https://arm.sputniknews.ru/20230816/lachini-mijancqy-hajastani-ev-lghi-mijev-miak-hamadzajnecvats-tshanaparhn-e-edmvon-maruqjan-64503801.html
Լաչինի միջանցքը Հայաստանի և ԼՂ–ի միջև միակ համաձայնեցված ճանապարհն է. Էդմոն Մարուքյան
Լաչինի միջանցքը Հայաստանի և ԼՂ–ի միջև միակ համաձայնեցված ճանապարհն է. Էդմոն Մարուքյան
Sputnik Արմենիա
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հանգուցալուծման առաջին քայլը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ... 16.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-16T17:33+0400
2023-08-16T17:33+0400
2023-08-16T17:34+0400
լաչինի միջանցք
էդմոն մարուքյան
հայաստան
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27545058_0:85:1600:985_1920x0_80_0_0_66cf05efa675f4c9f0dfe41744f30f2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Լաչինի միջանցքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ համաձայնեցված ճանապարհն է։ Այս մասին Twitter-յան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:Նա մեջբերել Է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետի տեքստը։«...Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ կշրջանցի Շուշիին և կմնա ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ։Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղակայումը այդ երթուղու պահպանության համար:Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»,– գրել է նա:Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները և դադարեցնի ապաշրջափակել Լաչինի միջանցքը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 15-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
լաչինի միջանցք
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27545058_89:0:1513:1068_1920x0_80_0_0_2833359ef3e9c5a36140b90043bd057a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, էդմոն մարուքյան, հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, արցախ
լաչինի միջանցք, էդմոն մարուքյան, հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, արցախ
Լաչինի միջանցքը Հայաստանի և ԼՂ–ի միջև միակ համաձայնեցված ճանապարհն է. Էդմոն Մարուքյան
17:33 16.08.2023 (Թարմացված է: 17:34 16.08.2023) ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հանգուցալուծման առաջին քայլը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածի կատարումն է:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Լաչինի միջանցքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ համաձայնեցված ճանապարհն է։ Այս մասին
Twitter-յան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա մեջբերել Է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետի տեքստը։
«...Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ կշրջանցի Շուշիին և կմնա ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ։
Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղակայումը այդ երթուղու պահպանության համար:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»,– գրել է նա:
Էդմոն Մարուքյանը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հանգուցալուծման առաջին քայլը հենց վերոհիշյալ` 2020 թվականի նոյեմբերի 9 - ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածի կատարումն է, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվար և հուլիս ամիսների միջանկյալ որոշման կատարումը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները և դադարեցնի ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ թերսնման պատճառով
40-ամյա տղամարդ է մահացել։