https://arm.sputniknews.ru/20230816/em-n-libiaji-bakhumneric-hetvo-kvoch-e-arel-anhapagh-yntrutjunner-anckacnel-64522704.html
ԵՄ-ն Լիբիայի բախումներից հետո կոչ է արել անհապաղ ընտրություններ անցկացնել
ԵՄ-ն Լիբիայի բախումներից հետո կոչ է արել անհապաղ ընտրություններ անցկացնել
Sputnik Արմենիա
Ժոզեպ Բորելի խոսքով` լիբիացիները հոգնել են խաչաձև կրակի տակ գտնվելուց։ 16.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-16T23:19+0400
2023-08-16T23:19+0400
2023-08-16T23:21+0400
եվրամիություն
լիբիա
ընտրություններ
բախումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/70/54/705418_0:156:2229:1409_1920x0_80_0_0_d161f380cc437173cecb03622b5d4609.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Եվրամիությունը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում վերջերս տեղի ունեցած բախումներից հետո կոչ արել հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնել և քաղաքական կարգավորման հասնել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի մայրաքաղաքում զինված բախումների հետևանքով մահացածների թիվը հասել է 55-ի, տուժել է 146 մարդ:Բախումները բռնկվել են Տրիպոլիի հարավային արվարձաններում 444-րդ բրիգադի (Տրիպոլիի ռազմական օկրուգի ստորաբաժանում, որը ենթարկվում է Լիբիայի ազգային միասնության կառավարությանը) և «Զսպող ուժերի» միջև, որոնք մտնում են ներքին գործերի նախարարության կազմի մեջ:Լիբիայում միմյանց չճանաչող երկու կառավարություն է գործում։ Առաջինը ՄԱԿ-ի աջակցությամբ և Աբդելհամիդ Դբեյբայի գլխավորությամբ գործում է Տրիպոլիում, երկրորդը՝ Ներկայացուցիչների պալատի լիազորություններով օժտված կառավարությունը, տեղակայված է Սիրտում, այն Ֆաթհա Բաշաղայի հեռացումից հետո ժամանակավորապես ղեկավարում է Ուսամա Համադը։ 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան դադարեց գործել որպես միասնական պետություն: Վերջին մի քանի տարիներին առճակատում էր ընթանում Տրիպոլիի իշխանությունների և Արևելքի իշխանությունների միջև, որոնց աջակցում էր Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ։ 2021 թվականին Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող լիբիական քաղաքական երկխոսության ֆորումն անցումային գործադիր իշխանություն ընտրեց, մինչև համընդհանուր ընտրություններ կկայանան, որոնք մինչ օրս չեն անցկացվել։
լիբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/70/54/705418_70:0:2157:1565_1920x0_80_0_0_8c00a2ceefbf4a67ce95d4647aa7b322.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, լիբիա, ընտրություններ, բախումներ
եվրամիություն, լիբիա, ընտրություններ, բախումներ
ԵՄ-ն Լիբիայի բախումներից հետո կոչ է արել անհապաղ ընտրություններ անցկացնել
23:19 16.08.2023 (Թարմացված է: 23:21 16.08.2023) Ժոզեպ Բորելի խոսքով` լիբիացիները հոգնել են խաչաձև կրակի տակ գտնվելուց։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Եվրամիությունը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում վերջերս տեղի ունեցած
բախումներից հետո կոչ արել հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնել և քաղաքական կարգավորման հասնել: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Լիբիացիները հոգնել են խաչաձև կրակի տակ գտնվելուց, նրանք արժանի են, որ խաղաղության հանդեպ իրենց հույսերը վերջապես հաշվի առնվեն և իրագործվեն։ Վերջին իրադարձությունները վառ հիշեցում են Լիբիայում անվտանգության ոլորտում իրավիճակի փխրունության, ինչպես նաև ընտրությունների շտապ անցկացման անհրաժեշտության մասին՝ կայուն և համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու համար», - նշված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի մայրաքաղաքում զինված բախումների հետևանքով մահացածների թիվը հասել է 55-ի, տուժել է 146 մարդ:
Բախումները բռնկվել են Տրիպոլիի հարավային արվարձաններում 444-րդ բրիգադի (Տրիպոլիի ռազմական օկրուգի ստորաբաժանում, որը ենթարկվում է Լիբիայի ազգային միասնության կառավարությանը) և «Զսպող ուժերի» միջև, որոնք մտնում են ներքին գործերի նախարարության կազմի մեջ:
Լիբիայում միմյանց չճանաչող երկու կառավարություն է գործում։ Առաջինը ՄԱԿ-ի աջակցությամբ և Աբդելհամիդ Դբեյբայի գլխավորությամբ գործում է Տրիպոլիում, երկրորդը՝ Ներկայացուցիչների պալատի լիազորություններով օժտված կառավարությունը, տեղակայված է Սիրտում, այն Ֆաթհա Բաշաղայի հեռացումից հետո ժամանակավորապես ղեկավարում է Ուսամա Համադը։ 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան դադարեց գործել որպես միասնական պետություն: Վերջին մի քանի տարիներին առճակատում էր ընթանում Տրիպոլիի իշխանությունների և Արևելքի իշխանությունների միջև, որոնց աջակցում էր Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ։ 2021 թվականին Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող լիբիական քաղաքական երկխոսության ֆորումն անցումային գործադիր իշխանություն ընտրեց, մինչև համընդհանուր ընտրություններ կկայանան, որոնք մինչ օրս չեն անցկացվել։