00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպացի դիտորդները, Սնուփ Դոգն ու գիշերային աղմուկը. ֆեյսբուքյան մտորումներ և առաջարկներ

© Photo : Twitter / EUmissionARMENIAԵվրոպացի դիտորդներ
Եվրոպացի դիտորդներ - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2023
Եվրոպացի դիտորդներ
Բաժանորդագրվել
Փոխվում են քաղաքապետերը, բայց մարդիկ հիմա էլ չեն հավատում, որ այս ընտրություններից հետո վերջ կտրվի խայտառակությանը։
Մենք՝ հայերս, սիրում ենք գեղեցիկ մտքեր արտահայտել. առաջ որպես պարգև ծափեր էինք ստանում, հիմա՝ ֆեյսբուքյան լայքեր։ Բայց երբ կարդում ես օգտատերերից մեկի էջում` «Արցախը Հայաստան է, բայց Հայաստանի Հանրապետություն չէ», ու տեսնում, թե քանի հոգի է հավանություն տվել այս գեղեցկախոսությանը, ուզում ես հարցնել այդ մարդկանց՝ բա էդ ո՞ր Հայաստանի մաս է կազմում Արցախը՝ Լուսնահայաստանի՞, թե՞ Մարսահայաստանի։ Կամ Հայաստանի Հանրապետությո՞ւնը չի տվել արցախցուն իր անձնագիրը, թե՞ ինչ-որ ուրիշ, անհայտ, վերացական մի Հայաստան է տվել։
Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ամենևին ոչ բոլոր ֆեյսբուքահայերն են ընկել լայքերի հետևից, շատերն անկեղծորեն փորձում են վերլուծել ոչ դյուրին իրավիճակը և գտնել այն հարցերի պատասխանները, որոնք այօր հուզում են բոլորիս։ Մեջբերեմ գրառումներից մեկը.
Եվրոպացի դիտորդներին դիտելու համար նոր դիտորդներ բերեք. ֆեյսբուքյան մտորումներ եւ առաջարկներ
«Մի կեղծ խոսույթ կա, որն ինտենսիվորեն տարածում են իշխանական պրոպագանդիստները։ Խոսույթը հետևյալն է` Արցախը հայտնվել է այս վիճակում, քանի որ Հայաստանի իշխանությունները չեն կատարում Մեղրիի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի պահանջը կամ այլ կերպ ասած`«միջանցք» չեն տալիս։ Հայաստանի իշխանություններին սա պետք է, որպեսզի հայ հանրությունը մտածի, որ Արցախի հետ կապված իրենց հակապետական վերաբերմունքը մի նպատակ ունի՝ փրկել Սյունիքն ու Հայաստանը։ Ինչո՞ւ է այս թեզը կեղծ։ Պարզ պատճառով։ Որովհետև մեր հակառակորդներին պետք չէ միայն Արցախը կամ միայն Սյունիքը, իրենց պետք են և' Արցախը, և' Սյունիքը, և' բազմաթիվ այլ տարածքներ։ Առհասարակ, իրենց պետք է, որ չլինի հայոց պետականությունը»։
Մեծ աշխուժություն է առաջացրել սոցիալական ցանցերում եվրոպացի դիտորդների պահվածքը։ Երևի գիտեք՝ հայաստանյան աղբյուրները հաղորդեցին, որ հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ պարեկություն էին իրականացնում Եվրամիության ներկայացուցիչները, դիտորդների ու նրանց մեքենայի ուղղությամբ կրակել են ադրբեջանական կողմից։
Հայկական ընտրություններ. մեկն ուզում է ուղղել առյուծի վիզը, մյուսը՝ ձրի դարձնել տրանսպորտը
Եվրոպացիները միանգամից կտրուկ հերքեցին այդ տեղեկությունը՝ չէ′, չէ′, մեզ վրա ոչ ոք չի կրակել… Բայց հետո, երբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ նման միջադեպ իրոք տեղի է ունեցել Վերին Շորժա գյուղի մոտակայքում, եվրոպացի դիտորդներն ընդունեցին՝ այո′, ադրբեջանցիները մեզ վրա կրակել են։ Չեմ ուզում մեջբերել հայաստանցի օգտատերերի բազում ու բազմազան հեգնական մեկնաբանությունները, վկայակոչեմ միայն մի գրառում. «Շուտով Եվրամիությունը դիտորդների նոր խումբ կուղարկի, որը կուսումնասիրի, թե իրականում ինչ է կատարվել եվրոպացի դիտորդների հին խմբի հետ»։
Չեն դադարում քննարկումները ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգին 44-օրյա պատերազմի տարելիցի հենց նախօրեին Հայաստան հրավիրելու շուրջ։ Հայաստանցիներից շատերը փաստում են՝ ախր այդ համերգը ո′չ ֆինանսական, ո′չ քարոզչական, ո′չ էլ որևէ այլ տեսակի օգուտ չի բերելու։ Մեջբերեմ մեկնաբանություններից մեկը.
«Սնուփին էն աստիճան կարևորեցիք, որ սատկած հավը լսի, ներվայնությունից հարություն կառնի։ Այնինչ, նախ՝ 0 տնտեսական օգուտ, քանի որ ծախսը գերազանցում է մաքուր եկամտին։ Երկրորդ՝ թմրամոլ երգչով ո′չ աշխարհի ուշադրությունը կսևեռեք ձեզ վրա, ո′չ էլ ձեզ բանի տեղ դնող առհասարակ կլինի, քանի որ ինչը ձեզ համար սենսացիա է, աշխարհի համար վաղուց սովորական պրակտիկա է։ Եվ վերջապես, Սնուփի լսարանը դժվար թե էն զանգվածն է, որը ձեզ պետք է մոտալուտ կործանումից փրկի կամ ձեզ համար աղոթք անի։ Եվ հետևաբար, ամո′թ էն հային, որն էդ համերգին ներկա կլինի»։
Ու վերջում այն խնդրի մասին, որը հուզում է երևի թե անխտիր բոլոր երևանցիներին։ Սարսափելի գիշերային աղմուկը մայրաքաղաքի փողոցներում։
Փոխվում են քաղաքապետները, բայց մարդիկ հիմա էլ չեն հավատում, որ այս ընտրություններից հետո վերջ կտրվի այն խայտառակությանը, երբ գիշերվա կեսին վարորդը հպարտությամբ ողջ քաղաքին ցուցադրում է իր մեքենայի դինամիկների կամ ազդանշանի աննախադեպ հզորությունը։ Ի պատասխան իրավասու մարմիններին դիմելու խորհրդի, օգտատերերից մեկը գրում է.
ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2023
Բա որ ՄԱԿ-ը հարցնի՝ դուք ձեզ համար հստակեցրե՞լ եք, թե ինչ եք ուզում մեզնից Արցախի հարցով
«Ստից բաներ եք գրում, ամբողջ օրը, մանավանդ՝ գիշերները, հատուկ խլացուցիչներով մեքենաներ են վխտում քաղաքում, այնպիսի ձայներ են հանում, որ թվում է, թե դուրսը կրակում են… Դե ահազանգում եմ, կարո՞ղ եք դրանց դեմը առնել։ Իմիջիայլոց, դա շատ հեշտ է, բավական է, օրինակ, կինո «Նաիրիի» խաչմերուկից մինչև «Գրանդ քենդի» խանութի դիմաց թակարդ լարել, այսինքն, պարեկներ տեղադրել՝ իսկույն դրանց մեծ մասին կհայտնաբերեն, դեռ տուգանքներով էլ բյուջեն կլցնեն։ Դե, արե′ք…»։
Լրահոս
0