https://arm.sputniknews.ru/20230817/germanian-12-mln-evrvo-ktramadri-hajastanin-64554109.html
Գերմանիան 12 մլն եվրո կտրամադրի Հայաստանին
Գերմանիան 12 մլն եվրո կտրամադրի Հայաստանին
Sputnik Արմենիա
Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել։ 17.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-17T17:32+0400
2023-08-17T17:32+0400
2023-08-17T17:33+0400
հայաստան
գերմանիա
էլեկտրաէներգիա
եվրո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/11/64553790_0:30:1280:750_1920x0_80_0_0_0e86efdc64fe0caaade393fa8ce8e00d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ՀՀ-ին կտրամադրվի 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։Նշվում է, որ երեկ՝ օգոստոսի 16-ին Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև ստորագրվել է 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանում շատ է կարևորվում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ մատչելի էլեկտրաէներգիա և ունենալ էներգետիկ անկախություն։Վահան Քերոբյանը շրջել է Ուզբեկստանի «Չիրչիկ» քիմիական-արդյունաբերական պարկում
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/11/64553790_98:0:1235:853_1920x0_80_0_0_e970d9b5828fcdd42c38d426cf19483a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերմանիա, էլեկտրաէներգիա, եվրո
հայաստան, գերմանիա, էլեկտրաէներգիա, եվրո
Գերմանիան 12 մլն եվրո կտրամադրի Հայաստանին
17:32 17.08.2023 (Թարմացված է: 17:33 17.08.2023) Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ՀՀ-ին կտրամադրվի 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակություն։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նշվում է, որ երեկ՝ օգոստոսի 16-ին Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև ստորագրվել է 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։
«Համաձայնագրով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար»,- ասված է հաղորդագրությունում։
Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։
Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանում շատ է կարևորվում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ մատչելի էլեկտրաէներգիա և ունենալ էներգետիկ անկախություն։