Քամու հետ կռվողները. Սևանա լճում անցկացված մրցաշարի ամենավառ կադրերը
Քամու հետ կռվողները. Սևանա լճում անցկացված մրցաշարի ամենավառ կադրերը
Sputnik Արմենիա
Նավակներն արդեն լճում են, առագաստները` բացված, քամին` «բռնված». Սևանա լճում ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը կրկին... 16.08.2023, Sputnik Արմենիա
Սևանա լճում այսօր ավարտվեց ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը։ Օգոստոսի 12-ից անցկացվող մրցաշարի մոտ 3 տասնյակ մասնակիցներն այս անգամ երեք երկրներից էին` Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից։Հուշամրցաշարի եզրափակիչի արդյունքներով` «Օպտիմիստ» դասում առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Օլեգ Ուշկովը, երկրորդ տեղը` Հայաստանի ներկայացուցիչ Նարե Սուքիասյանը, իսկ երրորդը` կրկին Ռուսաստանի ներկայացուցիչ Ալբինա Վալեևան։Իսկ «Լուչ–մինի» դասում առաջին տեղը կիսեցին Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Ռադկոն և Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Տատարիշվիլին, իսկ երրորդ տեղը բաժին հասավ Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Դավթյանին։Հուշամրցաշարը դեռ խորհրդային ժամանակներից է մեր երկրում անցկացվում։ Խորհրդային Միության փլուզումից հետո հուշամրցաշարն էլ տարիներ շարունակ մոռացվեց, 2016-ին սպորտի սիրահարները վերակենդանացրին, ու այդ տարվանից այն ամենամյա է դարձել։Առագաստանավային սպորտում կարևորը միայն ուժը չէ, այլև միտքը, մարտավարությունը, համառությունը։Լինելու եմ պրոթեզով Էվերեստ բարձրացած 3-րդը. օդադեսանտային զորքերի կապիտան Գնելի հաղթանակըԱռագաստանավորդները վստահ են` եթե այս սպորտում հաջողում ես, ուրեմն կյանքում շատ բան ավելի հեշտ է դառնում, որովհետև զգայարաններդ ավելի մարզված են։ Բացատրում են` այստեղ պետք է անգամ քամին տեսնես, քանի որ քամու հետ կռիվ ես տալիս։Մասնագետներն ու մարզիկները հույս ունեն` մեր երկրում էլ «քամու հետ կռիվ տվող» այս սպորտաձևին ավելի մեծ ուշադրություն կդարձվի, ու մենք էլ միջազգային մակարդակի մարզիկներ կունենանք։«Վայ, պապա, նայի՝ տոտա ա». ինչպես Անժելան դարձավ նոր տրոլեյբուսների առաջին կին վարորդը
Նավակներն արդեն լճում են, առագաստները` բացված, քամին` «բռնված». Սևանա լճում ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը կրկին միավորել է տարբեր երկրների առագաստանավորդներին։ Sputnik Արմենիան ներկայացնում է եզրափակիչ փուլի ամենավառ կադրերը։
Սևանա լճում այսօր ավարտվեց ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը։ Օգոստոսի 12-ից անցկացվող մրցաշարի մոտ 3 տասնյակ մասնակիցներն այս անգամ երեք երկրներից էին` Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից։
Հուշամրցաշարի եզրափակիչի արդյունքներով` «Օպտիմիստ» դասում առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Օլեգ Ուշկովը, երկրորդ տեղը` Հայաստանի ներկայացուցիչ Նարե Սուքիասյանը, իսկ երրորդը` կրկին Ռուսաստանի ներկայացուցիչ Ալբինա Վալեևան։
Իսկ «Լուչ–մինի» դասում առաջին տեղը կիսեցին Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Ռադկոն և Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Տատարիշվիլին, իսկ երրորդ տեղը բաժին հասավ Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Դավթյանին։
Հուշամրցաշարը դեռ խորհրդային ժամանակներից է մեր երկրում անցկացվում։ Խորհրդային Միության փլուզումից հետո հուշամրցաշարն էլ տարիներ շարունակ մոռացվեց, 2016-ին սպորտի սիրահարները վերակենդանացրին, ու այդ տարվանից այն ամենամյա է դարձել։
Առագաստանավային սպորտում կարևորը միայն ուժը չէ, այլև միտքը, մարտավարությունը, համառությունը։
Առագաստանավորդները վստահ են` եթե այս սպորտում հաջողում ես, ուրեմն կյանքում շատ բան ավելի հեշտ է դառնում, որովհետև զգայարաններդ ավելի մարզված են։ Բացատրում են` այստեղ պետք է անգամ քամին տեսնես, քանի որ քամու հետ կռիվ ես տալիս։
Մասնագետներն ու մարզիկները հույս ունեն` մեր երկրում էլ «քամու հետ կռիվ տվող» այս սպորտաձևին ավելի մեծ ուշադրություն կդարձվի, ու մենք էլ միջազգային մակարդակի մարզիկներ կունենանք։