին և Արցախի իշխանություններին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/10/64494446_0:0:2048:1537_1920x0_80_0_0_b2036d34a04aa59933b2fc047b9fd356.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, աղջիկ, վթար, աճյուն
հայաստան, արցախ, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, աղջիկ, վթար, աճյուն
«Լենցովն ասել է՝ իրենք կփորձեն աճյունը տեղափոխել»․ Հելեն Դադայանի եղբայր
Արդեն մոտ մեկ շաբաթ է` Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հնարավոր է՝ Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխեն ՌԴ խաղաղապահները։ Ինչպես հայտնում է
«Արցախպրես» գործակալությունը, այս մասին ասել է Հելենի եղբայրը` Նվեր Ստեփանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտովթարի զոհ դարձած աղջկա մայրը` Ալվարդ Սաֆարյանը, և հարազատները
Արցախում հավաքվել են Կարմիր խաչի գրասենյակի մոտ և պահանջում են աղջկա դին վերադարձնել հայրենիք։ Հելեն Դադայանը Արցախից էր` Ճարտար գյուղից։ Նա Հայաստան էր եկել սովորելու նպատակով։
«Արդեն մոտ մեկ շաբաթ է` Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է։ Տևական ժամանակ է` ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։ Մեր հարցին այդպես էլ չի պատասխանել գրասենյակի ղեկավարը։ Թողել և հեռացել է։ ԿԽՄԿ-ն այս պահին փաստորեն սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Մեզ է միացել նաև պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու առաջարկել դիմել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովին։ Օդանավակայանում հանդիպել ենք Լենցովին։ Նա ասել է՝ սպասենք։ Եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել։ Իսկ եթե չստացվի, ապա պետք է բանակցեն, որպեսզի ծնողները գնան ու մասնակցեն հուղարկավորությանը»,-«Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Նվեր Ստեփանյանը։
Հիշեցնենք`
օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։
Մահացածերից մեկը արցախցի Հելեն Դադայանն է։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջկա մորեղբայրը` Մուշեղ Սաֆարյանը, այդ հարցում օգնելու համար
դիմել է Կարմիր խաչին և Արցախի իշխանություններին։