00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է զիջումների գնալ

© Photo : Screenshot ՄԱԿ–ի ԱԽ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ–ի ԱԽ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2023
ՄԱԿ–ի ԱԽ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ
Բաժանորդագրվել
ՉԺՀ-ի ներկայացուցչի խոսքով` առկա վեճերը պետք է լուծել մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Չինաստանն ուշիուշով հետևում է իրավիճակի զարգացումներին և մշտապես հորդորում, որ Լաչինի միջանցքի հետ կապված վեճերը պետք է լուծվեն երկխոսության, քննարկումների և խորհրդակցության միջոցով։ Այսօր Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ–ի ԱԽ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը։
«Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, և երկու երկրների հիմնարար շահերից է բխում անվտանգության և զարգացման ընդհանուր ճանապարհով ընթանալը համագործակցության միջոցով»,- նշեց նա` հիշեցնելով, որ վերջին տարիներին Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը 4 համատեղ հայտարարություններով են հանդես եկել՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով մարտական գործողությունների դադարեցման, տնտեսական և տրանսպորտային համագործակցության և սահմանային խնդիրների վերաբերյալ։
Վերջերս էլ Հայաստանն ու Ադրբեջանը մի շարք քննարկումներ են ունեցել համապատասխան կողմերի միջնորդությամբ՝ ի ցույց դնելով քաղաքական կամք և կոնկրետ գործողություններ երկու պետությունների կողմից՝ լուծելու վիճահարույց խնդիրները դիվանագիտական և խաղաղ ճանապարհով։

«Չինաստանը կոչ է անում երկու երկրներին շարունակել զիջումների գնալ չորս համատեղ հայտարարությունների հիման վրա և այն ջանքերի, որ գործադրվել են նախորդ ժամանակաշրջանում երկու կողմերի միջնորդությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի»,– ընդգծեց ՉԺՀ–ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով` առկա վեճերն անհրաժեշտ է լուծել մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և հավելեց, որ Չինաստանն աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք կնպաստեն այս նպատակին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
Լրահոս
0