https://arm.sputniknews.ru/20230816/turqian-hajtararel-e-shvedian-chi-bavararel-ahabekichnerin-handznelu--hajceric-voreve-meky-64496252.html
Թուրքիան հայտարարել է` Շվեդիան չի բավարարել «ահաբեկիչներին հանձնելու» հայցերից որևէ մեկը
Թուրքիան հայտարարել է` Շվեդիան չի բավարարել «ահաբեկիչներին հանձնելու» հայցերից որևէ մեկը
Sputnik Արմենիա
Պաշտոնյայի խոսքով` Աննկարան ակնկալում է, որ Ստոկհոլմը կարտահանձնի ահաբեկիչներին։ 16.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-16T16:40+0400
2023-08-16T16:40+0400
2023-08-16T16:40+0400
թուրքիա
շվեդիա
ահաբեկիչ
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/06/64001778_0:72:1600:972_1920x0_80_0_0_9f047636c6cefb2d40688235f5eb0a56.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Շվեդիան դեռ չի բավարարել ահաբեկիչներին հանձնելու Թուրքիայի 28 հայցերից որևէ մեկը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, «A-Haber» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։Թունչը հիշեցրել է, որ Շվեդիան հայտարարում է ՆԱՏՕ–ի անդամ և դաշինքում Թուրքիայի գործընկեր դառնալու մտադրության մասին։«Մեր խորհրդարանի օրակարգում կլինի այդ հարցը, հայցի բավարարումը։ Եվ խորհրդարանը քննարկման ժամանակ հաշվի է առնելու բոլոր նրբությունները։ Շվեդիայից ակնկալիքները հասկանալի են. մենք սպասում ենք, որ Ստոկհոլմը մեզ կարտահանձնի ահաբեկիչներին։ Սակայն այդ հարցում տեղաշարժ չկա», – ասել է նախարարը։Նա հավելել է, որ հունիսից Շվեդիայում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ նոր օրենք է սկսել գործել։ Պաշտոնյայի խոսքով` նման օրենքներում ձևակերպումները սովորաբար ընդարձակ են լինում, այդ պատճառով կարևոր է, թե ինչպես է այն իրագործվում գործնականում։Արդարադատության նախարարը նշել է նաև, որ և՛ ԱՄՆ–ն, և՛ եվրոպական մյուս երկրները գրեթե չեն կատարում հանցագործներին արտահանձնելու վերաբերյալ Թուրքիայի հայցերը։ Խոսքը «Ինտերպոլի» «կարմիր ծանուցումների» շրջանակում որոնվող անձանց մասին է։ Կոնկրետ Թուրքիան ուզում է ստանալ և դատել անձանց, որոնք առնչություն ունեն FETO կազմակերպության գործունեությանը, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի համար։Հիշեցնենք` հուլիսի 12-ին Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Թուրքիան ընդգրկվի Եվրամիության կազմում: Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի հայտի հետ կապված փաստաթղթերը հնարավորինս շուտ ուղարկել Թուրքիայի խորհրդարան։ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշը հուլիսի 12-ին ասել է` դեռևս հայտնի չէ, թե այդ հայտը երբ կմտնի խորհրդարան, որովհետև ժամկետները չեն հստակեցվել։Թուրքիային չեն ուզում տեսնել Եվրոպայում. Պեսկովը խորհուրդ է տվել հանել վարդագույն ակնոցը
թուրքիա
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/06/64001778_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d2be491a6c75cf80f4649066987067a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, շվեդիա, ահաբեկիչ, նատօ
թուրքիա, շվեդիա, ահաբեկիչ, նատօ
Թուրքիան հայտարարել է` Շվեդիան չի բավարարել «ահաբեկիչներին հանձնելու» հայցերից որևէ մեկը
Պաշտոնյայի խոսքով` Աննկարան ակնկալում է, որ Ստոկհոլմը կարտահանձնի ահաբեկիչներին։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Շվեդիան դեռ չի բավարարել ահաբեկիչներին հանձնելու Թուրքիայի 28 հայցերից որևէ մեկը։ Ինչպես հայտնում է
ՏԱՍՍ–ը, «A-Haber» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։
«Շվեդիային մենք 28 հայց են ներկայացրել ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ։ Ցավոք, դրանցից 22-ը մերժվել են։ 9 հայց վերաբերվում էր Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, 8-ը` FETO ահաբեկչական կազմակերպությանը, հինգը` այլ կազմակերպությունների անդամներին։ Հայցերից երեքը մերժվել է անձի մահվան կամ նման հանքամանքների պատճառով։ Երեքի պատասխանն ընթացքի մեջ է։ Սակայն Շվեդիայի դատական մարմիններն արդեն հայտնել են այդ հայցերի վերաբերյալ իրենց բացասական որոշման մասին», – ասել է նախարարը։
Թունչը հիշեցրել է, որ Շվեդիան հայտարարում է ՆԱՏՕ–ի անդամ և դաշինքում Թուրքիայի գործընկեր դառնալու մտադրության մասին։
«Մեր խորհրդարանի օրակարգում կլինի այդ հարցը, հայցի բավարարումը։ Եվ խորհրդարանը քննարկման ժամանակ հաշվի է առնելու բոլոր նրբությունները։ Շվեդիայից ակնկալիքները հասկանալի են. մենք սպասում ենք, որ Ստոկհոլմը մեզ կարտահանձնի ահաբեկիչներին։ Սակայն այդ հարցում տեղաշարժ չկա», – ասել է նախարարը։
Նա հավելել է, որ հունիսից Շվեդիայում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ նոր օրենք է սկսել գործել։ Պաշտոնյայի խոսքով` նման օրենքներում ձևակերպումները սովորաբար ընդարձակ են լինում, այդ պատճառով կարևոր է, թե ինչպես է այն իրագործվում գործնականում։
Արդարադատության նախարարը նշել է նաև, որ և՛ ԱՄՆ–ն, և՛ եվրոպական մյուս երկրները գրեթե չեն կատարում հանցագործներին արտահանձնելու վերաբերյալ Թուրքիայի հայցերը։ Խոսքը «Ինտերպոլի» «կարմիր ծանուցումների» շրջանակում որոնվող անձանց մասին է։ Կոնկրետ Թուրքիան ուզում է ստանալ և դատել անձանց, որոնք առնչություն ունեն FETO կազմակերպության գործունեությանը, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի համար։
Հիշեցնենք` հուլիսի 12-ին Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Թուրքիան ընդգրկվի Եվրամիության կազմում: Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի հայտի հետ կապված փաստաթղթերը հնարավորինս շուտ ուղարկել Թուրքիայի խորհրդարան։ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշը հուլիսի 12-ին ասել է` դեռևս հայտնի չէ, թե այդ հայտը երբ կմտնի խորհրդարան, որովհետև ժամկետները չեն հստակեցվել։