https://arm.sputniknews.ru/20230816/sergej-lavrvovy-arajnahertutjun-e-hamarum-lghum-sur-humanitar-iravitshaki-lutsumy-64519600.html
Սերգեյ Լավրովը առաջնահերթություն է համարում ԼՂ–ում սուր հումանիտար իրավիճակի լուծումը
Սերգեյ Լավրովը առաջնահերթություն է համարում ԼՂ–ում սուր հումանիտար իրավիճակի լուծումը
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Լավրովի և Միրզոյանի զրույցի մանրամասները։ 16.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-16T20:19+0400
2023-08-16T20:19+0400
2023-08-16T20:25+0400
հայաստան
սերգեյ լավրով
արարատ միրզոյան
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61433875_0:29:1280:749_1920x0_80_0_0_bf484458abdd9113cbdb6c2bd991d8e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ կարգավորման շահերից ելնելով՝ սկզբունքորեն կարևոր է կենտրոնանալ փոխընդունելի գործնական քայլերի համաձայնեցման վրա: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը` նշելով, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը:«Այդ համատեքստում մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ղարաբաղյան հարցի վերաբերյալ քննարկումների հեռանկարների շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։Լավրովը նշել է Լեռնային Ղարաբաղում սուր հումանիտար իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման խնդրի առաջնահերթությունը՝ հաշվի առնելով 2020-2022թթ.–ի բարձր մակարդակով ՌԴ–Հայաստան–Ադրբեջան եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչպես նաև 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հաստատման մասին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները:Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի առանձին հարցերի, այդ թվում՝ տարբեր մակարդակներում առաջիկա շփումներին։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61433875_72:0:1209:853_1920x0_80_0_0_d1776a14732701217fa638ede38c4ff4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերգեյ լավրով, արարատ միրզոյան, լեռնային ղարաբաղ
հայաստան, սերգեյ լավրով, արարատ միրզոյան, լեռնային ղարաբաղ
Սերգեյ Լավրովը առաջնահերթություն է համարում ԼՂ–ում սուր հումանիտար իրավիճակի լուծումը
20:19 16.08.2023 (Թարմացված է: 20:25 16.08.2023) ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Լավրովի և Միրզոյանի զրույցի մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ`
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ կարգավորման շահերից ելնելով՝ սկզբունքորեն կարևոր է կենտրոնանալ փոխընդունելի գործնական քայլերի համաձայնեցման վրա: Տեղեկությունը հայտնում է
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը` նշելով, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը:
«Այդ համատեքստում մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ղարաբաղյան հարցի վերաբերյալ քննարկումների հեռանկարների շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Լավրովը նշել է Լեռնային Ղարաբաղում սուր հումանիտար իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման խնդրի առաջնահերթությունը՝ հաշվի առնելով 2020-2022թթ.–ի բարձր մակարդակով ՌԴ–Հայաստան–Ադրբեջան եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչպես նաև 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հաստատման մասին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները:
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի առանձին հարցերի, այդ թվում՝ տարբեր մակարդակներում առաջիկա շփումներին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով
40-ամյա տղամարդ է մահացել։