00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ում Ֆրանսիայի պատվիրակության ներկայացուցիչը կոչ արեց անհապաղ բացել Լաչինի միջանցքը

© Photo : Screenshot Представитель Франции Натали Бродхерст на Заседании Совета Безопасности ООН по проблеме Нагорного Карабаха
Представитель Франции Натали Бродхерст на Заседании Совета Безопасности ООН по проблеме Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2023
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալը շեշտեց, որ Ադրբեջանը, առանց որևէ իրավական պատճառի, շարունակում է մեկուսացման մեջ պահել ԼՂ բնակչությանը, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիան կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, ապրանքների և պարագաների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով, և շարունակաբար ապահովվի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերսթը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։ Հայաստանի հարցմամբ նիստը մեկնարկել է 23։00-ին։
«Ադրբեջանը շարունակում է մեկուսացման մեջ պահել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ամբողջ աշխարհից՝ առանց որևէ իրավական պատճառի, և դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։ Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական բեռի արգելափակումը, որը ՀՀ իշխանություններն ուղարկել էին հուլիսին այս իրավիճակի հետևանքները վերացնելու համար։ Նույնը վերաբերում է ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտելուն, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները »,- իր ելույթում շեշտեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Նա հիշեցրեց` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այս տարվա փետրվարի 22-ին հրապարակեց որոշում, ըստ որի՝ Ադրբեջանին պարտավորեցրեց իր ստանձնած պարտավորություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։
«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորություններն ու ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի մատնանշած միջոցները։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, կոչ է անում, որ անմիջապես, առանց խոչընդոտների միջազգային կազմակերպությունները, մարդասիրական և ՄԱԿ-ի կառույցները հնարավորություն ունենան աշխատել տեղի բնակչության հետ և աշխատեն Լաչինի միջանցքով»,- շեշտեց Բրոդհերսթը։
Նա հավելեց, որ Ֆրանսիան հավատարիմ է տարածաշրջանում մնայուն և արդար խաղաղության օրակարգին, ուստի կոչ է անում, որ վերսկսվեն բանակցությունները՝ ուղղված բոլոր չլուծված խնդիրների լուծմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող։ Դա հնարավոր է միայն երկխոսությամբ՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի որևէ գործադրման։
«Լիովին աջակցում ենք և մասնակցում ենք միջնորդական ջանքերին, որոնք առաջնորդում է Եվրամիությունը, մասնավորապես՝ կարգավորման գործընթացին։ Մմենք կաջակցենք, որ քննարկվող բոլոր թեմաների ուղղությամբ առաջընթաց լինի, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի տեքստի նախագծի, սահմանագծման, մարդասիրական հարցերի և հաղորդակցության ուղիների բացման հարցերով»,- իր հայտարարության տեքստում նշեց Ֆրանսիայի ներկայացուցիչ, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերսթը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
Լրահոս
0